Սեռական դիրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամասուտրայի պատկերազարդումներց

Սեռական դիրքեր, սեքս դիրքեր, դիրքեր, որոնք մարդիկ կարող են ընդունել սեռական ակտեր կամ այլ սեռային գործողություններ (ոչ պենետրատիվ) կատարելու ընթացքում։ Չնայած որ սեռական ակտը սովորաբար ընդգրկում է մեկ մասնակցի մարմնի ներթափանցումը մյուսի մարմնում կամ էլ ուղղակի մեկ մասնակցի կողմից մյուս մասնակցի սեռական օրգանի ուղիղ ազդակում, կարող են լինել պենետրացիայի կամ ուղիղ ազդակման հետ չկապված, կամ էլ առանց մարմնի ներթափանցման սեռական դիրքեր։

Սեռական դիրքերի կենցաղագիտության մեջ առաջին ծավալուն հատորն է «Կամասուտրա» հին հնդկական տրակտատը, որտեղ մանրամասն կերպով նկարագրվում են սեռական դիրքերը։

Սովորաբար կիրառվում են հետևյալ երեք տեսակի սեռական հարաբերությունները. հեշտոցային հարաբերություն, անալ պենետրացիա և օրալ սեքս։ Սեռական ակտերի թվին են դասվում նաև սեռական օրգանների սիմուլյացիան, ինչպիսիք են օրինակ սոլո և փոխադարձ ձեռնաշարժությունները (ձեռքի, մատների կամ սեքս խաղալիքների (դիլդո, վիբրատոր) օգնությամբ)[1]։ Սեռական ակտի դիրք է համարվում նաև անալինգուսը։

Ժամանակակից սեռական դիրքերը և կատարելակերպերը դիտարկելիս, նշմարելի է այն հանգամանքը, որ մարդ արարածը հեռավոր դարերից ի վեր այլ «նոր» ձևեր չի հնարել։ Ի հեճուկս ձեռքբերված առաջադիմություններին, սեռական ակտերը դարեր շարունակ կատարվում են նույն կերպ։ Վիճելիորեն սա այն բացառիկ ոլորտն է, որտեղ մարդու հնարամտության նոր դրսևորումներ չեն կիրառվել։ Որոշ հեղինակների կարծիքով էլ, սեռական դիրքերի քանակն անսահմանափակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեռական հարաբերություններ»։ Discovery.com։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 22, 2008-ին։ Վերցված է հունվարի 15, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]