Jump to content

Սեռի քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռի քաղաքականություն

Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգրաքննադատություն
ՀեղինակՔեյթ Միլլեթ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Առաջին
ներկայացման վայր
Օքսֆորդի համալսարան
ՀրատարակչությունDoubleday
Հրատարակվել է1970

«Սեռի քաղաքականություն» (անգլ.՝ Sexual Politics), Քեյթ Միլլեթի գիրքը[1], որը թողարկվել է 1970 թվականին և հիմնված է Կոլումբիայի համալսարանում պաշտպանված դոկտորական թեզի վրա[2]։ Գիրքը ճանաչվել է ֆեմինիստական գրականության դասական գործ և արմատական ֆեմինիստական կարևոր ստեղծագործություններից մեկը։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլեթը պնդում է, որ «սեռն օժտված է քաղաքական ասպեկտով, որը հաճախ անտեսում են»։ Քննադատել է իշխանության և հայրիշխանության դերը սեռական հարաբերություններում, ընդ որում՝ «իշխանություն» հասկացությունն օգտագործել է ամենալայն իմաստով, այսինքն՝ որպես այլոց գործողությունների վրա ազդելու որոշ մարդկանց ունակություն՝ անկախ վերջիններիս կամքից ու համաձայնությունից։ Միլլեթը վերլուծել է գրողներ Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի, Հենրի Միլլերի, Նորման Մեյլերի, Ջորջ Մերեդիտի, գրաքննադատ Ջոն Ռասկինի, հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդի, տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլի աշխատանքները։ Միլլեթը եզրակացրել է, որ Լորենսը, Միլլերը և Մեյլերը դիտարկում և պատկերում են սեռական հարաբերությունները հայրիշխանական և սեքսիստական ձևով։ Միլլեթը սեռական հարաբերությունների վերաբերյալ զգալիորեն ավելի նուրբ և խորաթափանց հայացքը նկատել է գեյ գրող Ժան Ժենեի ստեղծագործություններում։

Ոգեշնչման աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեռի քաղաքականություն» գիրքը ներշնչված է Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռ» (1949) գրքից։ Ընդ որում, դե Բովուարի աշխատանքը գրված է ավելի զուսպ և ինտելեկտուալ ձևով, իսկ Միլլեթի շարադրանքն ավելի աշխույժ և հրապարակախոսական է։

«Սեռի քաղաքականությունը» համարվում է ֆեմինիստական գրականության դասական գործ և ֆեմինիստական գրական քննադատության բնագավառում առաջին գիրքը, այն համարել են «տասնամյակի առաջին գրքերից մեկը, որը կարողացել է ամբողջ երկրում տղամարդկանց կատաղությունը առաջացնել»։ 1970 թվականին «Նյու Յորք Թայմս» թերթում տպագրված մի հոդվածում Մարսիա Սելիգսոնը «Սեռի քաղաքականությունը» անվանել է «մեր պետական և մասնավոր կյանքի կենսական խնդիրների շուրջ կրքոտ խորհրդածություն» և «կանանց ազատագրման համար Աստվածաշունչ»։ Գրքի առաջին հրատարակությունն արագ սպառվել է, սակայն «Doubleday» հրատարակչության վաճառքի բաժինը լրացուցիչ տպաքանակ չի թողարկել։ Պատմաբան Արթուր Մարվիկը Քեյթ Միլլեթի «Սեռի քաղաքականությունը» և Շուլամիթ Ֆայրսթոունի «Սեռի դիալեկտիկան» համարե է արմատական ֆեմինիզմի հիմնաքարային գրքեր։ Միևնույն ժամանակ, ոմանք նշել են, որ «Սեռի քաղաքականություն» գրքի արդիականությունը ժամանակի ընթացքում պակասել է։ Գիրքը դարձել է արմատական ֆեմինիզմի տեսության անկյունաքարերից մեկը և շատ հակասություններ է առաջացրել։ Մասնավորապես, Նորման Մեյլերը, որի աշխատանքը, հատկապես «Ամերիկյան երազանքը» (1965), քննադատել է Միլլեթը, ի պատասխան հրապարակել է «Սեքսի գերին» (The Prisoner of Sex) հոդվածը, որում ակտիվորեն քննադատում է Միլլեթի եզրակացությունները և պաշտպանել է Միլլերի և Լորենսի աշխատանքները[3]։ Հետագայում գրել է համանուն գիրք, որում շարունակել է բանավեճը Միլլեթի հետ[4]։ Ռիչարդ Վեբսթերը «Ինչո՞ւ էր սխալ Ֆրոյդը» գրքում (1995) նշել է, որ հոգեվերլուծության նահապետական և հետադիմականության բնույթի քննադատությունը ներշնչված է Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռ» գրքից[5]։ Սոցիալ-ֆեմինիստական հայացքների հոգեվերլուծաբան Ջուլիետ Միտչելը կարծում է, որ Միլլեթը ֆեմինիզմի շրջանակներում հոգեվերլուծության հեռանկարներ չի տեսնում իր տեսական հիմքի սխալ մեկնաբանության պատճառով[6]։ Ըստ Միտչելի՝ Ֆրոյդն ունի տեսական և մեթոդական արժեքավոր պատկերացումներ, որոնք կարող են հաջողությամբ կիրառվել` բաժանելով դրանք իր նահապետական և հիմնականում կանացիության թերի տեսակետներից։

Գրող Քրիստինա Հոֆֆ Սոմերսը կարծում է, որ «Սեռի քաղաքականությունը» կանանց սովորեցրել է մտածել, որ քաղաքականությունը «ծայրահեղ սեռականացված է» և «նույնիսկ, այսպես կոչված, ժողովրդավարությունը» «տղամարդու հեգեմոնիայի» էությունն է. դրանով Միլլեթն օգնել է ֆեմինիզմին նոր ընթացք վերցնել՝ գենդերային ֆեմինիզմի գաղափարախոսության վերաբերյալ. Սոմերսը դեմ է այն գաղափարին, որ տղամարդիկ՝ որպես նահապետական հասարակության մեջ իշխանության կրողներ, լիովին պատասխանատու են հայրիշխանության գոյության և կանանց համար դրա հետևանքների, այդ թվում՝ կանանց արարքների համար, որոնք պայմանավորված են նահապետական համոզմունքներով։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումն իր ծայրահեղ դրսևորումներով կանանց ներկայացնում է անխոհեմ արարածներ, որոնք ունակ չեն ինքնուրույն մտածելու և գիտակցաբար որոշումներ կայացնելու[7]։

Ռիչարդ Վեբսթերը «Ինչո՞ւ էր սխալ Ֆրոյդը» գրքում (1995) նշել է, որ հոգեվերլուծության նահապետական և հետադիմականության բնույթի քննադատությունը ներշնչված է Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռ» գրքից[5]։ Սոցիալ-ֆեմինիստական հայացքների հոգեվերլուծաբան Ջուլիետ Միտչելը կարծում է, որ Միլլեթը ֆեմինիզմի շրջանակներում հոգեվերլուծության հեռանկարներ չի տեսնում իր տեսական հիմքի սխալ մեկնաբանության պատճառով[6]։ Ըստ Միտչելի՝ Ֆրոյդն ունի տեսական և մեթոդական արժեքավոր պատկերացումներ, որոնք կարող են հաջողությամբ կիրառվել` բաժանելով դրանք իր նահապետական և հիմնականում կանացիության թերի տեսակետներից։

Գրող Քրիստինա Հոֆֆ Սոմերսը կարծում է, որ «Սեռի քաղաքականությունը» կանանց սովորեցրել է մտածել, որ քաղաքականությունը «ծայրահեղ սեռականացված է» և «նույնիսկ, այսպես կոչված, ժողովրդավարությունը» «տղամարդու հեգեմոնիայի» էությունն է. դրանով Միլլեթն օգնել է ֆեմինիզմին նոր ընթացք վերցնել՝ գենդերային ֆեմինիզմի գաղափարախոսության վերաբերյալ։ Սոմերսը դեմ է այն գաղափարին, որ տղամարդիկ՝ որպես նահապետական հասարակության մեջ իշխանության կրողներ, լիովին պատասխանատու են հայրիշխանության գոյության և կանանց համար դրա հետևանքների, այդ թվում՝ կանանց արարքների համար, որոնք պայմանավորված են նահապետական համոզմունքներով։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումն իր ծայրահեղ դրսևորումներով կանանց ներկայացնում է անխոհեմ արարածներ, որոնք ունակ չեն ինքնուրույն մտածելու և գիտակցաբար որոշումներ կայացնելու[7]։

Արվեստի քննադատ Կամիլ Պալիան «Սեռի քաղաքականությունը» «նողկալի» գիրք է անվանել, որն արվեստի ամբողջական ստեղծագործությունները ցածրացրել է մինչև դրանց քաղաքական բաղկացուցիչը։ Պալիան Միլլեթի մեղքն է համարում այն, որ կանանց խնդիրների վերաբերյալ հետազոտությունները չափազանց շատ են, և դրանք գիտության փոխարեն գաղափարախոսությամբ են զբաղվում, մասնավորապես, սեքսիզմ են փնտրում Արևմտյան Կանոնում (այսինքն՝ գրականության, երաժշտության և տեսողական արվեստի գործերի մեջ, որոնք ձևավորել են արևմտյան մշակույթը)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. P. Sehgal, N. Genzlingersept (2017 թ․ սեպտեմբերի 6). «Kate Millett, Ground-Breaking Feminist Writer, Is Dead at 82» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  2. Clough, Patricia Ticineto The Hybrid Criticism of Patriarchy: Rereading Kate Millett’s Sexual Politics(անգլ.) // The Sociological Quarterly. — 1994. — Т. 35. — № 3. — С. 473. — doi:10.1111/j.1533-8525.1994.tb01740.x
  3. Mailer, Norman (1971-03). «The Prisoner of Sex» (անգլերեն). Harper’s Magazine. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Mailer, Norman The Prisoner of Sex. — Boston: Little Brown, 1971. — ISBN 9780917657597
  5. 5,0 5,1 Webster, Richard Why Freud Was Wrong: Sin, Science and Psychoanalysis. — Oxford: The Orwell Press, 2005. — С. 22. — ISBN 0-9515922-5-4
  6. 6,0 6,1 Mitchell, Juliet Psychoanalysis and Feminism: A Radical Reassessment of Freudian Psychoanalysis. — London: Penguin Books, 2000. — С. xxix, 303—356. — ISBN 0-14-027953-9
  7. 7,0 7,1 Sommers, Christina Hoff Who Stole Feminism? How Women Have Betrayed Women. — New York: Simon & Schuster, 1995. — С. 23. — ISBN 0-684-80156-6
  8. Paglia, Camille (1997 թ․ հուլիսի 25). «Feminists Must Begin to Fulfill Their Noble, Animating Ideal» (անգլերեն). Chronicle of Higher Education. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.