Սեռական ոտնձգությունների սկանդալ կաթոլիկ եկեղեցում (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռական ոտնձգությունների սկանդալ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցում, եկեղեցու անդամների կողմից սեռական բռնության գործի դրվագներից մեկն է։

Կարդինալ Գրոյեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների ալիքի ֆոնին հեռացրել է Կարդինալ Հանս Հերման Գրոյերին Վիեննայի արքեպիսկոպոսի պաշտոնից։ Հռոմի պապը պաշտոնապես ընդունել է հրաժարականի դիմումը, որը Գրոյերը գրել է իր 75-ամյակի կապակցությամբ։ Գրոյերը կտրականապես հրաժարվել է հրապարակայնորեն մեկնաբանել մեղադրանքները մինչև իր մահը և եղել է ամենաբարձրաստիճան կաթոլիկ հոգևորականներից մեկը, որը ներգրավված է սեռական բռնության սկանդալներում[1]։

Սուրբ Աթոռի խնդրանքով Գրոյերը մի քանի ամիս անցկացրել է Դրեզդենում, իսկ հետո թոշակի է անցել Սուրբ Հովսեփի վանքում[2]։ Նա մահացել է Սանկտ Պյոլտենում 83 տարեկան հասակում և թաղվել Ավստրիայի Մարիենֆելդ քաղաքի Ցիստերցյան գերեզմանատանը։

Սանկտ Պյոլթեն ճեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Պյոլթենի եպիսկոպոս Կուրտ Կրենը հրաժարական է տվել 2004 թվականին մանկական պոռնոգրաֆիայի սկանդալից հետո, որը ենթադրաբար ներբեռնել էր ճեմարանի ուսանողը[3][4]։ Ճեմարանականներից մեկի համակարգչում հայտնաբերվել է մինչև 40000 լուսանկար և մի շարք պոռնոֆիլմեր, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիա։ Կրենի արձագանքը, որը միջադեպն անվանել է «մանկական կատակ», վրդովեցրել է լայն հանրությանը[5]։

Հովհաննես Պողոս II-ը հրամայել է հետաքննել մեղադրանքները, և Կրենն ինքնակամ հրաժարական է տվել[6][7]։

Հասարակական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու առաջնորդները 2004 թվականին հայտարարել են, որ սկանդալի արդյունքում մի շարք ավստրիացի աշխարհականներ լքել են կաթոլիկ եկեղեցին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Obituary: Cardinal Hans Hermann Groer; Disgraced Archbishop of Vienna.(Obituaries) - The Independent (London, England) - HighBeam Research(չաշխատող հղում)
  2. «'Exile' for disgraced Austrian cardinal». BBC News. 1998 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  3. Wiley, David (2004 թ․ հոկտեմբերի 7). «Pope replaces sex scandal bishop». BBC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
  4. Horowitz, Jason (2004 թ․ հոկտեմբերի 8). «New Bishop After Seminary Sex Scandal». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  5. «Sex Scandal At Austrian Seminary». Associated Press. 2004 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 1-ին.
  6. «Pope orders Austria abuse inquiry». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  7. Willey, David (2004 թ․ հոկտեմբերի 7). «Pope replaces sex scandal bishop». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  8. «'Exile' for disgraced Austrian cardinal». BBC News. 1998 թ․ ապրիլի 14. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.