Սերբական Հանրապետության զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբական Հանրապետության զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչՍերբական Հանրապետություն
Հաստատված2008 թվականի հուլիսի 15

Սերբական Հանրապետության զինանշան, ընդունվել է 2008 թվականի հուլիսի 15-ին։ Իրենից ներկայացնում է շրջան՝ պետական դրոշի գույներով, որի վրա կան ոսկե խճճված Ռ և Ս տառերը։ Շրջանակը շրջապատված է կաղնու ոսկե տերևներից պատրաստված ծաղկեպսակով, ներքևում կազմված դրոշի գույներով ժապավենով և պսակված է արքայական թագով։ Շուրջը կիրիլիցայով և լատիներենով տրված է Սերբական Հանրապետություն անունը։ Ներքևում պատկերված է Բոսնիայի միջնադարյան Կոտրոմանիչի դինաստիայի տիրակալների թագավորական թագը

Հին զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական Հանրապետության հին զինանշանը

Սերբական Հանրապետության հին զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր ցուցանակ, որի վրա գտնվում է ոսկե թագավորական թագը, դրված արծաթե երկգլխանի արծվի վրա։ Արծվի կտուցը, լեզուն ու ոտքերը ոսկեգույն են, նրա կրծքավանդակին գտնվում է սերբական խաչը։

Զինանշանի ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական Հանրապետության հակասահմանադրական ճանաչված մեծ զինանշանը

Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրական դատարանը Սերբական Հանրապետության հին զինանշանը ճանաչել է հակասահմանադրական[1], ստեղծելով օրենք[2] Սերբական Հանրապետության կառավարության կողմից 2007 թվականի հունիսի 16-ից գործածել Սերբական Հանրապետության զինանշանի փոխարեն Սերբական Հանրապետության խորհրդանշանով պատկերը, որը 2008 թվականին փոխարինվել է նոր զինանշանի պատկերով։

Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինան 2008 թվականի հուլիսի 15-ին Սերբական Հանրապետության զինանշանի մասին նոր որոշում է կայացրել, որը հիմնված է միջնադարյան Նեմանիչեյի դինաստիայի զինանշանի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Отчет о заседании Конституционного суда Боснии и Герцеговины». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  2. «Закон на сайте народной скупщины РС». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.