Սերբաբյուզանդական վերածննդի ճարտարապետություն
Սերբաբյուզանդական վերածննդի ճարտարապետություն, ժամանակակից սերբաբյուզանդական ճարտարապետություն, նեոբյուզանդական ճարտարապետություն կամ սերբական ազգային ճարտարապետություն, սերբական ճարտարապետության ոճ, որը տևել է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի առաջին կեսը։ Այս ոճը ծագել է միջնադարյան սերբ-բյուզանդական դպրոցի ավանդույթից և եղել է միջազգային նեոբյուզանդական ոճի մի մասը։
Պատմություն և առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբական արվեստում ժամանակակից սերբ-բյուզանդական ոճի սկիզբը դրվել է ռոմանտիզմի ոգով, որը տարածված էր Եվրոպայում 19-րդ դարի առաջին կեսին, իսկ սերբական հողերում հայտնվել է դարի կեսերին և արդիական է եղել մինչև վերջին տասնամյակները։ Այս ոճի առաջացումը կարելի է համարել որպես «դիմադրություն» նորեկների «արևմտյան ոճի» (կլասիցիզմ, նեոբարոկկո) ազդեցություններին Սերբիայի Իշխանությունում[1]։ Ոճը բնութագրվում է սերբ-բյուզանդական ճարտարապետական ժառանգության ձևերով և դեկորացիաներով։ Այս ճարտարապետական մոտեցումը միայն եկեղեցական ճարտարապետություն չէ. ըստ էության, ոճը ծաղկում է ապրել աշխարհիկ ճարտարապետության մեջ։ Այն նաև սերտորեն կապված է Մոդեռն ոճի ազդեցության հետ[1]։
Ժամանակակից սերբաբյուզանդական ճարտարապետական ոճը բաղկացած է երեք ժամանակաշրջանից։
Առաջին կամ վաղ շրջան, որն իրենից ներկայացնում է «արևմտյան ոճի» համադրություն բյուզանդական ճարտարապետության տարրերի հետ։ Տիպիկ օրինակ է Սմեդերևոյի Սբ. Գևորգ եկեղեցին, որտեղ երկայնության հիմքի վրա (արևմուտքին բնորոշ) խոյանում են հինգ գմբեթ՝ այսպես կոչված «հունական խաչի» () տեսքով։
Երկրորդ շրջան, որը կապված է Սերբիայի՝ հայտնի որպես թագավորություն (1882–1914), ընդարձակման և հզորացման հետ։ Այս շրջանում է ոճը «հաստատվել». կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, հազվադեպ՝ շինարարության այլ ձևեր։ Սերբիայի Թագավորության տարածքից դուրս օրինակները հազվադեպ են։
Երրորդ և վերջին շրջանը կապված է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածի հետ, երբ ոճն արագորեն տարածվել է ամբողջ Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունում` հետագայում` Հարավսլավիայում, թեև այն շատ ավելի գերիշխող էր արևելքում` «սերբական» (հիմնականում Կենտրոնական Սերբիա) թագավորության աշխատանքներում։ Հարավսլավիայի Թագավորության արևմտյան մասի օրինակները հազվադեպ են և հիմնականում կապված են Սերբական ուղղափառ եկեղեցու եկեղեցական ճարտարապետության կոնկրետ օրինակների հետ։ Բացի այդ, կան օրինակներ՝ կապված սփյուռքի սերբերի հետ, օրինակ՝ Տրիեստի Սուրբ Սպիրիդոն եկեղեցին, որը նախագծել է Կառլո Մաչիաչինին։ Այս ժամանակաշրջանի շենքերը հավասարապես կրոնական և աշխարհիկ են։
Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո շրջադարձային էր. Կոմունիզմի գալուստով պատերազմից հետո սերբական ճարտարապետության պատմականության (գերմ.՝ Historismus) բոլոր ձևերը, ներառյալ սերբաբյուզանդական ոճը, անտեսվել են[1]։
Ճարտարապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ոճի նշանավոր ճարտարապետներն են (հերթականությունն ըստ իրենց գործունեության ժամանակի).
- Յան Նևոլե
- Անդրեյ Դամյանով
- Ալեքսանդր Դերոկո
- Մոմիր Կորունովիչ
- Սվետոզար Իվաչկովիչ
- Վլադիմիր Նիկոլիչ
- Յովան Իլկիչ
- Դուշան Զիվանովիչ
- Անդրա Ստևանովիչ
- Բրանկո Տանազևիչ
- Պետար Պոպովիչ
- Յովան Նովակովիչ
- Դրագուտին Մասլակ
- Դրագուտին Ինկիոստրի Մեդենջակ
- Վասիլիե Անդրոսով
- Գրիգորիե Սամոիլով
- Կրստիչ եղբայրներ
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան (մոտ 1850-1880)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Դամյանովի Սուրբ Գեորգի տաճար Սմեդերևոյում
- Սերբական ուղղափառ տաճար Նիշում, ճարտարապետ` Անդրեյ Դամյանով
- Սերբական ուղղափառ տաճար Վրանեում, ճարտարապետ` Անդրեյ Դամյանով
- Աստվածածնի ծննդյան տաճար (Սերբական ուղղափառ եկեղեցի) Սարաևոյում, ճարտարապետ` Անդրեյ Դամյանով
- Սուրբ Երրորդություն տաճար Մոստարում, ճարտարապետ` Անդրեյ Դամյանով
- Համբարձման եկեղեցին Բելգրադում, ճարտարապետներ` Պավլե Ստանիշիչ և Յովան Ռիստիչ։
Միջին շրջան (1880-1914)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Սպիրիդոն եկեղեցի Տրիեստում (Իտալիա), ճարտարապետ` Կառլո Մաչիաչինի
- Հին եկեղեցի Պանչևոյում, ճարտարապետ` Սվետոզար Իվաչկովիչ
- Սբ. Էլիաս եկեղեցի Լեսկովացում, ճարտարապետ` Սվետոզար Իվաչկովիչ
- Եկեղեցի Բելգրադի Նոր գերեզմանատանը, ճարտարապետ` Սվետոզար Իվաչկովիչ
- Սուրբ Պետրոս եկեղեցի Յագոդինայում, ճարտարապետ` Սվետոզար Իվաչկովիչ
- Սրեմսկի Կարլովցիի գերեզմանատան մատուռ, ճարտարապետ` Վլադիմիր Նիկոլիչ
- Սուրբ Երրորդություն եկեղեցի Պարաչինում, ճարտարապետ` Յովան Իլկիչ
- Սուրբ Գեորգի եկեղեցին Կրուշևացում, ճարտարապետ` Դուշան Զիվանովիչ
- Սբ. Հրեշտակապետ Միքայել եկեղեցի Հերցեգ Նովիում
- Սբ. Սավայի եկեղեցի Կոսովսկա Միտրովիցայում, ճարտարապետ` Անդրա Ստևանովիչ
- Սուրբ Գեորգի եկեղեցի Օպլենացում, ճարտարապետ` Անդրա Ստևանովիչ
- Բելգրադի հին հեռախոսակայանի շենք, ճարտարապետ` Բրանկո Տանազևիչ
- Վուկի հիմնադրամի տունը Բելգրադում, ճարտարապետ` Բրանկո Տանազևիչ
- Թաղային գրասենյակներ Վրանեում, ճարտարապետ` Պետար Պոպովիչ։
Ուշ շրջան (1914-1941)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիմնազիա Չաչակում, ճարտարապետ` Դրագուտին Մասլաչ
- Գիմնազիա Սրեմսկա Միտրովիցայում, ճարտարապետ` Մոմիր Կորունովիչ
- Քրիստոսի Համբարձման եկեղեցի Կրուպանջում, ճարտարապետ` Մոմիր Կորունովիչ
- Փոստի նախարարություն Բելգրադում, ճարտարապետ` Մոմիր Կորունովիչ
- Սոկոլի տուն Բիելինայում, ճարտարապետ` Մոմիր Կորունովիչ
- Հին փոստային բաժանմունք Բելգրադում, ճարտարապետ` Մոմիր Կորունովիչ
- Քրիստոսի Փրկչի տաճար Բանյա Լուկայում, ճարտարապետ` Դուշան Ժիվանովիչ
- Սուրբ Սավվայի տաճար, ճարտարապետներ` Բոգդան Նեստերովիչ և Ալեքսանդր Դերոկո
- Սպիտակ պալատ Դեդինյեում (Բելգրադ), ճարտարապետներ` Ժիվոյին Նիկոլիչ, Վիկտոր Լուկոմսկի և Նիկոլայ Կրասնով
- Էլեզովիչի տունը Բելգրադում, ճարտարապետ` Ալեքսանդր Դերոկո
- Պատրիարքարանի շենք Բելգրադում, ճարտարապետ` Վիկտոր Լուկոմսկի
- Սբ. Մարկոսի եկեղեցին Բելգրադում, ճարտարապետներ` Բրանկո և Պետար Կրստիչներ
- Սբ. Կոնստանտին և Հելեն եկեղեցի Պոժեգայում, ճարտարապետ` Վասիլի Ադրոսով
- Սոկոլի տուն Սոմբորում, ճարտարապետներ` Ջ. Բազլեր և Վ. Սաբո
- Բանսկի Դվոր Բանյա Լուկայում
- Նիկոլայ Կրասնովի դամբարան Կորֆուում
- Ջորջևիչի տուն Տոպչիդերում (Բելգրադ), ճարտարապետ` Բրանիսլավ Կոջիչ
- Հյուրանոց Սոպոչանիում, Նովի Պազարի (Բելգրադ) մոտակայքում, ճարտարապետ` Դրագիշա Բրաշովան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Carlton, Richard; Bešo, Smajo, eds. (2019). «Perspectives on cultural heritage loss and reconstruction 20 years after the end of conflict in Bosnia and Herzegovina». Heritage Under Pressure – Threats and Solution: Studies of Agency and Soft Power in the Historic Environment. Oxbow Books. էջեր 244–258. ISBN 9781789252477.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kadijević, Aleksandar (1997). Jedan vek traženja nacionalnog stila u srpskoj arhitekturi: sredina XIX-sredina XX veka [Սերբական ճարտարապետության մեջ ազգային ոճի որոնման մեկ դար, XIX-XX դարի կեսեր]. Građevinska knjiga. ISBN 978-8-6395-0339-0.