Սեն Մորիս (Շվեյցարիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Մորիս | |||
Saint-Maurice | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Saint-Maurice District? | ||
Մակերես | 7,18 կմ², 14,92 կմ² | ||
ԲԾՄ | 414 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▼4571 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 024 | ||
Փոստային դասիչ | 1890 | ||
Ավտոմոբիլային կոդ | VS | ||
Պաշտոնական կայք | saint-maurice.ch | ||
| |||
Սեն Մորիս (ֆր.՝ Saint-Maurice) կամ Սեն Մորիս դ՛Ագոն (ֆր.՝ Saint-Maurice d'Agaune), քաղաք և համայնք Շվեյցարիայում։ Վարչական կենտրոնն է Վալե կանտոնի Սեն Մորիսի շրջանի, որի կազմի մեջ մտնում են ութ համայնք ևս։ 2013 թվականի հունվարի 1-ից նրան է միացվել նաև նախկին Մեքս համայնքը[2]։ Բնակավայրի զբաղեցրած տարածքը հասցվել է 7 քառակուսի կիլոմետրի։
Սեն Մորիսի ներկայիս տարածքում են գտնվել հին հռոմեական Ագաունում ռազմական ճամբարը, միջնադարում՝ Սեն Մորիսի աբբայությունը, որտեղ գործել է Շվեյցարիայում հռչակված բարձրագույն դպրոց՝ Collège de Saint-Maurice-ը։
Սեն Մորիսն ընկած է դեպի Ռոնի գետահովտի վերին հատվածը տանող լեռնանցքի սկզբնամասում, և նրա ռազմավարական կարևոր դիրքը նկատի առնելով՝ դեռևս 15-րդ դարում այստեղ ամրոց է կառուցվել, իսկ 1880 թվականից մերձակա սարալանջին սկսվել է նաև բերդի շինարարությունը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում Սեն Մորիսն առաջին անգամ հիշատակվել է 200 թվականին՝ որպես Acaun[ensis] [quadragesimae] Gal[liarum]; Միջին դարերում՝ 1003 թվականին, ի պատիվ կաթոլիկ եկեղեցու սուրբ Մորիսի, բնակավայրի անվանման մեջ Acaunum-ը (ֆր.՝ Agaune) փոխարինվել է Saint-Maurice-ով[4]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեն Մորիսի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ St. Maurice Agaunum աբբայությունը, ամրոցը՝ կանտոնային ռազմական թանգարանով հանդերձ, Պիեռի տունը (Maison de la Pierre) և Ռոնի վրա գցված միջնադարյան կամուրջը։ Սեն Մորիսի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է նաև Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սեն Մորիսը (նկարիչ՝ Մատիաս Գրյունվալդ, 15-րդ դար)
-
Սեն Մորիսի ամրոցն ու կամուրջը 1782 թ.
-
Notre-Dame-du-Scex մատուռը(կառուցվել է 18-րդ դարում՝ 8-րդ դարի ավերված շինության հիմքի վրա)
-
St-Maurice D’Agaune աբբայությունը
-
St-Maurice D’Agaune աբբայությունը
-
St-Maurice D’Agaune աբբայության ներքին բակը
-
Ամրոցը
-
Պիեռի տան սյունաշարը
-
Պիեռի տան ճակատամասը
-
Ռոնի վրա գցված միջնադարյան կամուրջը
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Սեն Մորիսն ուներ 4,595 բնակիչ, որոնց մոտավորապես 26%-ը օտարերկրացիներ էին[6]։ Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][7]
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Ֆրանսուա Ֆուրնիե (ծնվ. 1966) - գրող, թատերագիր, բանաստեղծ, կենսագիր
- Մորիս Բարման (1808–1878) - քաղաքական գործիչ
- Շառլ դը Մոռնի (1811–1865) - արդյունաբերող, քաղաքական գործիչ
- Կամիլա դը Վեռա (1814–1875) - քաղաքական գործիչ
- Ալբեր Լուիզիե (1893–1979) - գյուղատնտես
- Ալեքսանդր Սառասեն (1895–1976) ճարտարագետ
- Ալեն Պիշար (* 1955) - մանկավարժ, քաղաքական գործիչ
- Mix & Remix, իրական անունը՝ Ֆիլիպ Բեկլեն (1958–2016) - ծաղրանկարիչ, պատկերազարդող
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- François Wiblé: Saint-Maurice/Acaunus. In: Vallis Poenina. Das Wallis in römischer Zeit. Ausstellungskatalog. Walliser Kantonsmuseen, Sitten 1998, ISBN 2-88426-039-0, S. 162–164 (zur antiken Siedlung).
- Bernard Andenmatten (Hrsg.): L’abbaye de Saint-Maurice d’Agaune 515–2015. Band 1: Histoire et archéologie. Infolio, Gollion 2015.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz Արխիվացված 2015-11-13 Wayback Machine (գերմ.) accessed 9 February 2013
- ↑ Moret, J.-C. «Le secteur central de St Maurice - Le concept» (French). Association Fort de Litroz. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 Saint-Maurice in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
- ↑ «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված 2014-09-30 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջ (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մորիս (Շվեյցարիա)» հոդվածին։ |
|