Սեն-Բենեզե կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Սեն-Բենեզե կամուրջ
ֆր.՝ Pont Saint-Bénézet
Le pont d'Avignon depuis l'île de la Barthelasse.jpg
ԱնունովBénézet of Avignon?
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1][2]
ՏեղանքԱվինյոն[1][2]
Տեսակքարե կամուրջ[1] և կամարաձև կամուրջ
Նյութքար
Հատում էՌոն
Երկարություն120 մետր
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
Կոորդինատներ: 43°57′14.00000010039″ հս․ լ. 4°48′18.000000099999″ ավ. ե. / 43.9538888889167723° հս․. լ. 4.80500000002777750° ավ. ե. / 43.9538888889167723; 4.80500000002777750
Saint-benezet in southeastern France.jpg

Սեն-Բենեզե կամուրջ (ֆր.՝ Pont Saint-Bénézet), հայտնի միջնադարյան կամուրջ, Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում: Կամուրջը կառուցվել է Ռոն գետի վրա՝ 1177-1185 թվականներին: Կամուրջը քանդվել է քառասուն տարի անց՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ Ֆրանսիայի թագավոր Լուի VIII-ը պաշարեց Ավինյոն քաղաքը: Վերակառուցվել է 22 քարե կամարներով: Կամուրջը պահպանվել է շատ լավ, քանի որ կամարները պահում են այն, երբ Ռոնը հեղեղվում է: Ի վերջո, 17-րդ դարի կեսին կամուրջը լքված էր: Սուրբ Նիկոլայի մատուռը գտնվում է կամրջի երկրորդ կամարակալի մոտ՝ կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին, սակայն այն զգալիորեն փոփոխվել է: Արևմտյան մասում գտնվող Ֆիլիպ լե Բելը աշտարակ նույնպես պահպանվել է: Սեն-Բենեզեի պահպանված կամարները, Պապի պալատի և Ավինյոնի տաճարի հետ միասին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը տարածվում է Ռոն գետի վրայով՝ Ավինյոնի և Վիլնյով լեզ Ավինյոնի միջև։ Կամուրջը կառուցվել է 1177-1185 թվականներին, երկարությունը կազմում է 900 մետր։ Սեն-Բենեզե կամուրջը քանդվել է Ավինյոնի պաշարման ժամանակ՝ 1226 թվականին, Լուի VIII-ի կողմից, սակայն 1234 թվականից սկսվել են կամրջի վերականգնման աշխատանքները[3]։ Պատմաբանները ենթադրում են, որ ավելի վաղ կամուրջը հնարավոր է կառուցված է եղել փայտից, որը հենված է եղել քարե սյունների վրա, և միայն հետո, երբ վերակառուցվել է, փոխարինվել է քարով[4][5]։ Կամուրջն ունի ընդամենը 4,9 մետր լայնություն՝ ներառյալ հենասյունները[6]։ Կամարները ենթակա էին փլուզման, երբ Ռոն գետը հեղեղվեց, երբեմն դրանք փոխարինվում էին փայտե կառույցներով, նախքան վերակառուցումը[3]։

1644 թվականին կամրջի չորս կամարները բացակայում էին, և վերջապես 1669 թվականի աղետալի ջրհեղեղը կործանեց կամուրջը։ Այդ ժամանակից սկսած, մնացած բոլոր կամարները հաջորդականությամբ սկսեցին փլուզվել կամ քանդվել, և նախկին քսաներկու կամարներից մնացին միայն չորսը[7]։

Սեն-Բենեզեի լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

կամրջի կառուցումը ոգևորել է Սեն-Բենեզեին, ով Վիլլարդի որդին էր, հովիվ էր, բնակվում էր գյուղում։ Նա մի անգամ իր հոտին սպասելու ժամանակ լսում է Հիսուս Քրիստոսի ձայնը, ով նրան հորդորում է Ռոն գետի վրա կամուրջ կառուցել։ Չնայած նա սկզբից ծաղրում էին, սակայն հիմնովին «ապացուցեց» իր աստվածային ոգեշնչումը, երբ հրաշքով բարձրացրեց մի հսկայական քարի կտոր։ Նա կամուրջը աջակցության է արժանացել և ստեղծվել է «Bridge ընկերություն»` կամրջի կառուցումը վերահսկելու համար։ Մահից հետո նրա մարմինն ամփոփվել է այնտեղ՝ մի փոքրիկ մատուռում, որը կառուցված է պահպանված սյուներից մեկի վրա՝ Ավինյոնի ուղղությամբ[8][9]։

Սուրբ Նիկողայոս տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս տաճարը գտնվում է կամրջի երկրորդ և երրորդ կամարների միջև: Կամրջի մատուռն անցել է վերակառուցման և վերականգնման մի շարք փուլեր: Այժմ մատուռն ունի երկու հարկ, որոնցից յուրաքանչյուրում գտնվում է նավ և աբսիդ: Վերին հարկը գտնվում է կամրջի հարթակին և նվազեցնում է քայլուղու լայնությունը մինչև 1.75 մետր (5.7 ֆտ): Ներքին հարկը գտնվում է կամրջից ներքև[10]: Նավը ծածկված է քարե տանիքով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]