Jump to content

Սեռական ստրկությունը Չինաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռական ստրկությունը Չինաստանում, սեռական շահագործում և ստրկություն, որը տեղի է ունենում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում[1][2][3]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինացի քաղաքացիներ և օտարերկրյա զոհեր, հիմնականում կանայք և աղջիկներ, անօրինական կերպով պահվում են այնպիսի իրավիճակում, որտեղ նրանց բռնաբարում են և այլ ձևերով ֆիզիկապես ու հոգեբանորեն վնասում[4][5]։ Նրանցից շատերը վարակվում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով, ենթարկվում են բռնության և ծեծի, ինչպես նաև սովամահ լինում։ Որոշ կանայք և աղջիկներ ենթարկվում են խոշտանգումների[6][7] և/կամ սպանվում[8][9]։ Մյուսները ինքնասպան են լինում[10]։

Զոհերը հարկադրաբար ներգրավվում են մարմնավաճառության, ամուսնության կամ հղիության մեջ[11]։ Շատերը կապված կամ փակված են պահվում տներում, հասարակաց տներում կամ անուղղակի սեռական ծառայությունների հաստատություններում, ինչպիսիք են գարեջրատները, մերսման սրահները, կարաոկե բարերը, մանրածախ առևտրի տարածքները և ոչ առևտրային վայրերը[12]։ Այլ վայրերից են շինհրապարակները, հեռավոր հանքարդյունաբերական և անտառահատման ճամբարները, ինչպես նաև չինացի միգրանտ աշխատողների բարձր կոնցենտրացիա ունեցող տարածքները[13]։ Զոհերը ենթարկվում են ներթափանցող հեշտոցային և անալ բռնաբարության[13][14]։ Թրաֆիքինգով զբաղվողները վաճառում են նրանց տեսանյութերը և եկամուտ են ստանում՝ դրանք ավելացնելով պոռնոգրաֆիկ կայքերում։

Չինաստանում սեռական թրաֆիքինգի զոհերը ստրկության մեջ են պահվում իրենց ծանոթ մարդկանց կամ/և սեռական շահագործման մեջ ներգրավված անձանց կողմից: Հանցագործներն ունեն տարբեր ծագում և պատկանում են հասարակության բոլոր խավերին։ Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ ընտանիքի անդամներով, ընկերներով, դասընկերներով, գործընկերներով, ծանոթներով, մարդկային թրաֆիքինգով զբաղվող անձանցով և կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամներով[15][16][17]։ Նրանք թիրախավորում են երեխաներին, աղքատ մարդկանց, միգրանտներին, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական փոքրամասնություններին և օտարերկրացիներին: Զոհերը ենթարկվում են հարկադրանքի և սպառնալիքների, որպեսզի նրանք ավելի հնազանդ լինեն: Ոմանք լինում են թմրանյութերի ազդեցության տակ[18]։

Չինաստանում սեռական ստրկության մասշտաբները հնարավոր չէ իմանալ՝ տվյալների բացակայության, սեռական ստրկության հանցագործությունների գաղտնի բնույթի, այն փաստի, որ դեպքերի միայն փոքր մասն է հաղորդվում իշխանություններին, և այլ գործոնների պատճառով[19]։ Չինաստանի կառավարությունը որոշակի աշխատանք է կատարել սեռական ստրկության դեմ պայքարի ուղղությամբ, սակայն արձագանքները բավարար չեն եղել։ Օրենքների կիրառումը և սեռական ստրկության դեպքերի հետաքննությունն ու դատական հետապնդումը կասեցվել են միջգերատեսչական թյուր հաղորդակցության, սահմանների անբավարար կառավարման, օտարերկրյա զոհերի լեզվական խոչընդոտների, կոռուպցիայի և անտարբերության պատճառով[20][21][22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Smith, Nicola; Farmer, Ben (2019 թ․ մայիսի 20). «Oppressed, enslaved and brutalised: The women trafficked from North Korea into China's sex trade». The Telegraph.
  2. «Vietnam's "modern sex slaves" sold in China as prostitutes or brides». Asia News. 2015 թ․ փետրվարի 3.
  3. «Give Us a Baby and We'll Let You Go: Trafficking of Kachin Brides from Myanmar to China». 2019 թ․ մարտի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Sex Trafficking and China's One Child Policy». The Diplomat. 2014 թ․ նոյեմբերի 6.
  5. «Give Us a Baby and We'll Let You Go: Trafficking of Kachin Brides from Myanmar to China». 2019 թ․ մարտի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Smith, Nicola; Farmer, Ben (2019 թ․ մայիսի 20). «Oppressed, enslaved and brutalised: The women trafficked from North Korea into China's sex trade». The Telegraph.
  7. «Vietnam-China human trafficking a growing malady». New Europe. 2013 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  8. «China executes man who kept 6 women in dungeon as sex slaves». CNN. 2014 թ․ հունվարի 22.
  9. «Chinese man sentenced to death in sex slave murder case». Reuters. 2012 թ․ նոյեմբերի 30.
  10. «From Vietnam, without love: the child brides of China». South China Morning Post. 2018 թ․ հունիսի 17.
  11. «China, The Trafficking Situation». United Nations Action for Cooperation Against Trafficking in Persons (UN-ACT).
  12. «Non-profit group, which helps sex-trafficking victims, seeks tie-ups with ethical business partners in Hong Kong». South China Morning Post. 2019 թ․ ապրիլի 21.
  13. 13,0 13,1 Smith, Nicola; Farmer, Ben (2019 թ․ մայիսի 20). «Oppressed, enslaved and brutalised: The women trafficked from North Korea into China's sex trade». The Telegraph.
  14. «North Korea women in China trapped in sex trade». United Press International. 2019 թ․ մայիսի 16.
  15. «Give Us a Baby and We'll Let You Go: Trafficking of Kachin Brides from Myanmar to China». 2019 թ․ մարտի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «From Vietnam, without love: the child brides of China». South China Morning Post. 2018 թ․ հունիսի 17.
  17. «Bride trafficking, a problem on China's belt and road». South China Morning Post. 2020 թ․ փետրվարի 15.
  18. «Global Study on Sexual Exploitation of Children in Travel and Tourism. Country-specific Report, China» (PDF). ECPAT International. 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  19. «Give Us a Baby and We'll Let You Go: Trafficking of Kachin Brides from Myanmar to China». 2019 թ․ մարտի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. «Why Beijing Fails to Fight Human Trafficking». Council on Foreign Relations.
  21. «Trafficking survivors are being failed the world over». Al Jazeera.
  22. «China's Bride Trafficking Problem». The Diplomat. 2019 թ․ հոկտեմբերի 30.
  23. «North Korea women in China trapped in sex trade». UPI. 2019 թ․ մայիսի 16.