Jump to content

Սեռական քրոմոսոմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու իգական և արական քրոմոսոմների սխեման

Սեռական քրոմոսոմներ, բաժանասեռ օրգանիզմների քրոմոսոմների հատուկ զույգ, որտեղ գտնվում են սեռը պայմանավորող գեները։

Հայտնաբերել և նկարագրել են Գ․ Հեննինգը (1891), Ք․ Մաք– Քլանգը և է․ Ուիլսոնը (XX դ․ սկիզբ)։ Մարդու և կաթնասունների սեռական քրոմոսոմներից խոշորը՝ X քրոմոսոմը, պարունակում է իգական սեռի գործոններ, իսկ փոքրը՝ Y քրոմոսոմը, արական։ էգերի սոմատիկ բջիջները պարունակում են XX սեռական քրոմոսոմներ։ Մեյոզից հետո առաջացած բոլոր ձվաբջիջները պարունակում են մեկական X քրոմոսոմ։ Արուների բջիջները պարունակում են XY սեռական քրոմոսոմներ, որի հետևանքով մեյոզի ընթացքում ձևավորվում են երկու տեսակի՝ X և Y սեռական քրոմոսոմներ պարունակող սերմնաբջիջներ։ Բեղմնավորման պրոցեսում սերմնաբջիջը և ձվաբջիջը միաձուլվելով առաջացնում են նոր էգ (XX) և արու (XY) օրգանիզմներ։

Թռչունների, թիթեռների, որոշ սողունների և երկկենցաղների էգերն ունեն XY, արուները՝ XX սեռական քրոմոսոմներ։ Որոշ օրգանիզմների սեռերից մեկը (սովորաբար արուն) ունի միայն 1 սեռական քրոմոսոմներ (XO)։ Սեռական քրոմոսոմներում կան նաև այլ հատկանիշներ պարունակող գեներ, որոնք կոչվում են սեռի հետ շղթայակցված (օրինակ, հեմոֆիլիայի և ալբինիզմի գեները)։ Մարդու բջիջներում սեռական քրոմոսոմների բնականոն քանակի խախտումները հանգեցնում են զարգացման արատների։

Սեռական քրոմոսոմներ հայտնաբերված են նաև որոշ երկտուն բույսերում։ Միատուն բույսերի և հերմաֆրոդիտ կենդանիների սեռական քրոմոսոմներ հայտնի չեն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Асланян М. М., Солдатова О. П. Генетика и происхождение пола. Учебное пособие для студентов, обучающихся по направлению «биология». — М.: Авторская академия; Товарищество научных изданий КМК, 2010. — 114 с. — ISBN 978-5-91902-001-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական քրոմոսոմներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 307