Սեն Ժան Կապ Ֆեռա
Սեն Ժան Կապ Ֆեռա | |||
Saint-Jean-Cap-Ferrat | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Երկրամաս | Ծովափնյա Ալպեր | ||
Շրջան | Պրովանս Ալպեր Լազուր ափ | ||
Համայնք | Բոսոլեյ | ||
Մակերես | 2,48 կմ քառ կմ² | ||
Բնակչություն | 1889 մարդ (2012) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 06230[1] | ||
Պաշտոնական կայք | saint-jean-cap-ferrat.fr(ֆր.) | ||
| |||
Սեն Ժան Կապ Ֆեռա (ֆր.՝ Saint-Jean-Cap-Ferrat)` բուժավայր և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր դարտամենտի Նիցցայի շրջանի Բոսոլեյ կանտոնում, Լազուր ափին[2]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքը ներառված է եղել Վիլֆրանշ-սյուր-Մեր կանտոնի (Նիցցա շրջան) վարչական կազմի մեջ։
Համայնքի տարածքը` 2,48 կմ քառ․, բնակչությունը` 2172 մարդ[3][4] (2006) կայունացման միտումով` 1889 մարդ[5] (2012), բնակչության խտությունը` 761,7 մարդ/կմ քառ․:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս վայրը հանգստացողների համար «հայտնաբերել է» բելգիական թագավոր Լեոպոլդ II-ը, ով 1902 թվականին Վիլֆրանշի արևելքում կառուցել է մի պերճաշուք վիլլա իր սիրուհի Կառոլին Լակրուայի համար։ Այժմ սա ամենաթանկ վիլլան է աշխարհում[6]։ 20-րդ դարի կեսերին այն պատկանում էր իտալացի արդյունաբերող Ջովաննի Անելլիին։ Վիլլան հռչակավոր է իր վեհ համաչափությամբ, պաշտպանվում է ֆրանսիական պետության կողմից որպես պատմության և մշակույթի հուշարձան։ Ֆիլմի սիրահարների համար նա հայտնի է հետպատերազմյան շրջանի «Կարմիր կոշիկներ» (1948) և «Բռնել գողին» (1955) ժապավեններից։ 2008 թվականին հաղորդագրություն տարածվեց, թե Լեոպոլդի վիլլան շուրջ կես միլիարդ եվրո արժողությամբ ձեռք է բերել Միխայիլ Պրոխորովը։ Ավելի ուշ գործարքը չեղյալ է համարվել[7]։
20-րդ դարի սկզբին Ռիվերայի այս մասը պատկանում էր բելգիական թագին։ Ափամերձ Մորիս Ռուվեում, որը գտնվում է մոտակա Բոլյո սյուր Մերում, կառուցվել են վիլլաններ, որոնցից հատկապես հայտնի է Էֆրուսսի-դե-Ռոտշիլդ վիլլան։ 11-րդ դարի Սենթ-Օսպիս մատուռը գտնվում է բելգիական զինվորական գերեզմանոցի հարևանությամբ։ Վերջիններս մահացել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իսկ նավահանգստում կա ռումբերի թանգարան, որտեղ ցուցադրված են 4500 ցուցանմուշներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է՝ 2014 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 1889 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2004 | 2006 | 2009 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2416 | 2356 | 2268 | 2215 | 2248 | 1895 | 2103 | 2172 | 2035 | 2014 | 1889 |
Բնակչության քանակի շարժընթացը` [9]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականից աշխատունակության տարիքի է 1281 մարդ (15-64 տարեկան), 930-ը եղել են տնտեսապես ակտիվ, 351-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 72,6 %, 1999 թվականին՝ 70,5 %)։ 930 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 865 մարդ (486 տղամարդ և 379 կին), 65-ը մնացել են գործազուրկ (26 տղամարդ և 39 կին)։ 351 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 103-ը աշակերտներն են և ուսանողները, 94-ը թոշակառուները, իսկ մնացած 154-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[10][11]։
2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակի 626 էր, որտեղ ապրում էին 1320 մարդ։ Ընդ որում միջին թվով մեկ հարկատուի եկամուտը կազմում է 21 հազար 505 եվրո[12]։
2012 թվականին Սեն-Ժան-Կապ-Ֆերրան բնակարանային թանկության առումով զբաղեցրել է երկրորդ տեղը (Մոնակոյից հետո)[13][14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տեսքը թռչնի թռիչքից
-
Նավահանգիստ
-
Էֆրուսսի-դե-Ռոտշիլդ վիլլա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 6 августа 2015 года
- ↑ «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 30 августа 2015
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015
- ↑ «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015
- ↑ Russian oligarch 'invader' pays record £392m for Riviera villa — Times Online
- ↑ «WebTimeMedias — Nice : les 39 M€ d’arrhes de la villa Leopolda restent acquis à Lily Safra»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-04-ին։ Վերցված է 2018-04-18
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015
- ↑ «Население коммуны Сен-Жан-Кап-Ферра» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 30 августа 2015 года
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015 НП.
- ↑ «Продаётся первый в мире дом за миллиард долларов»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-30-ին։ Վերցված է 2018-04-18
- ↑ Недвижимость в Сен-Жан-Кап-Ферра(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեն-Ժան-Կապ-Ֆերրա կատեգորիայում։ |
|