Հակասերբական անկարգություններ Սարաևոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակասերբական անկարգություններ Սարաևոյում
1914 թվականի հունիսի 29, Սարաևո
Ամսաթիվ1914 թվականի հունիսի 28-29
ՎայրՍարաևո
43°52′00″ հս․. լ. 18°25′00″ ավ. ե.HGЯO
ՊատճառՖրանց Ֆերդինանդի սպանություն
սերբոֆոբիա
Հակամարտող կողմեր
Սարաևոյի սերբեր
Ավստրո-հունգարացիներ
Ղեկավարներ
Օսկար Պատիորեկ
Կորուստներ
Զոհեր2 սերբ
Ձերբակալվածներ100-ից ավել սերբ[1]
58 սերբ[2]
Մասնակցել են բոսնիացի մուսուլմաններ ու փոքրամասնություն կազմող խորվաթները
խրախուսվել է Ավստրո-Հունգարիայի կառավարությունը

Սերբական ջարդերը Սարաևոյում կամ Հակասերբական անկարգություններ Սարաևոյում, 1914 թվականի հունիսի 28-ին և հունիսի 29-ին Սարաևոյի սերբ բնակչության դեմ լայնամասշտաբ բռնության ակցիա, որը սերբ ուսանող Գավրիլո Պրինցիպի կողմից էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության պատասխան արձագանքն էր[3]։ Ջարդը, որը աջակցություն էր ստացել ավստրո-հունգարական կառավարության կողմից, հանգեցրել է քաղաքի պատմության մեջ աննախադեպ էթնիկ թշնամանքի։ Սարաևոյի հաշվեհարդարի առաջին օրը երկու սերբ սպանվեց, շատերը հարձակման ենթարկվեցին և վիրավորվեցին, սերբերին պատկանող շուրջ հազար տուն, դպրոց, խանութ և այլ հաստատություններ թալանվեցին ու ավերվեցին[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիացի սերբ Գավրիլոյի կողմից Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից անմիջապես հետո, ողջ Ավստրո-Հունգարիայում առաջացած հակասերբական տրամադրությունը սերբերի դեմ բռնության ալիքի վերաճեց[5]։ Սպանությունից հետո, գիշերն անկարգություններ բռնկվեցին նաև Բոսնիա և Հերցեգովինայի և Խորվաթիայի տարածքներում, որտեղ սերբերը բնակչության զգալի տոկոս էին կազմում[5][6]։ Քանի որ Պրինցիպը և մյուս դավադիրները էթնիկ սերբեր էին, ապա Ավստրո-Հունգարական կառավարությունը համոզված էր, որ սպանությունը ղեկավարել է Սերբիայի կառավարությունը։ Սպանությունից անմիջապես հետո էթնիկ սերբերի դեմ ջարդեր կազմակերպվեցին և շարունակվեցին մի քանի օր[7][8]։ Դրանք կազմակերպվել և աջակցվել էին Բոսնիայի և Հերցեգովինայի ավստրո-հունգարական մարզպետ Օսկար Պոտիորեկի կողմից[9][6][10]։ Առաջին հակասերբական ցույցերը, որոնք կազմակերպվել էին Իոսիպ Ֆրանկի հետևորդների կողմից, անցկացվել են հունիսի 28-ին վաղ երեկոյան Զագրեբում։ Հաջորդ օրը քաղաքային ցույցերը ավելի դաժան բնույթ են կրել և ջարդերի են վերածվել։ Ոստիկանությունն ու տեղական իշխանությունները գործողությունների չեն դիմել[11]։ Ջարդերին հաջորդեց այսպես կոչված Հուլիսյան ճգնաժամը, որը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին։

Ջարդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 28[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Պոտիորեկ, Բոսնիայի և Հերցեգովինայի ավստրո-հունգարացի նահանգապետ, որը համարվում ջարդերի կազմակերպիչը
Իոսիպ Ստադլեր, համաձայնվել է «այս երկրի դիվերսիոն տարրերին» արմատախիլ անելու անհրաժեշտության հետ

Հակասերբական ցույցերը Սարաևոյում սկսվել են 1914 թվականի հունիսի 28-ին, մի փոքր ավելի ուշ, քան Զագրեբում[11]։ Իվան Շարիչը, որը Բոսնիայի Հռոմի կաթոլիկ եպիսկոպոս Իոսիպ Ստադլերի օգնականն էր, հորինել է հակասերբական չափածո օրհներգեր, որտեղ նա նկարագրել է սերբերին` որպես «իժեր» և «գիշատիչ գայլեր»[12]։ Խորվաթների և բոսնիացի մուսուլմանների ամբոխը հավաքվել է Ստադլերի նստավայրում` Հիսուսի Սրբագույն Սրտի Տաճարում[12]։ Մոտավորապես երեկոյան ժամը 10։00-ին 200 հոգուց բաղկացած խումբը հարձակվել և ոչնչացրել է Սարաևոյի «Եվրոպա հյւրանոցը» (սերբ.՝ Хотел Европа ամենամեծ հյուրանոցը, որը պատկանել է սերբ վաճառական Գրիգորիե Եֆտանովիչին (սերբ.՝ Глигорије Јефтановић)[12]։ Բազմությունն իր զայրույթը հիմնականում ուղղել է դեպի սերբերի խանութները, հայտնի սերբերի նստավայրերը, սերբական եկեղեցիները, դպրոցները, բանկերը, սերբական մշակութային «Պրոսվետա» կազմակերպություն ու «Srpska riječ» թերթի խմբագրություն[4]։ Ավստրո-Հունգարիայի բարձր դասի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում նաև սպաներ են մասնակցել բռնությանը[4]։ Առաջին օրը սպանվել են երկու սերբեր[4]։

Նույն օրը երեկոյան, տասը զինված ձիավոր զինվորների կարճատև միջամտությունից հետո կարգուկանոնը քաղաքում վերականգնվել է։ Գիշերը համաձայնություն է ձեռք բերվել Բոսնիա և Հերցեգովինայի նահանգի կառավարության (Պոտիորեկի գլխավորությամբ), քաղաքային ոստիկանության և Ստադլերի (նրա օգնական Շարիչի հետ) միջև «այս երկրի դիվերսիոն տարրերին» արմատախիլ անելու մասին[11][13]։ Քաղաքի իշխանությունը հռչակագիր հրապարակեց, որով Սարաևոյի բնակչությանը կոչ էր անում կատարել իրենց սուրբ պարտականությունը և քաղաքն ամոթից մաքրել` դիվերսիոն տարրերն արմատախիլ անելու միջոցով։ Այդ կոչը տպագրվել էր պաստառների վրա, որոնք գիշերը և հաջորդ առավոտյան քաղաքով մեկ տարածվել և փակցվել էին։ Համաձայն Իոսիպ Վանցաշի (սերբ.՝ Josip Vancaš) հայտարարության, որն այդ համաձայնագրի ստորագրողներից մեկն էր, այդ տեքստի հեղինակը եղել է Սարաևոյի կառավարության կոմիսարներից մեկը, որն այն կազմել էր կառավարության բարձրագույն ներկայացուցիչների և բարոն Կոլլասի համաձայնության հիման վրա[14]։

Հունիսի 29[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիպ Վանցաշը դիմում է Սարաևոյի ամբոխին

1914 թվականի հունիսի 29-ին, առավոտյան ժամը 8-ին սկսվել են ավելի ագրեսիվ ելույթներ, որոնք արագորեն վերաճել են ջարդի[11]։ Մուսուլմանների և խորվաթների մեծ խմբերը, որոնք գոռում և երգում էին, հավաքվել էին Սարաևոյի փողոցներում։ Նրանք տանում էին սևով շրջանակված ավստրիական դրոշներ և ավստրիական կայսր և սպանված էրցհերցոգի լուսանկարները։ Նրանց առջև ելույթներով հանդես են եկել տեղական քաղաքական առաջնորդներ, որոնց թվում էր  նաև Իոսիպ Վանցաշը[4]։ Վերջինիս իրական դերը իրադարձություններում ստույգ հայտնի չէ, սակայն որոշ քաղաքական առաջնորդներ, անշուշտ, կարևոր դերակատարում են ունեցել ակցիայի մեջ մարդկանց ներգրավելու և նրանց սերբերի տների և խանութների դեմ առաջնորդելու հարցում[4]։ Քաղաքական գործիչների ելույթներից հետո խորվաթների և մուսուլմանների բազմաթիվ ոչ մեծ խմբերը արագ շարժվելով սկսել են հարձակվել Սարաևոյում սերբերի ունեցած հնարավորինս ցանկացած գույքի վրա[15]։ Նախ նրանք հարձակվել էին սերբական դպրոցի վրա, այնուհետև սկսել են կոտրել սերբերի խանութները և այլ հաստատություններ և մասնավոր տներ[11]։ Սերբական բանկը թալանվել էր, իսկ սերբերի տարբեր խանութներից ու տներից վերցրած ապրանքները մայթերին ու փողոցների վրա ցիրուցան էր արված[2]։

Երեկոյան նահանգապետ Պոտիորեկը արտակարգ դրություն էր հայտարարել նախ` Սարաևոյում, ապա նաև մարզի մյուս շրջաններում։ Չնայած այս քայլերն ուղղված էին թալանի դեմ իրավապահ մարմինների պայքարին, դրանք լիովին հաջողված համարել հնարավոր չէ, քանի որ բազմությունը շարունակում էր սերբերի և նրանց ունեցվածքի վրա հարձակումները[16]։ Պաշտոնական զեկույցներում հայտարարվում էր, որ քաղաքի Սերբ ուղղափառ տաճարը և մետրոպոլիտի նստավայրը փրկվել են ավստրո-հունգարական անվտանգության ուժերի միջամտության շնորհիվ։ Այն բանից հետո, երբ Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ մարմինները տեղափոխվել են Սարաևոյի երկաթուղային կայարան, քաղաքի կարգ ու կանոնը վերականգնվել է։ Բացի այդ, ավստրո-հունգարական կառավարությունը հրամանագիր է արձակել, որով Սարաևոյում ստեղծվել է հատուկ տրիբունալ` անկարգությունների ժամանակ կատարված բռնի գործողությունների համար մահվան դատավճիռներ կայացնելու լիազորություններով[17]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոյին բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոյի մի խումբ հայտնի քաղաքական գործիչներ` Իոզո Սունարիչը, Շերիֆ Անրնաուտովիչը, Դանիլո Դիմովիչը, որոնք հանդիսանում էին Սարաևոյի երեք կրոնական համայնքների ներկայացուցիչներ, հանդիպել են Պոտիորեկի հետ և պահանջել են, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի ՝ սերբերի վրա հարձակումները կանխելու համար[18]։

Սակայն հունիսի 29-ին և հունիսի 30-ին Վիեննային ներկայացրած իր հաշվետվություններում Պոտիորեկը հայտարարել է, որ Սարաևոյում սերբերի խանութներն ամբողջությամբ ավերվել են, և որ նույնիսկ բարձր դասի կանայք են մասնակցել դիակապտության ու թալանի գործողություններին[19]։ Սարաևոյի շատ բնակիչներ, որոնք իրենց բնակարանների պատուհաններից հետևել են իրադարձություններին, ծափահարել են ամբոխին, այսինքն, ցուցարարները քաղաքի ոչ սերբ բնակչության շրջանում լայն աջակցություն են վայելել[4]։

Գրող Իվո Անդրիչը Սարաևոյի ակցիան անվանել է «Սարաևյան ատելության խելագարություն»[20]։

Հարավսլավացի քաղաքական գործիչները Ավստրո-Հունգարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովեն պահպանողական քաղաքական գործիչ Իվան Շուստերսիչ

Ըստ Քրիստոֆոր Բեննետի, կայսրությունում խորվաթների և սերբերի միջև հարաբերությունները վերահսկողությունից դուրս կգային, եթե հունգարական իշխանությունների միջամտությունը չլիներ[5]։ Սլովեն պահպանողական քաղաքական գործիչ Իվան Շուստերսիչը կոչ է արել.

...ջարդել գանգը այդ սերբի, որտեղ ապրում է մեծարման անհագ մոլուցքը»[16]։

Բացառությամբ սակավաթիվ ծայրահեղ աջ քաղաքական ուժերի, Ավստրո-Հունգարիայի հարավսլավոնական քաղաքական և կրոնական գործիչները, հատկապես Դալմաթիայում, ինչպես նաև Բոսնիայի և Հերցեգովինայի մուսուլման կրոնական առաջնորդները, կամ ձեռնպահ են մնացել ջարդերին մասնակցելուց, կամ քննադատել են դրանք, իսկ նրանցից ոմանք բացեիբաց հայտարարել են սերբ ժողովրդի հետ իրենց համերաշխության մասին, այդ թվում խորվաթական «Իրավունքի կուսակցություն» (խորվ.՝ Stranka prava) թերթը և «Խորվաթ-սերբական կոալիցիա» (սերբախորվաթ․՝ Hrvatsko-srpska koalicija քաղաքական դաշինքը, կաթոլիկ եպիսկոպոսներ Ալոյզիե Ստեֆան Միշիչը (խորվ.՝ Alojzije Mišić[21]) և Անտոն Բոնավենտուրա Եգլիչը։ Դեռևս մինչև հուլիսյան ճգնաժամը հասկանալի դարձավ, որ կայսերական կառավարության հակասերբական դիրքորոշումը աջակցվում է միայն կառավարամետ հետադիմական ուժերի կողմից, որին ի հակակշիռ առաջացել էր այսպես կոչված հարավ-սլավոնական համերաշխություն սերբերի հետ, թեև դեռևս թերզարգացած ձևով[16]։

Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ հայտարարել են, որ խորվաթ քաղաքական առաջնորդներն առանձնահատուկ կատաղի հավատարմությամբ են տոգորված եղել Ավստրո-Հունգարիայի հանդեպ և նշել են, որ խորվաթները ընդհանուր առմամբ զգալիորեն ավելի ակտիվ մասնակցություն են ունեցել ավստրո-հունգարական բանակում Առաջին աշխարհամարտի սկզբին, դա մեկնաբանելով ճակատային գծում բնակչության ընդհանուր թվի համեմատ խորվաթական մարտիկների մեծ թվով[8]։

ԶԼՄ-ներ և դիվանագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Serbien muss sterbien! («Սերբիան պետք է մեռնի!"), Ավստրիական ծաղրանկար, 1914 թվականին Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից հետո. Սերբիան ներկայացված է որպես վայրենի ահաբեկիչ, որի գլխին իջել է Ավստրիայի բռունցքը

Սարաևոյի կաթոլիկ և պաշտոնական մամուլն է՛լ ավելի է բորբոքել անկարգությունները, հրապարակելով հակասերբական պամֆլետներ և բամբասանքներ այն մասին, որ սերբերը իբր ռումբ են թաքցնում[11]։ Սարաևոյի թերթերը գրում էին, որ էթնիկ սերբերի և նրանց ունեցվածքի դեմ անկարգությունները հիշեցնում են «ռուսական ջարդերի հետևանքները»[22]։ Հունիսի 29-ին Վիեննայի պահպանողական թերթը գրում էր, որ «Սարաևոն ջարդի տեսարանի է հիշեցնում»[15]։ Որոշ տվյալներով, Սարաևոյի ոստիկանությունը գիտակցաբար թույլատրել է անկարգությունները[23]։ Որոշ զեկույցներում նշվում է, որ ավստրո-հունգարական իշխանություններն անգործության էին մատնված, մինչդեռ Սարաևոյում սպանում էին սերբերին, իսկ նրանց ունեցվածքը այրում էին[15]։ Հակասերբական ջարդերը կարևոր ազդեցություն են գործել Ռուսական կայսրության դիրքորոշման վրա։ Ռուսական թերթը գրել.

...կատարվածի պատասխանատվությունը Սերբիայի վրա չի ընկած, այլ նրանց վրա, ովքեր Ավստրիային հրեցին դեպի Բոսնիա, այդպիսով Ռուսաստանի բարոյական պարտականությունն է պաշտպանել Բոսնիայի և Հերցեգովինայի սլավոնական ժողովուրդներին գերմանական լծից[24]։

Համաձայն ռուսների զեկույցներից մեկի, միայն Սարաևոյում ավերվել է ավելի քան հազար տուն ու խանութ[25]։

Սարաևոյի իտալական հյուպատոսը հայտարարել է, որ իրադարձությունները ֆինանսավորվել են ավստրո-հունգարական կառավարության կողմից։ Գերմանացի հյուպատոսը, նկարագրելով «ուրիշ ոչինչ, քան սերբերի ընկեր», տեղեկացրել է, որ Սարաևոն ապրում է իր սեփական Բարդուղիմեոսը[11]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարդեր այլ վայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարդեր և ցույցեր են տեղի ունեցել ոչ միայն Սարաևոյում և Զագրեբում, այլև Ավստրո-Հունգարիայի այլ խոշոր քաղաքներում, ինչպիսիք են ներկայիս Խորվաթիայի Ջակովո, Պետրինյա և Սլավոնսկի Բրոդ քաղաքները, ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի Չապլինա, Լիվնո, Բուգոյնո, Տրավնիկ, Մագլայ, Մոստար, Զենիցա, Տուզլա, Դոբոյ, Վարեշ, Բրչկո և Շամաց քաղաքները[16]։  Դալմաթիայում հաջողությամբ չեն պսակվել ավստրո-հունգարական կառավարության անկարգություններ կազմակերպելու փորձերը, քանի որ Սպլիտում և Դուբրովնիկում ցույցերին քիչ թվով մարդիկ են մասնակցել, իսկ Շեբենիկում մի քանի խանութներ են թալանվել[26][27][28]։

Շուտցկորպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1908 թվականին ավսրո-հունգարական իշխանությունները ստեղծել էին օժանդակ կամավորական ջոկատներ` Շուտցկորպուսներ (Schutzkorps, «Պաշտպանության կորպուս»), որոնք նախատեսված էին նոր կցված Բոսնիա և Հերցեգովինա կոնդոմինիումի բոսնիացի ընդդիմադիր սերբերին հետևելու համար (Չետնիկների և Կոմիտիի անդամներին)[29]։

1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին Պոտիորեկը կրկին ակտիվացրեց Շուտցկորպուսների գործունեությունը` հիմնվելով Ավստրիայի հրահանգների վրա[30]։ Ոստիկանական այս հատուկ միավորումը, որն առավելապես կազմված էր իսլամադավաններից[31][32][33][34] ծառայում էր սերբերին հալածելու նպատակին[35]։ Որոշ մուսուլման առաջնորդներ հերքել են, որ Schutzkorps խիստ մուսուլման և խորվաթական միավորումներ են եղել, ասելով որ շատ սերբեր թաքնվում էին այդ միավորումներում և նույնիսկ սերբ հրամանատարներ են եղել[36]։

Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին Ավստրո-հունգարական իշխանությունները Բոսնիայում և Հերցեգովինայում ձերբակալել և արտահանձնել են մոտ 5,5 հազար սերբերի։ Նրանցից 700-ից 2,2 հազարը մահացել են բանտերում։ 460 սերբեր մահվան են դատապարտվել։ Շուտցկորպուսների գործունեությամբ Բոսնիա և Հերցեգովինայից արտաքսվել են ավելի քան 5,2 հազար ընտանիք[36][34]։ Դա եղել է Բոսնիա և Հերցեգովինայի բնակիչների առաջին հալածանքները իրենց ազգային պատկանելության և «գալիքի վայրագությունների առաջնեկը» լինելու համար[34]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Donia, 2006, էջ 127
  2. 2,0 2,1 Donia, 2006, էջ 128
  3. Stevenson, 2004, էջ 11
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Donia, 2006, էջ 125
  5. 5,0 5,1 5,2 Bennett, 1995, էջ 31
  6. 6,0 6,1 Reports Service, 1964, էջ 44
  7. Johnson, 2007, էջ 27
  8. 8,0 8,1 Bideleux, Jeffries, 2006, էջ 188
  9. Djordjević, Spence, 1992, էջ 313
  10. Novak, 1971, s. 481
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Mitrović, 2007, էջ 18
  12. 12,0 12,1 12,2 West, 2012, էջ 1916
  13. Vukčević, Kovačević, 1997, s. 25
  14. Ćorović, Maksimović, 1996, I. Demonstracije iza atentata
  15. 15,0 15,1 15,2 Jannen, 1996, էջ 10
  16. 16,0 16,1 16,2 16,3 Mitrović, 2007, էջ 19
  17. Donia, 2006, էջ 126
  18. «Period 1918.-1945. god». City of Sarajevo website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. Matica srpska, 1995, s. 479
  20. Gioseffi, 1993, էջ 246
  21. Bishop Alojzije Stjepan Misic, O.F.M.
  22. Turda, Weindling, 2007, էջ 105
  23. Headlam, 1915, էջ 18
  24. Schmitt, 1966, էջ 442
  25. Ekmečić, 1973, s. 165
  26. Swain, 1933
  27. Schindler, 1995, էջ 50
  28. Zadarska revija, 1964, s. 567
  29. Schindler, John R. (2007). Unholy Terror: Bosnia, Al-Qa'ida, and the Rise of Global Jihad. Zenith Imprint. ISBN 978-1-61673-964-5.
  30. Vladimir Dedijer. (1974) History of Yugoslavia. McGraw-Hill Book Co. էջ 494
  31. Lampe, John R. (2000). Yugoslavia as History: Twice There Was a Country. Cambridge University Press. ISBN 978-0-521-77401-7.
  32. Tomasevich, 2001, էջ 485
  33. Schindler, 2007, էջ 29
  34. 34,0 34,1 34,2 Velikonja, 2003, էջ 141
  35. Kröll, 2008, էջ 55
  36. 36,0 36,1 Banac, Ivo (1988). The National Question in Yugoslavia: Origins, History, Politics. Cornell University Press. ISBN 978-0-8014-9493-2.