Սեսիլիոս Ստասիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլիոս Ստասիոս
լատին․՝ Caecilius Statius
Ծնվել էմոտ մ. թ. ա. 219[1]
ԾննդավայրMediolanum[1][2]
Վախճանվել էմ. թ. ա. 168[1][2]
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն[1]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և բանաստեղծ
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ

Սեսիլիոս Ստասիոս լատին․՝ Caecilius Statiusat, մոտ մ. թ. ա. 219[1], Mediolanum[1][2] - մ. թ. ա. 168[1][2], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[1]), հին հռոմեական կատակերգակ, պոետ, գրող, հին հռոմեական «անձրևանոցային կատակերգություն» (պալիատա)յի հեղինակներից մեկը, հավասար Տիտոս Մակկիոս Պլավտոսին և Տերենտիուսին։ Հռոմի առաջին բանաստեղծը,ծագումով՝ ինսումբր, ծնվել է Գալիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի վարկածի՝ Ստասիոսը պատերազմի ժամանակ գերեվարվել է հռոմեացիների կողմից մ.թ.ա. 222-ին և ստրկացվել, իսկ ըստ մեկ ուրիշ վարկածի՝ Սեսիլիոս Ստասիոսը դեռ մանուկ հասակից որպես ստրուկ բերվեց Հռոմ, բայց ժամանակի ընթացքում ազատվեց և վերցրեց իր հովանավորի անունը՝ Սեսիլիեսիի տոհմից։ Նա բարեկամական հարաբերություններ ուներ Քվինտուս Էննիուսի հետ և ապրում էր նույն տանը։ Սեսիլիոսի կյանքի վերջին տարիների վերաբերյալ տվյալներ չկան։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլիոս Ստասիոսը Պլավտոսի և Տերենտիուսի նման մշակեց հունական պիեսները հռոմեական թատրոնի համար։ Սակայն, ի տարբերություն Պլավտոսի և Տերենտիուսի, նա խուսափեց կոնտամինացիայից՝ երկու դեպքերի խառնումից։ Նրա նախընտրած նյութը հին հունական դրամատուրգների, մասնավորապես՝ Մենանդերի ստեղծագործություններն էին։ Ստասիոսի գործերից պահպանվել են 42 անուն և մոտ 300 տողեր, որոնք մեջբերվել են հին հեղինակների կողմից։ Նրանց վերնագրերն ունեն կա՛մ միայ լատինական հնչողություն, կա՛մ լատինո-հունական (կրկնակի անուններ), կա՛մ միայն հունական։ Օրինակ՝ «Խնամակալները»(Demandati), «Մարտիկ» (Pugil) կա՛մ «Վաշխառուն» (Faenerator sive Obolastates), «Podkidysh»(Subditivus sive Hypobolimaeus), կամ «ժառանգորդ»(Epicleros), «Ինտենդանտ» (Epistathmos). Հավանաբար, այս վերնագրերը խոսում են այսպես կոչված «պալիատաների» զարգացման մասին, այսինքն՝ հռոմեական կատակերգության մի տեսակի,որն օգտագործում է հունական օրինաչափությունները։ Ավելի վաղ շրջանի պիեսները դեռ կրում էին իրենց հարազատ իտալական ֆարսի ազդեցությունները. այս փուլը, ինչպես Պլավտոսի մոտ, լուսաբանված է լատինական վերնագրերով։

Սեսիլիոս Ստասիոսի գրական գործունեության սկիզբը ամբողջությամբ հաջողված չէր, քանի որ նա չէր կարող մրցակցել Պլավտոսի կատակերգությունների հետ։ Այնուամենայնիվ, գեղարվեստական թատրոնի տնօրեն Ամբիվիա Տուրփիոնի աջակցության շնորհիվ նրա պիեսները շուտով մեծ ճանաչում ունեցան հռոմեական հասարակության մեջ:Սեսիլիոս Ստասիոսի ստեղծագործությունը կատակերգության զարգացման ճանապարհին անցումային փուլ է Պլավտոսի և Տերենտիուսի միջև։ Անտիկ քննադատներն ու գրականագետները նրա մասին բարձր կարծիքի էին. Սեդիգիտ Վոլկացը (լավ. Մ. թ. ա. 100 ) նրան դասեց նույնիսկ հռոմեական կատակերգակների շարքը։ Անտիկ հեղինակները՝ Կիկերոնը, Վարրոն, Ավլ Գելը, Գ.Վ.Պատեռկուլը, դրական գնահատական են տվել Սեսիլիոս Ստասիոսի ստեղծագործություններին։

Ստեղծագործությունները ստեղծելիս Սեսիլիոսը օգտագործեց յամբային սինարներ և կրետիկ:Սեսիլիոսի ստեղծագործությունների ոճը միատեսակ չէ։ Նա իր կատակերգություններում ներկայացրել է տարրեր ծաղրականից և միմոսականից.դրա հետ մեկտեղ այնտեղ առկա են նաև փիլիսոփայական դատողություններ, որոնք վերցված են հունական կատակերգություններից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք մեջբերումների հեղինակ։

  • "Վերցրեք, ինչ տալիս են, քանի որ ցանկալին չեն տալիս":
  • "Միշտ հարգի՛ր անցյալի հետքերը":
  • "Ապրի՛ր ինչպես կարող ես, քանի որ չես կարող ապրել որքան ուզում ես"[3]:
  • "Մարդը Մարդուն՝ Աստված // Homo homini deus es"[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Beare W. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oxford Classical DictionaryOUP, 1949.
  3. "Վզնոց", հատված. 177, . Մ.Գասպարով
  4. "Նշան", հատված. 265; հատված ներկայացված է Քվինտ Ավրելիոս Սիմմախի "նամակներում" (IV դ.), IX, 114: Արձանագրվել է Զինովիայի (I—II դդ.) հունարեն քերականության մոտ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Manfred Fuhrmann (Hg.): Römische Literatur. Frankfurt 1974
  • Google Books copy of Otto Ribbeck’s Latin edition of the fragments (Scaenicae Romanorum Poesis Fragmenta, 3rd ed., 1898, vol. 2, pp. 40ff.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Цецилий Стаций Արխիվացված 2020-09-30 Wayback Machine