Սեպֆորա
| Սեպֆորա | |
|---|---|
| Տեսակ | աստվածաշնչյան մարդու կերպար |
| Սեռ | իգական |
| Հայր | Yīṯrō? |
| Ամուսին | Մովսես մարգարե |
| Զավակներ | Gershom?[1] և Եղիազար[2] |
Սեպֆորա, Ելք գրքում նշված է որպես Մովսես մարգարեի կին և Յեթրոյի դուստր, որը Միդիանի քահանան և իշխանն էր[3]:
Մովսեսի երկու տղաների՝ Եղիազարի և Գերշոմի մայրն էր[4]:
Ժամանակագրությունների գրքում նշված են նրա երկու թոռները՝ Շեբուելը՝ Գերշոմի որդին, և Ռեհաբյան՝ Եղիազարի որդին[5]:
Աստվածաշնչյան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելք գրքում Սեպֆորան քենիացի հովիվ Յեթրոյի, որը Միդիանի քահանա էր, յոթ դուստրերից մեկն էր[6]։ Ելք 2:18-ում (Ելք 2:18 {{{3}}}) Յեթրոն հիշատակվել է նաև որպես Ռուիլ, իսկ Դատավորների գրքում (Դատավորների 4:11 {{{3}}})՝ Հոբաբ[7]: Հոբաբը նաև Յեթրոյի որդու անունն է համար 10:29-ում (Համար 10:29 {{{3}}}):
Մովսեսի ամուսնությունը Սեպֆորայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ իսրայելացիները (հրեաներ) Եգիպտոսում գերի էին, Մովսեսը սպանել էր մի եգիպտացու, որը հարվածել էր հրեայի, որի համար փարավոնը ցանկացել էր սպանել Մովսեսին: Ուստի Մովսեսը փախել էր Եգիպտոսից Միդիան: Մի օր, երբ նա հոր մոտ էր, Յեթրոյի դուստրերը եկել էին արածեցնելու իրենց հոր հոտերը: Այդ ժամանակ այլ հովիվներ էլ են եկել և աղջիկներին հեռացրել, որպեսզի նախ իրենց հոտերը արածեցնեն: Մովսեսը պաշտպանել է աղջիկներին և արածեցրել նրանց հոտերը: Երբ վերադարձել են տուն, հայրը հարցրել է նրանց. «Այդ ինչպե՞ս է, որ այսօր այդքան վաղ եկաք տուն»: Աղջիկները պատասխանել են. «Մի եգիպտացի մեզ փրկել է անծանոթ հովիվներից, նա նույնիսկ ջուր է քաշել մեզ համար և հոտը խմեցրել»: «Ուրեմն որտե՞ղ է նա», հարցրել է նրանց Յեթրոն: «Ինչո՞ւ բաց թողեցիք այդ մարդուն: Հրավիրեք նրան ճաշելու»: Աայնուհետև Յեթրոն Սեպֆորային տվել է կնության Մովսեսին (Ելք 2:11–21 {{{3}}})

Միջադեպ պանդոկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Աստված Մովսեսին հրամայել էր վերադառնալ Եգիպտոս՝ իսրայելացիներին ազատելու համար, Մովսեսը վերցրել էր կնոջն ու որդիներին և ճանապարհ ընկել։ Ճանապարհին նրանք գիշերել են մի պանդոկում, որտեղ Աստված եկել էր Մովսեսին սպանելու: Սեպֆորան արագ թլփատել է իր որդուն սուր քարով և խեժով դիպել Մովսեսի ոտքերին՝ ասելով. «Անշուշտ դու իմ արյան ամուսինն ես»: Այնուհետև Աստված հանգստացրել է Մովսեսին (Ելք 4:24–26 {{{3}}}): Հատվածի մանրամասները անհասկանալի են և հանդիսանում են քննարկման առարկա:

Ելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Մովսեսին հաջողվել էր իսրայելացիներին դուրս բերել Եգիպտոսից և հաղթել Ամալեկին, Յեթրոն եկել էր՝ Սինա անապատում գտնվող հրեաների բանակատեղին՝ իր հետ բերելով Սեպֆորային և նրանց երկու տղաներին՝ Գերշոմին և Եղիազարին: Աստվածաշունչը չի ասում, թե երբ են Սեպֆորան և նրա տղաները կրկին միացել Յեթրոյին, միայն նշում է, որ նրա՝ Աստծո գործերի մասին իսրայելացիների համար լսելուց հետո, Յեթրոն Մովսեսի ընտանիքը բերել է նրա մոտ[8]:
12 Համարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մովսեսի կինը «12 Համարներում»-ում (Համարներ 12 HE) կոչվում է «Կուշիտ կին»: Մեկնաբանությունները տարբեր են նրա մասին, թե արդյո՞ք այս «Կուշիտ կին»-ը նույնն էր, ինչ Սեպֆորան, թե մեկ այլ կին, և արդյոք նա ամուսնացած էր նրանց հետ միաժամանակ, թե ոչ[9][10]: Պատմության մեջ Ահարոնը և Միրիամը քննադատում են Մովսեսի ամուսնությունը Կուշիտ կնոջ հետ: Այդ քննադատությունը դուր չի գալիս Աստծուն, որը պատժում է Միրիամին ծարաաթով (հաճախ բացատրվում է որպես բորոտություն): Կուշիտները սերում էին Աֆրիկայի հյուսիս-արևելքում գտնվող Կուշից (Նուբիայից) կամ արաբներից։ Քամի որդիները, որոնց մասին նշվում է Ծննդոց գրքում, նույնականացվել են Աֆրիկայի (Եթովպիա, Եգիպտոս, Լիբիա), Լևանտի (Կանահան) և Արաբիայի ազգերի հետ: Միդիանացիները հետագայում երբեմն ոչ աստվածաշնչյան աղբյուրներում պատկերվում էին որպես մուգ մաշկ ունեցողներ և կոչվում էին Կուշիմ, որը հրեական բառ է և կիրառվում է մուգ մաշկ ունեցող աֆրիկացիների համար[11][12]: Մեկ այն մեկնաբանությունն այն է, որ կինը Սեպֆորան է, և որ նրան իր գեղեցկության պատճառով կոչել են Կուշիտ, թեև նա միդիանացի էր[13]:
Հրեական ընթերցման ավանդույթները Մովսեսի կնոջ նկարագրությունը արտասանում են որպես «կուշիտ»՝ նշանակելով «Կուշիտ կին»: Այնուամենայնիվ, Սամարիական Հնգամատյանի բանավոր ընթերցման ավանդույթը Մովսեսի կնոջ նկարագրությունը արտասանում է որպես «կաաշեթ», որը թարգմանվում է «գեղեցիկ կին»[14]:
«Կուշիտ կին» դարձել է «Αἰθιόπισσα» հունական Սեպտուագինտում (3-րդ դ. մ.թ.ա.)[15] և «Aethiopissa» լատինական Վուլգաթա Աստվածաշնչում (4-րդ դ.):

Դրուզյան կրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրուզյան կրոնում Սեպֆորայի հայրը ՝ Յեթրոն, ընդունվում էր որպես բոլոր դրուզների հոգևոր հիմնադիրը, գլխավոր մարգարեն և նախահայրը[16][17][18][19][20]: Մովսեսին թույլատրվեցլ է ամուսնանալ Սեպֆորայի հետ այն բանից հետո, երբ նա օգնել է փրկել Յեթրոյի դուստրերին և նրանց հոտը մրցակից հովիվներից[21]: Այնպիսի նշանավոր դրուզներ, ինչպիսիք են Ամալ Նասեր ադ-Դինը[22] և Սալման Թարիֆը, որը նշանավոր դրուզ շեյխ էր, կարծիք են հայտնել, որ դա դրուզներին ամուսնության միջոցով կապում էր հրեաների հետ[23]: Այս տեսակետը օգտագործվել է իսրայելցի հրեաների և դրուզների միջև հատուկ հարաբերությունները ներկայացնելու համար[24]:
Գրականության և արվեստի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես աստվածաշնչյան շատ այլ նշանավոր կերպարներ, Սեպֆորան պատկերված է արվեստի մի քանի գործերում։
1913 թվականի Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» պատմվածքում Սվանան ապշած էր իր ապագա կնոջ՝ Օդետայի նմանությունից Սանդրո Բոտիչելիի «Սիքստինյան մատուռ»-ի որմնանկարում պատկերված Սեպֆորայի կերպարին, և այդ խոստովանությունը կատալիզատոր էր նրա մոլուցքի համար[25]:
Սեպֆորան հաճախ հայտնվում է արդյունքի հետ կապված դրամաներում: Օրինակներ են «Տասը պատվիրանները» (1956 թվական)[26], «Եգիպտոսի արքայազնը» (1998 թվական)[27] և «Ելք. Աստվածներ և Թագավորներ» (2014 թվական) ֆիլմերը[28]: Մարեկ Հոլտերի «Սեպֆորա, Մովսեսի կինը» (2005 թվական) վեպի գլխավոր հերոսուհին է եղել[29]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pardes, Ilana (1992). "Zipporah and the Struggle for Deliverance" in Countertraditions in the Bible: A Feminist Approach. Cambridge: Harvard University Press.
- Piper, John (2007 թ․ սեպտեմբեր). «Did Moses Marry a Black Woman?». 9Marks.
- Moses and the Kushite Woman: Classic Interpretations and Philo’s Allegory, thetorah.com
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 22 // שמות
- ↑ 4 // שמות
- ↑
- Corduan, Winfried (2013). Neighboring Faiths: A Christian Introduction to World Religions. InterVarsity Press. էջ 107. ISBN 978-0-8308-7197-1.
- Mackey, Sandra (2009). Mirror of the Arab World: Lebanon in Conflict. W. W. Norton & Company. էջ 28. ISBN 978-0-3933-3374-9.
- Lev, David (2010 թ․ հոկտեմբերի 25). «MK Kara: Druze are Descended from Jews». Israel National News. Arutz Sheva. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- Blumberg, Arnold (1985). Zion Before Zionism: 1838–1880. Syracuse, New York: Syracuse University Press. էջ 201. ISBN 0-8156-2336-4.
- Rosenfeld, Judy (1952). Ticket to Israel: An Informative Guide. էջ 290.
- ↑ «oremus Bible Browser : 1 Chronicles 23:16–17». bible.oremus.org. Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «oremus Bible Browser : 1 Chronicles 23:16–17». bible.oremus.org. Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Harris, Stephen L., Understanding the Bible. Palo Alto, California: Mayfield. 1985.[Հղում աղբյուրներին]
- ↑ «Judges 4 / Hebrew – English Bible / Mechon-Mamre». mechon-mamre.org. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ See e.g. Ibn Ezra on Exodus 18:2 – ור׳ ישועה אמר: ששלוחיה הוא דורון ומנחה, כמו: שלוחים לבתו (מלכים א ט׳:ט״ז). והטעם: אחר שיגרה דרונה וזה קרוב אלי.
- ↑ Skinner, Shlomo (2012 թ․ հունիսի 7). «The Mystery of the Cushite Woman». Thinking Torah (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Filler, Elad. «Moses and the Kushite Woman: Classic Interpretations and Philo's Allegory – TheTorah.com». www.thetorah.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ David M. Goldenberg. The curse of Ham: race and slavery in early Judaism, Christianity, and Islam, chapter 8. p. 124.
- ↑ Shahak, Israël (1994). Jewish history, Jewish religion : the weight of three thousand years. Internet Archive. London; Boulder, Colo. : Pluto Press. էջ 25. ISBN 978-0-7453-0818-0.
- ↑ Filler, Elad. «Moses and the Kushite Woman: Classic Interpretations and Philo's Allegory». TheTorah.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Tsedaka, Benyamim, and Sharon Sullivan, eds. The Israelite Samaritan Version of the Torah: First English Translation Compared with the Masoretic Version. Wm. B. Eerdmans Publishing, 2013. 978-0802865199.
- ↑ «Cush from the McClintock and Strong Biblical Cyclopedia». McClintock and Strong Biblical Cyclopedia Online (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Corduan, Winfried (2013). Neighboring Faiths: A Christian Introduction to World Religions. InterVarsity Press. էջ 107. ISBN 978-0-8308-7197-1.
- ↑ Mackey, Sandra (2009). Mirror of the Arab World: Lebanon in Conflict. W. W. Norton & Company. էջ 28. ISBN 978-0-3933-3374-9.
- ↑ Blumberg, Arnold (1985). Zion Before Zionism: 1838–1880. Syracuse, New York: Syracuse University Press. էջ 201. ISBN 0-8156-2336-4.
- ↑ Rosenfeld, Judy (1952). Ticket to Israel: An Informative Guide. էջ 290.
- ↑ Lev, David (2010 թ․ հոկտեմբերի 25). «MK Kara: Druze are Descended from Jews». Israel National News. Arutz Sheva. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
- ↑ Nettler (1998). Muslim-Jewish Encounters. Routledge. էջ 139. ISBN 1-1344-0854-4.
- ↑ Nisan, Mordechai (2002 թ․ հունվարի 1). Minorities in the Middle East: A History of Struggle and Self-Expression, 2d ed. McFarland. էջ 282. ISBN 9780786451333.
- ↑ Rogan, Eugene L.; Shlaim, Avi (2001). The War for Palestine: Rewriting the History of 1948 (illustrated, reprint ed.). Cambridge University Press. էջ 72. ISBN 9780521794763.
- ↑ Weingrod, Alex (1985 թ․ հունվարի 1). Studies in Israeli Ethnicity: After the Ingathering. Taylor & Francis. էջ 273. ISBN 9782881240072.
- ↑ Meyers, Jeffrey (1972). «Proust's Aesthetic Analogies: Character and Painting in Swann's Way». The Journal of Aesthetics and Art Criticism. 30 (3): 377–388. doi:10.2307/428744. ISSN 0021-8529. JSTOR 428744. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Thomas, Bob (2007 թ․ հունվարի 12). «Yvonne De Carlo, 84; Said Her "Munsters" Role Made Her Hot». Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին – via www.washingtonpost.com.
- ↑ Laird, Paul R. (2014). The Musical Theater of Stephen Schwartz: From Godspell to Wicked and Beyond (անգլերեն). Scarecrow Press. էջ 246. ISBN 9780810891920. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Tollerton, David (2016). Biblical Reception, 4: A New Hollywood Moses: On the Spectacle and Reception of Exodus: Gods and Kings (անգլերեն). Bloomsbury Publishing. էջ 41. ISBN 9780567672339. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Halter, Marek. «Zipporah, Wife of Moses». Publishers Weekly. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.