Սեն Վիկտորի աբբայություն (Մարսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեն Վիկտորի աբբայություն
ֆր.՝ Abbaye Saint-Victor de Marseille
Marseille Saint-Victor.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԱբբայություն[1], վանք և փոքր բազիլիկ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Տեղագրություն7th arrondissement of Marseille?
ԹեմRoman Catholic Archdiocese of Marseille?
Կազմված էQ45381684?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն
Կոորդինատներ: 43°17′25.000000100806″ հս․ լ. 5°21′56.000000100161″ ավ. ե. / 43.29027777780577679° հս․. լ. 5.36555555558337804° ավ. ե. / 43.29027777780577679; 5.36555555558337804

Սեն Վիկտորի աբբայություն կամ Սեն-Վիկտոր Աբբայություն (ֆր.՝ Abbaye Saint-Victor de Marseille), վանք Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Հիմնադրվել է 5-րդ դարում Յոհան Կասիանի կողմից, մարսելցի նահատակների գերեզմանների մոտ։ Վանքը նվիրված է նահատակներից մեկին՝ Սուրբ Վիկտորին: Գալիայի առաջին վանքերից մեկն է (Լիգուժեից և Մարմուտիեից հետո, որոնք հիմնադրվել են Մարտին Տուրեցի սրբի կողմից) և համարվում է Գալիայի առաջին վանական համալիրը, որ տեղակայված է քաղաքում։

Վանքն ուներ կարևոր հոգևոր ազդեցություն ողջ Պրովանսում` հիմնադրման պահից մինչև երկրորդ հազարամյակի սկիզբը: 15-րդ դարից ի վեր այն անկում է ապրել: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ վանքի շենքը քանդվել է: Գործել է միայն վանական եկեղեցին։

1968 թվականին աբբայությանն է փոխանցվել սարկոֆագների հարուստ հավաքածուն (4-րդ դարի վերջ և 5-րդ դարի սկիզբ), որը մինչ այդ ցուցադրվում էր Բորելի ամրոցի թանգարանում։ Վանքում դրանք պահվում են կրիպտեում։ Ըստ այդմ Սուրբ Վիկտորի Աբբայությունը դարձավ առաջին հազարամյակի քրիստոնեական արվեստի երկրորդ կարևորագույն թանգարանը Պրովանսում (առաջինը՝ Առլում է):

1840 թվականից աբբայությունը համարվում է Ֆրանսիայի պատմական հուշարձան[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Marseille (France), remote view of Notre-Dame de la Garde and Saint-Victor Abbey.JPG

Մոտավորապես 415 թվականին Յոհան Կասիանը Մարսելում հիմնադրել է Սուրբ Վիկտորի անվամբ երկու վանք, մեկը՝ տղամարդկանց, մյուսը՝ կանանց համար:

5-րդ դարում Սուրբ Վիկտորի և Մարսելի եկեղեցիները կապված էին Սեմիպելագիանիզմի հերետիկոսության հետ, որը ծագել էր Կասիանի ջանքերի շնորհիվ։ Սակայն Հիլարին և Սուրբ Պրոսպերը խնդրում էին Սուրբ Օգոստոսին ու Կելեստինոս I պապին ճնշել այն։

8-րդ և 9-րդ դարերում երկու վանքերն էլ ոչնչացվեցին սարակինոսների կողմից: Դա հավանաբար տեղի է ունեցել 731 կամ 838 թվականներին, երբ Սուրբ Էվսեբիայի գերեզմանը դասվում էր նահատակների շարքում՝ 39 այլ միանձնուհիների հետ միասին: Հետագայում կանանց վանքն այդպես էլ չվերականգնվեց:

11-րդ դարի առաջին կեսին վանքը վերակառուցվել է Սուրբ Վիլֆրեդի կողմից, որը դարձավ նրա աբբան:

Աբբայությունը երկար ժամանակ պահպանում էր հարաբերություններն Իսպանիայի և Սարդինիայի արքայական ընտանիքների հետ։ Այն նույնիսկ հողատարածքներ է ունեցել Սիրիայում: Սուրբ Վիկտորի աբբայության եկեղեցական փաստաթղթերը թվագրվում են 683-1336 թվականներին, ինչը թույլ է տալիս գնահատել, թե որքան մեծ է եղել աբբայության տնտեսական դերը միջնադարում:

1361 թվականին, օգոստոսի 2-ին աբբա է հռչակվում Գիլյոմ դե Գրիմոարը, որը 1362 թվականին դարձավ Հռոմի պապ՝ Ուրբանոս V-ը: Նա ընդարձակեց եկեղեցին և պարսպապատեց վանական համալիրը: Նաև աբբայությանը տվեց եպիսկոպոսական իրավասություն և նրա ենթակայության տակ նշանակեց մի շարք թաղամասեր ու գյուղեր, որոնք տեղակայված էին քաղաքի հարավում: 1365 թվականի հոկտեմբերին Ուրբանոս V-ը այցելել է Մարսել և օծել եկեղեցու Ավագ խորանը: 1367 թվականի մայիսին աբբայությունում նրա գլխավորությամբ անցկացվել է կարդինալների ժողով (consistorium)։

Marseille - Abbaye Saint-Victor 1.jpg


Հետագայում աբբայության կարգավիճակը սկսեց վատանալ, հատկապես 16-րդ դարում, երբ հայտնվեցին կոմենդատորները:

Սուրբ Վիկտորի Աբբայության գրադարանի կորուստը կարող է լինել կոմենդատորների իշխանության չարաշահման հետևանք: Գրադարանի բովանդակությունը կարելի է ուսումնասիրել պահպանված կատալոգի շնորհիվ, որը վերագրվում է 12-րդ դարի երկրորդ կեսին: Ամենայն հավանականությամբ, այս ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել 16-րդ դարի վերջին՝ 1579-1591 թվականներին:

Կարդինալ Ջուլիո Մազարինին 1655 թվականին եղել է վանքի աբբան։ Թոմաս Լե Ֆուրնիեն (1675-1745) ևս եղել է աբբա այս վանքում, և նրա գրչին են պատկանում մի քանի ձեռագրեր, որոնք ներառվել են մավրիստների հրատարակություններում։

1739 թվականի դեկտեմբերի 17-ին Կղեմես XII պապը լուծարել է Աբբայությունը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]