Սեվսո գանձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքիլլեսի ափսեի մանրամասները
Կառուցվածքի հավաքածու

Սեվսո գանձ (հունգ. ՝ Seuso-kincsek; խորվ.՝ Seusovo բլագո, արծաթե առարկաներ (14 իրեր)` ուշ Հռոմեական կայսրությունից։ Առաջին կտորները հայտնվել են շուկայում (Լոնդոնում) 1980 թվականին, իսկ գանձը ձեռք է բերվել կոնսորցիումի կողմից, որը ղեկավարում էր Սպենսեր Կոմպտոնը։ Փաստաթղթեր են ներկայացվել, որոնցում նշվում է, որ այն գտնվել է Լիբանանի Տյուրոս և Սիդոն շրջաններում։ Գանձը Նյու Յորքում վաճառքի էր հանվել 1990 թվականին Սոթեբիսի կողմից, բայց վաճառքը դադարեցվել է այն ժամանակ, երբ փաստաթղթերը համարվել են կեղծ, իսկ Հունգարիայի, Հարավսլավիայի (ներկայում Խորվաթիայի) և Լիբանանի կառավարությունները հայտարարել են իրենց սեփականության իրավունքի մասին։ Այս երկրների սեփականության մասին պահանջները մերժվել են ԱՄՆ-ի դատարանում, և գանձը մնացել է Նորդհեմփթոնի Մարկեսի տիրապետության տակ։ Շոտլանդական դատարանը դեռևս գործը բացահայտելու խնդիր ունի։ Գանձի ծագումը և առաջացումը հավանաբար հայտնի է, բայց հրապարակայնորեն չի ընդունվում։ Գոյություն ունեն բազմաթիվ գիտական ապացույցներ այն մասին, որ այն առաջին անգամ ձեռք է բերվել 1970-ականներին հունգարացի զինվորի սպանությունից հետո, որը հայտնաբերել է գանձը Հունգարիայի հնագիտական վայրում ապօրինի պեղում անելիս [1]: 2014 թվականի մարտի 26-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ Սեվսո գանձը (յոթ կտոր) կեսը կարող է գնվել Հունգարիայի կողմից[2][3]։ Վարչապետը դա որակում է որպես «Հունգարիայի ընտանիքին պատկանող արծաթ[4]։ 2017 թվականի հունիսին մնացած յոթ գտածոները նույնպես վերադարձվում են Հունգարիա 28 միլիոն եվրոյի դիմաց[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Time Team Specials – The Mystery of the Roman Treasure – Channel 4». channel4.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Orbán: Magyarország visszaszerezte a Seuso-kincset». hvg.hu. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  3. «Hungary buys back 7 Roman-era silver trays, jugs». idahostatesman.com. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.(չաշխատող հղում)
  4. «Sevso Treasure, "Hungary's family silverware," returned». Budapest Business Journal. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  5. «Baán: Hetek óta itthon van a Seuso-kincs, a TEK hozta haza». HVG. 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Antiques Trade Gazette, 30 September 2006
  • Ruth E. Leader-Newby — Silver and Society in Late Antiquity: Functions and Meanings of Silver Plate in the Fourth to Seventh Centuries
  • Marlia Mundell Mango and Anna Bennett — "The Sevso Treasure" in Journal of Roman Archaeology Suppl. 12:1, 1994.

Հետագա ընթերցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Leo V. Gagion, Harvey Kurzweil and Ludovic de Walden — "The Trial of the Sevso Treasure: What a Nation Will Do in the Name of Its Heritage" in Kate FitzGibbon, ed. — Who Owns the Past? Cultural Policy, Cultural Property and the Law. (Rutgers University Press, 2005) 0-8135-3687-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]