Jump to content

Սենոր Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենոր Հասրաթյան
Ծնվել էհուլիսի 16, 1963(1963-07-16) (62 տարեկան)
ԾննդավայրԿարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան (1988)
Մասնագիտությունռազմական պատմաբան և լրագրող
ԱշխատատուԱրցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն, Արցախի պետական համալսարան և Արցախի պաշտպանության բանակ

Սենոր Ռաֆայելի Հասրաթյան (հուլիսի 16, 1963(1963-07-16), Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական պատմաբան, ռազմական լրագրող և վերլուծաբան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Արցախյան ազատամարտի մասնակից, պաշտպանության բանակի գնդապետ[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի հուլիսի 16-ին, ԼՂԻՄՄարտունու շրջանի Կարմիր շուկա ավանում[1]։ 1988 թվականին ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։ Լրագրողական գործունեությունը սկսել է 1988 թվականին՝ աշխատանքի անցնելով Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում[1]։ Լրագրողական աշխատանքին զուգահեռ, 1989 թվականից մինչև 1991 թվականը դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում[1]։

Լրագրողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի սեպտեմբերի 1-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում՝ նախ, որպես Պաշտպանության բանակի զինվորական անձնակազմի հետ տարվող աշխտանանքերի լրատվական բաժնի, իսկ 1994-1995 թվականներին՝ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության պետ[1]։ Այդ ընթացքում հիմնադրել է Պաշտպանության բանակի «Գոյամարտ» զինվորական հեռուստածրագիրը[1]։ 1995 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Արցախի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վարչության պետի տեղակալի պաշտոնը, միաժամանակ կատարելով Հայաստանի պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի արցախյան թղթակցական կետի պետի պարտականությունները[1]։ 2001 թվականի հունվարին նշանակվել է Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության (2015 թվականի հոկտեմբերից՝ Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի) բաժնի պետ[1]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է մի շարք աշխատություններ, ռազմական թեմայով տանսյակ հոդվածներ և տեսաֆիլմեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ««Նպատակը հասանելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և քո ժողովրդի համահավաք զորությանը». Սենոր Հասրաթյան». kinoashkharh.am. 2017 թ. ապրիլի 22. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «Հարցազրույց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ». syuniacyerkir.am. 2017 թ. հուլիսի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 2-ին.