Սեն Լուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեն Լուի քաղաքից)
Քաղաք
Սեն Լուի
Saint-Louis
Սեն Լուի
ԵրկիրՍենեգալ Սենեգալ
Հիմնադրված է17-րդ դար թ.
ԲԾՄ22 մետր
Բնակչություն186 399 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+0
Պաշտոնական կայքsaintlouisdusenegal.com
Սեն Լուի (Սենեգալ)##
Սեն Լուի (Սենեգալ)
Սեն Լուի

Սեն Լուի, քաղաք Սենեգալի հյուսիս-արևմուտքում։ Նավահանգիստ Սենեգալ գետի ափին՝ Ատլանտյան օվկիանոսը նրա թափվելու տեղում։ Ձկնորսության, տնայնագործական արտադրության կենտրոն։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է նեղ կղզու վրա (ընդամենը 2 կմ երկարությամբ և 400 մ լայնությամբ)։ Քաղաքը գտնվում է Սենեգալի և Մավրիտանիայի սահմանին։ Անձրևների սեզոնը շարունակվում է հունիսից հոկտեմբեր և բնութագրվում է շոգ, խոնավ եղանակով և փոթորիկներով։ Ամենախոնավ ամիսներն են օգոստոսը և սեպտեմբերը։ Չորային են նոյեմբերից մայիս ամիսները։ Տեղումների տարեկան նորման 380 մմ է։ Սեն Լուին Աֆրիկայի այն քաղաքներից է, որը ամենաշատը կտուժի ծովի մակարդակի բարձրացումից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել են ֆրանսիացիները 1658-1659 թվականներին և ի պատիվ կաթոլիկական «սուրբ» Լուիի, որի անունն էր կրում Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորը (քաղաքը հիմնադրվել է նրա օրոք), անվանվել Saint-Louis (ֆր.՝ saint «սուրբ», Louis «Լուի, Լյուդովիկոս»)։ Մինչև 1958 թվականը եղել է Սենեգալի վարչական կենտրոնը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 186 399 մարդ։

Քաղաքի բնակչության դինամիկան տարեթվերով

1988 1997 2001 2002 2013
113 917 132 425 154 496 154 555 186 399

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխարհագրական անունների բառարան», Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ.Հարությունյան։ Երևան, «Լույս»։