Սենտ Էտիեն (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենտ-Էտիեն
Սենտ- Էտիեն.png
Ամբողջական անուն «Association Sportive de Saint-Étienne Loire»
Մականուն(ներ) Կանաչներ «Les Verts»,«ASSE»,«Stéphanois»
Գույներ Կանաչ
Հիմնադրում 1919
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Մարզադաշտ Ժոֆֆրուա Գիշար
Տարողունակություն 42 000
Նախագահ Ֆրանսիա Բեռնար Կայացցո
Մարզիչ Իսպանիա Օսկար Գարսիա Հունենտ
Կայք
Լիգա ՖրանսիաԼիգա 1
2016–17 8-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Սենտ-Էտյեն» (Ֆր․ Association sportive de Saint-Étienne Loire), ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Սենտ-Էտյեն քաղաքից։ Հիմնադրվել է 1919 թ.։ Ֆրանսիայի առաջնության պատմության ընթացքում «Սենտ-Էտյենը» ամենատիտղոսակիր ակումբն է՝ 10 անգամ Ֆրանսիայի չեմպիոն և 6 անգամ գավաթակիր։ Պատմության ընթացքում բազմաթիվ հանրաճանաչ ֆուտբոլիստնոր են հանդես եկել ակումբում՝ Միշել Պլատինի, Ժակ Սենտինի, Էմե Ժակե, Պատրիկ Բատտիստոն, Ջոնի Ռեպ, Ռոժե Միլլա, Լորան Բլան, Պիեռ Էմերիկ Օբամեյանգ, Դիմիտրի Պայե, Բլեյզ Մատուիդի և Ժերեմի Ժանո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի ստեղծումը (1919-1939)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի պատմությունը սկսում է 1919թ․-ին, երբ Groupe Casino սուպերմարկետների ցանցի անձնակազմը որոշում ընդունեց հիմնադրել ակումբը Amicale des Employés de la Société des Magasins Casino (ASC) անվանբ։ Թիմը որոշեց հանդես գալ կանաչ համազգեստվ ինչպես Casino կազմակերպությանն էր։ 1920թ․-ին կապված Ֆրանսիաի ֆուտբոլի ֆեդերացիաի որոշման հետ , որը արգելում էր ապրանքանիշի օգտագործումը ֆուտբոլային ակումբների անվան մեջ ակումբը փոխում է անունը Amical Sporting Club անվան, որպիսի պահպանի անվան հապավումը ASC։ շուտով ակումբը միաձուլվում է այլ տեղական ակումբի հետ (Stade Forézien Universitaire) և նորից անվանափոխվում  Association sportive Stéphanoise (ASS)-ի։ 1927թ․-ին ակումբի նախագահ է ընտրվում Պիեր Գիշարը՝ Casino կազմակերպության նախագահ Ժոֆֆրուա Գիշարի որդին։

1930թ․-ին ակումբը ՖՖՖ-ի որոշմամաբ թույլատրվում է ակումբին ստանալ պրոֆեսոնալ կարգավիճակ։ 1933թ․-ին «կանաչները» ստանում են պրոֆեսոնալ կարգավիճակը և վերանվանվում ներկաիս անվան՝ Association Sportive Saint-Étienne։

Հաղթանակների շրջանը (1945—1960)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանաչները» զարմացրեցին բոլորին առաջին անգամ պատերազմից հետո 1946/47 մրցաշրջանում, զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը «Լիլից» հետո։ Սակայն ձեռքբերումը ավելին զարգացլել չստացվեց և ակումբը որոշում կայացրեց փոխել մարզչին վստահելով պաշտոնը ակումբի նախկին խաղացող Ժան Սնելային։

Սնելայի հետ ակումբը իր առաջին տիտղոսը նվաճեց 1955թ․-ին ՝ Շառլ Դրոգոյի Գավաթը (այս մրցաշարին մասնակցում էին այն ակումբները որոնք դուրս էին մնացել Ֆրանսիայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղերից)։ Երկու տարի անց «կանաչներին» հաջողվում է հաղթել առաջնությունում և հնարավորություն է ստանում Ֆրանսիան ներկայացնել Չեմպիոների Գավաթին։ Առաջին եվրոգավաթային խաղերին ակումբը հաջողություն չունեցավ և պարտվեց Շոտլանդական «Ռեյնջերս» ակումբին։ 1959/60 մրցաշրջանի սկսելուց առաջ ակումբը լքում է Ժան Սնելայը։

Ֆրանսիական ֆուտբոլի առաջատար (1963—1982)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբեր Բատտիյո (1967—1972)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնելայի հեռանալուց հետո «կանաչները» արագ թուլացան և լքեցին Լիգա 1-ը, միակ նվաճումը Ֆրանսիայի Գավաթն էր 1962թ․։ 1962/63 մրցաշրջանում ակումբը վերադարձավ Լիգա 1 , ակումբ վերադարձավ նաև Սնելայը և միանգամից (1963/64) նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 1966/67 մրցաշրջանում «Սենտ-Էտյենը» դարձավ Ֆրանսիաի եռակի չեմպիոն, իսկ Սնելայը կրկին հեռանում է ակումբից։ Ակումբը գլխավորում է Ալբեր Բատտիյոն, ով «Ռեյմսի» հետ Ֆրանսիաի հնգակի չեմպիոն էր դարձել։ Ակումբ եկան այդ ժամանակվա հայտնի ֆուտբոլիստնոր՝ Ժորժ Բարատան (Ֆրանսիաի լավագույն ֆուտբոլիստ 1973 և 1974 թթ), Բերնար Բոսկիեն (Ֆրանսիաի լավագույն ֆուտբոլիստ 1967 և 1968 թթ), Ժերար Ֆորիզոնը, Էվրե Ռավիելին (Ֆրանսիաի լավագույն ֆուտբոլիստ 1969թ), Էմե Ժակեն, Սալիֆ Կեիտան (Աֆրիկաի լավագույն ֆուտբոլիստ 1970թ) և դարպասապահ Ժորժ Կարնյուն (Ֆրանսիաի լավագույն ֆուտբոլիստ 1970 և 1971թթ)։

Առաջին իսկ մրցաշրջանում (1967/68) Բատտիյոն ոսկե դուբլ ձևակերպես դառնալով առաջնության և գավաթի չեմպիոն։ Հաջորդ երկու մրցաշրջաններում «Սենտ-Էտյենը» ևս դարձավ չեմպիոն, այսպիսով չորս անգամ անընդմեջ նվաճելով Լիգա 1-ի գավաթը։ Այս ձեռքբերումը գերազանցվել է միայն 2005/06 մրցաշրջանում «Լիլի» կողմից։ Այս ամենից հետո երկու մրցաշրջան ակումբը տիտղոս չնվաճեց, ինչի արդյունքում Ալբեր Բատտիյոն հեռացավ ակումբից։ Բատտիյոից հետո «Սենտ-Էտյենը» գլխավորեց Ռոբեր Էրբեն։

Ռոբեր Էրբեն  (1972—1983)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրբենի ղեկավարությամբ ակումբը 1972/73 մրցաշրջանում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հաջորդ երեք մրցաշրջանում «Սենտ-Էտյենը» դարձավ առաջնության գլխավոր ուժը երեք անգամ անընդմեջ ճանաչվելով առաջնության հաղթող, երկու անգամ նվաճելով Ֆրանսիաի գավաթը։

Վերջապես ակումբը հաջողություն ունեցավ եվրոգավաթներում՝ 1974/75 մրցաշրջանում «կանաչնեը» հասան Չեմպիոների գավաթի կիսաեզրափակիչ ուր հանդիպեցին Մյունխենի «Բավարիաին»,առաջին խաղում գրանցվեց ոչոքի առանց գոլերի, իսկ պատասխն խաղում «Բավարիան» հաղթեց 2-0 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում արդեն հաղթելով կիսաեզրափակիչում ՊՍՎին դուրս եկավ եզրափակիչ։ Առաջին անգամ 1959թ․-ից Ֆրանսիական ակումբը նման հաջողության էր հասնում՝ այս արդյունքը հաջողվել էր գրանցել «Ռեյմսին»։ Եզրափակչում ակումբը կրկին հանդիպեց «Բավարիաին», չնայաց բազմաթիվ գրոհնորին «կանաչնեը» պարտվեցին 1-0 հաշվով, համդիպման միակ գոլը խփեց Ֆրանց Ռոտը։ Ֆրանսիաում նրանց դիմավուրեցին ինչպես հերոսների, իսկ նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստեն ֆուտբոլիստներին ընդունեց Ելիսեյան պալատում։

Եզրափակչից հետո «Սենտ-Էտյենը» դիրքերը թուլացրես և հինգ տարվա ընթացքում նվաճեց ընդամենը մեկ տիտղոս՝ Ֆրանսիայի Գավաթը։ Էրբենի խնդրանքով ակումբի նախագահը նոր ֆուտբոլիստների ձերք բերեց՝ Պատրիկ Բատտիստոնին, Ջոննի Ռեպին, Ժակ Զիմակոին, Բերնար Լյակոմբաին և Միշել Պլատինին, վերջինս Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դարձավ։

Այսպիսի տպավորիչ համալրումից հետո ակումբը նորից 1981թ․ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, բայց զարգացնել հաջողությունը զարգացնել չհաջողվեց՝ երկրորդ հորիզոնականը 1982թ․ և երկու տարի անընդմեջ պարտություն Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում։ Եվրոգավաթները նույնպես հիասթափեցնող էին ։

Կոռուպցիոն սկանդալը և անկումը (1982—1986)[խմբագրել | խմբագրել կոդը]

1982թ․-ին ակումբը մեղադրվեց «սև դրամարկղ» ունենալու և կաշարակերության մեջ։ Ռոժե Ռոշը ակումբի նախկին նախագահը ավեի քան 20 տարի, ձերբակալվեց և դատապարտվեց։ Ակումբը ստիպված եղավ վաճառել ֆուտբոլիստներին՝ հեռացավ Ռոբեր Էրբենը, արդյունքում դուրս մնաց Լիգա 1-ից 1983/84։ 1985/86 մրցաշրջանում «Սենտ-Էտյենը» վերադարձավ Լիգա 1։

Վերադարձը էլիտա և նոր սկանդալ (1986—2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանաչնեը» Լիգա 1-ում 10 խաղաշրջան հանդես գալուց հետո լավագույն արդյունքը 4-րդ հորիզոնականեր 1986/87 և 1987/88 մրցաշրջաներում ու երկու անգամ գավաթի կիսաեզրափակիչ 1990թ․ և 1993թ․։

1995/96 մրցաշրջանում «Սենտ-Էտյենը» լքեց Լիգա 1-ը և վերադարձավ միայն 1998/99-ին։ Վերադառնալով ակումբը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, իսկ լավագույն ռմբարկուն դարձավ Բրազիլացի Ալեքս Դիասը 15 գնդակով։ Սակայն շուտով նոր սկանդալ առաջացավ ակումբի երկու խաղացողներ՝ Ալեքսը և Մաքսիմ Լավեցկին ստացել էին կեղծ Եվրամիության անձնագիր, որպեսզի լեգիոներներ չհամարվեն։ Ֆուտբոլիստները 4 ամսով որակազրկվեցին, իսկ ակումբի արդյունքներից 7 միավոր հանեցին։ Ակումբը չդիմացավ նման հարվածին և նորից դուրս մնաց Լիգա 1-ից։

Ավանդույթների վերածնունդը  (2004 — մեր օրերը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգա 2-ում անցկացնելով 2 մրցաշրջան «Սենտ-Էտյենը» 2003/04 մրցաշրջանում վերադարձավ Լիգա 1, որտեղ հադես է գալիս մինչ օրս։ «Կանաչնեի» լավագույն արդյունքը 2007/08 մրցաշրջանն էր,երբ ակումբը զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը 25 տարի անց իրավունք ստացավ մասնակցել եվրոգավաթներին։

2010/11 մրցաշրջանում ակուբը ձախողվեց գավաթային խաղերում, իսկ առաջնությունում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ Այս շրջանում ակումբում հանդես էին գալիս երիտասրդ Բլեյզ Մատուիդին, Էմմանույել Ռիվերը, Բակարի Սակոն, իսկ 23-ամայա Դիմիտրի Պայեն 13 գնդակեվ ճանաչվում է ակումբի լավագույն ռմբարկուն։

2011/12 մրցաշրջան՝ ակումբը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, լավագույն ռմբարկեւն 22-ամյա Պիեռ Էմերիկ Օբամեյանգն էր 16 գնդակով։

2011/12 խաղաշրջանը ակումբի համար լավ է դասավորվում՝ 5-րդ հորիզոնական Լիգա 1-ում և 2013թ․-ի ապրիլի 20-ին գավաթի եզրափակչում հաղթում է «Ռենին», դառնում Ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող՝ առաջին տիտղոսը 32 տարի անց[1]։ Օբամեյանգը արդեն 19 գնդակ է խփում Լիգա 1-ում։

Ենթակառուցվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը[խմբագրել | խմբագրել կոդը]

1931թ․-ից «Սենտ-Էտյենը» հանդես է գալիս «Ժոֆֆրուա Գիշար» մարզադաշտում։ Առաջին ընկերական խաղը տեղի է ուեցել 1931-ի սեպտեմբերի 13-ին «Կանի» հետ։ Մարզադաշտը քաղաքապետարանի սեփականությունն է, այն Ֆրանսիայի 7-րդ մարզադաշտն է իր տարողունակությամբ՝ 35 616 հանդիսական։ 2010թ․-ին քաղաքային խորուրդը որոշում ընդունեց մարզադաշտի վերակառուցման մասին։ Երեք եզրաին ամբիաների ստեղծումով մտադրված է տարողունակությունը ավելացնել մինչև 41 000 տեղի։ Հաճախելիության ռեկորդը գրանցվել է 1985թ․-ի մայիսի 11-ին «Լիլի» հետ հանդիպման ժամանակ 47 747 հանդիսական։

Լ՜Էտարտի կենտրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ՜Էտարտի ուսումնամարզական կենտրենը բացվել է 1997թ․-ի ապրիլին, այն քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, ծառայելով երիտասարդական և հիմնական կազմին։ 2006թ․-ի փետրվարից ակումբի բոլոր վարչական կազմը տեղափոխվում է կենտրոն։

Տիտղոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Լիգա 1 (ռեկրդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Չեմպիոն (10) - 1957, 1964, 1967, 1968, 1969, 1970, 1974, 1975, 1976, 1981
  •  Փոխչեմպիոն (3) - 1945/46, 1970/71 и 1981/82

Լիգա 2

  •  Հաղթող (3) - 1962/63, 1998/99, 2003/04
  •  2-րդ տեղ (2) - 1937/38, 1985/86

Ֆրանսիայի գավաթ

  • Գավաթակիր (6) - 1961/62, 1967/68, 1969/70, 1973/74, 1974/75, 1976/77
  •  Եզրափակիչ (3) - 1959/60, 1980/81 и 1981/82

Ֆրանսիական լիգայի գավաթ

  • Հաղթող - 2013

Ֆրանսիայի սուպերգավաթ

  • Գավաթակիր (5) - 1957, 1962, 1967, 1968, 1969

Եվրոգավաթային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնների գավաթ/ Չեմպիոնների Լիգա

  • Եզրափակիչ - 1976
  1. «Сент-Этьенн выигрывает Кубок французской Лиги»։ football.ua։ Վերցված է 2017-06-24