Սեն-Տրոպե
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Սեն-Տրոպե | |||||
| ֆր.՝ Saint-Tropez[1] ֆր.՝ Héraclée | |||||
| |||||
| Երկիր | |||||
| Համայնք | canton of Saint-Tropez?, arrondissement of Draguignan? և Վար | ||||
| Մակերես | 11,18 կմ² | ||||
| ԲԾՄ | 7 մետր, 0 մետր, 115 մետր, 31 մետր | ||||
| Բնակչություն | ▲3586 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Փոստային դասիչ | 83990[3] | ||||
| Պաշտոնական կայք | saint-tropez.fr(ֆր.) | ||||
|
| |||||
Սեն-Տրոպե[4][5] կամ Սեն-Տրոպեզ[6][7][8][9] (ֆր.՝ Saint-Tropez, օքս.՝ Sant Tropetz, հաճախ հանդիպում են նաև Սան-Տրոպե, Սան-Տրոպեզ տարբերակները), միջերկրածովյան բուժավայր, Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ ռեգիոնում գտնվող համայնք, Վար դեպարտամենտը, Դարգինյան շրջանը, Սենտ-Մաքսիմ կանտոնը[10]։ Լազուր ափի ամենահեղինակավոր հանգստավայրն է։ Համայնքի մակերեսը 11․8 կմ², բնակչությունը 4452 մարդ է[11] (ըստ 2012 թվականի), բնակչության խտությունը՝ 398 մարդ/կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Սեն-Տրոպեի տեղում առաջին բնակավայրը հիմնվել է դեռևս Մ.թ.ա. 2-րդ դարում։ Քաղաքն իր ներկայիս անվանումն ստացել է ի պատիվ սուրբ Տրոպեզեյ Պիզանսկու, որը գլխատվել է 1-ին դարի 60-ական թվականներին Ներոնի կառավարման ժամանակ՝ քրիստոնիաների հալածանքների ընթացքում ներկայիս Պիզայի շրջանում։ Համաձայն եկեղեցական գրականության՝ նրա մարմինը աքլորի և շան հետ դրվել է հին նավակի մեջ, որն էլ հասել է ժամանակակից քաղաքի ափերին[12][13][14]։
X դարում եղել է ծովահենների Ֆրակսիենթ էմիրության կազմում, 980-ական թվականներից՝ Ներքին Բուրգունդիա կոմսության կազմում։ Ծովափի պաշտպանության համար կոմսերի կողմից կառուցվեց փոքր ամրոց, որը վերակառուցված տեսքով պահպանվել է մինչև մեր օրեր։ XV դարի վերջին Սեն-Տրոպեն հանձնվել է Գրիմո բարոնների ընտանիքի մասնավոր սեփականությանը։ 1615 թվականի սեպտեմբերին քաղաք այցելեց Ճապոնիայից մի արշավախումբ սամուրայ Հասեկուրա Ցունենագի գլխավորությամբ։ Ենթադրվում է, որ այս դեպքը պատմության մեջ համարվում է ճապոնացիների և ֆրանսիացիների հետ առաջին կապը։ 1637 թվականի Ֆրանս-իսպանական պատերազմի ժամանակ բնակիչները հակահարված են տվել իսպանական գալեոնների[Ն 1] ավելի քան 22 հարձակում։ Մինչև ներկա պահը դրա պատվին քաղաքում իրականացվում է ավանդական քայերթ։
1892 թվականին նկարիչ Պոլ Սինյակը, հմայված այդ գեղանկարչական վայրով, տեղակայվեց Սեն-Տրոպե վիլլայում, նրա օրինակին հետևեցին այնպիսի հայտնի բազմաթիվ նկարիչներ, ինչպիսին են՝ Անրի Մատիսը, Պիեռ Բոնարը, Ալբեր Մարկեն, Անդրե Դերենը։ Նրանց ստեղծագործությունները ներկայացված են քաղաքի Աննոնսիադ գեղանկարչության թանգարանում։
1920-1930-ական թվականներին Սեն-Տրոպե են այցելել աշխարհի նորաձևության հայտնի այնպիսի մարդիկ, ինչպիսին են՝ Կոկո Շանելը և Էլզա Սկիապարելլին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը համարվում էր հարավային Ֆրանսիա համախոհների ներխուժման կենտրոնը («Դրագուն» օպերացիա)։
1950-ական թվականներին քաղաքը համարյա չէր տարբերվում այլ ձկնորսական բնակավայրերից և հանրության մեջ այդքան էլ հայտնի չէր։ Հարուստ մարդկան շրջանակում նոր հայտնություն ստացավ 1956 թվականին, երբ Սան-Տրոպեում նկարահանվեց հայտնի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը Բրիժիտ Բարդոյի գլխավոր դերակատարմամբ[15]։ Հետագայում քաղաքին հանրաճանաչություն ավելացրեց Լուի դը Ֆյունեսի գլխավոր դերակատարմամբ «Ժանդարմը Սան-Տրոպեից» կինոկատակերգության սերիան։ 1969 թվականին թողարկվեց «Լողավազան» (Ալեն Դելոն, Ռոմի Շնայդեր), որի գործողությունները տեղի են ունենում Սեն-Տրոպեում։
Ներկա պահին Սեն-Տրոպեի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է։ Քաղաքում կա Արվեստի ժամանակակից թանգարան և XVI—XVII ամրոց[15], սակայն գլխավոր ուղղությունը՝ ծովափնյա հանգիստն է։ Քաղաքում կան նաև առողջության կենտրոններ, կինոթատրոններ, գրադարան և երիտասարդական կենտրոն։
- ↑ իսպանական կամ պորտուգալական մեծ առագաստանավ
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 4499 մարդ[16], իսկ 2012 թվականին՝ 4452 մարդ[11]։
| 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2005 | 2006 | 2010 | 2011 | 2012 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 5668 | 6130 | 5427 | 6213 | 5754 | 5444 | 5635 | 5612 | 4532 | 4499 | 4452 |
Բնակչության դինամիկան[17][18]․

Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին 2719 աշխատունակ տարիքի մարդկանցից (15 միչև 64 տարեկան) 1983-ը եղել են գտնտեսապես ակտիվ, 736՝ պասիվ (ակտիվության ցուցանիշը 72,9%, իսկ 1999 թվականին՝ 74,1%)։ 1983 աշխատունակ բնակչությունից աշխատում էր 1736 մարդ (881 տղամարդ և 855 կին), 247-ը համարվում էր գործազուրկ (114 տղամարդ և 133 կին)։ 736 աշխատունակ պասիվ քաղաքացիներից 186-ը եղել են ուսանողներ կամ աշակերտներ, 248-ը՝ թոշակառուներ, իսկ ևս 302-ը պասիվ են եղել այլ պատճառներով[19][20]։
2010 թվականի ընթացքում համայնքում հաշվառվում էր 2761 հարկատու տնային տնտեսություններ, որտեղ ապրում էր 5394 մարդ։ Ընդ որում շահույթի միջինը կազմում էի 21423 եվրո մեկ հարկատուի հաշվով[21]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Նոտր-Դամ-դե-լ’Ասսոնսյոն եկեղեցու զանգակատուն (Կույս Մարիայի Վերափոխում)
-
Նավահանգիստ
-
Նավամատույց
-
Ժանդարմերիայի շինություն
-
Միջնաբերդի զինամթերք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Կաղապար:Словарь географических названий зарубежных стран
- ↑ Атлас мира, М.: ПКО «Картография», «Оникс», 2006 — С. 131, Е7.
- ↑ Атлас мира. Западная Европа — М.: ГУГК, 1981. — С. 37, Д8.
- ↑ Կաղապար:Словарь географических названий зарубежных стран
- ↑ Е. И. Чазов (ред.), Курорты. Энциклопедический словарь, М.: «Советская энциклопедия», 1983. — C. 552
- ↑ Կաղապար:Книга:БЭС
- ↑ «Décret n° 2014-270 du 27 février 2014 portant délimitation des cantons dans le département du Var». Директива от 27 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 11,0 11,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ «San Torpete (Torpes, Torpè)». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ 15,0 15,1 Կաղապար:ССГН
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Население коммуны Сен-Тропе» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն-Տրոպե» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն-Տրոպե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
