Սենտ Վիկտուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Սենտ Վիտուար
Montagne Sainte-Victoire*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Montagne Sainte-Victoire (vue du sud-ouest).jpg
Սենտ Վիտուար լեռնազանգված
Երկիր Ֆրանսիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (անհայտ նստաշրջան)
Համար 242
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Սենտ Վիտուար լեռնազանգված (ֆր.՝ Montagne Sainte-Victoire), լեռնաշղթա Ֆրանսիայի հարավում։ Ձգվում է 18 կմ (11 մղոն) Բուշ դյու Ռոն և Վար դեպարտամենտների միջև։ Ամենաբարձր կետը Pic des mouches, ունի 1, 011 մետր բարձրություն (3,317 ֆտոր)։ Հայտնի է, որպես զբոսաշրջային, ժայռամագլցման և պարապլաներիզմի կենտրոն։

Լեռը հայտնի է նաև նրանով, որ արտացոլվել է Սեզանի մի շարք նկարներում։

Պատմություն և զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռը սկզբում կոչվում էր դե լա Վիկտուար՝ montagne de la Victoire։ Լեռը քրիստոնյաներին հայտնի դարձավ միջնադարում Սենտ-Վենչուր անվամբ։ 13-րդ դարում գագաթին կառուցվեց մատուռ։ 17-րդ դարից սկսած լեռը կրում է իր ներկայիս անունը։ 1989 թվականին հրդեհ է բռնկվել լեռան հարավային կողմում (շուրջ 50 քառակուսի կիլոմետր)։ Շատ աշխատանքներ են կատարվել անտառավերականգնման համար, սակայն բուսականության, մասնավորապես փշատերև ծառերի քանակն ավելի քիչ է, քան նախքան հրդեհը։ Լեռան մուտքն այժմ մեծապես սահմանափակվում է ամռանը։

Այնուամենայնիվ, ազատ մուտքի ժամանակահատվածներում Սենտ Վիտուարը զբոսնելու, լեռնադահուկորդության, լեռնագնացության հիանալի վայր է։ Ամեն տարի այստեղ են գալիս շուրջ 700000 զբոսաշրջիկներ։

Արվեստագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Պոլ Սեզանից, Սենտ Վինտուարն արվեստագետների համար եղել է ոգեշնչման աղբյուր, օրինակ՝

  • 1454 թվականին այն արտացոլվել է ֆրանսիացի նկարիչ Կարտոն Անգերրանի «Աստվածամոր թագադրումը» կտավում
  • Նկարիչ Պաբլո Պիկասոն գնել է լեռան ստորոտում գտնվող Château de Vauvenargues ամրոցը, և այնտեղ 1959-1962 թվականներին տեղադրել իր արվեստանոցը
  • Նկարիչ Վասիլի Կանդինսկի
  • Նկարիչ Անդրե Մասսոնի (1896-1987 թվականներ)՝ «Կարմիր հողերը» և «Սենտ Վիտուար լեռնազանգվածը» (Les Terres rouges et la Montagne Ste Victoire) 1948 թվական
  • Գրող Պիտեր Հանդկեի «Lesson of Sainte-Victoire» (1980 թվական)


Mont Sainte Victoire.jpg


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]