Սենյակային ճանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սենյակային ճանճ
Սենյակային ճանճ
Սենյակային ճանճ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Երկթևանիներ (Diptera)
Ընտանիք Խայթաճանճեր (Muscidae)
Ցեղ Ճանճեր (Musca)
Տեսակ Սենյակային ճանճ (M. domestica)
Միջազգային անվանում
Musca domestica

Սենյակային ճանճ[1][2] (լատ.՝ Musca domestica) Պատկանում է կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիքին։ Սենյակային ճանճը տարածված սինանտրոպ օրգանիզմ է։ Վարում է ցերեկային կյանք։ Ռուսաստանում տարածված են երկու ենթատեսակ՝ սովորական սենյակային ճանճ (Musca domestica domestica) և հարավային ճանճ։(Musca domestica vicina).

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն միջատի մարմնի երկարությունը կազմում է 6-8 մմ։ Ունի մոխրագույն երանգ, վերևի կրծքի հատվածում   կան սև չորս գիծ, որովայնի ներքևի մասը դեղնավուն է։ Ամբողջ մարմինը պատված է հազվադեպ հանդիպող մազիկներով։ Աչքերը մեծ են, երեսպատված, մուգ կարմիր։ Էգերի աչքերի միջև ընկած տարածությունը ավելի մեծ է, քան արուներինը։ Արուների աչքերի տարածությունը հավասար է աչքերի երկարության 2/3-ին, իսկ էգերի մոտ այն հավասար է։ էգերը չափսերով ավելի խոշոր են, քան արուները։ Ինչպես բոլոր երկթևանիները, սենյակային ճանճերը նույնպես թռիչքի համար օգտագործում են միայն առջևի զույգ թևերը։ Հետևի թևերը  չափսերով փոքր են և կոչվում են բզզաններ ։Նրանք անհրաժեշտ են միայն օդում հավասարակշռություն պահպանելու համար։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանային ապարատը լիզող-ծծող է։ Ի տարբերություն Շնաճանճերի, սենյակային ճանճերը ընդունակ չեն մաշկ կծել կամ արյուն խմել։ Ճանճերը կարող են միայն կուլ տալ հեղուկ կերակուր, իսկ պինդ կերակուրի դեպքում նրանք այն ջրիկացնում են իրենց թուքի միջոցով։ Սենյակային ճանճը պոլիֆագ է հանդիսանում։ Ձվերի հասունացման համար էգերին անհրաժեշտ է սպիտակուցային սնունդ։

Կյանքի տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բոլոր միջատների, այնպես էլ ճանճերի կյանքի տևողությունը կախված է շրջապատող միջավայրի ջերմաստիճանից և նրանց լիարժեք կյանքի տևողությունը 8-10 օր է։ Նրանք իրենց շատ լավ են զգում սենյակային 23-25 °С ջերմաստիճանի դեպքում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Ասիայի տափաստանները համարվում են սենյակային ճանճերի հայրենիքը, չնայած ներկա պահին նրանք տարածված են ամենուր, հիմնականում մարդկանց հետ՝ բոլոր մայրցամաքներում և բնության գոտիներում, ինչպես գյուղական վայրերում, այնպես էլ քաղաքներում։

Բազմացման և զարգացման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնավորում

Էգը մեկ անգան ձվադրում է 70-120 սպիտակ, մոտավոր 1,2 մմ երկարությամբ ձու և իր կյանքի ընթացքում ձվադրում է 6 անգամ։ Յուրաքանչյուր ձվադրման ժամանակ մոտավորապես 100 ձու, իսկ կախված կլիմայական պայմաններից իր ամբողջ կյանքի ընթացքում ձվադրում է 600-2000 ձու։ Լավ պայմանների ընթացքում ճանճերը կարող են բազմանալ ամբողջ տարվա ընթացքում։

Ձվերի զարգացումը տևում է 8-50 ժամ։ Սենյակային ճանճերի թրթուրներն ունենում են 13 մմ երկարություն, սպիտակ գույնի, ետևի մասը կարծես կտրված լինի։ Նրանք ապրում են կղանքների և այլ փտող կիսահեղուկ միջավայրերում։

3–25 օր անց թրթուրը սողում է զով և չոր տեղ, ու վերածվում է հարսնյակի՝ առաջացնելով պուպարիում (թրթուրի ազատ և կարծրացած թաղանթ)։ Հարսնյակի զարգացման փուլը տևում է 3 օր։ Մեծահասակ միջատները սովորաբար ապրում են երկու շաբաթից մինչև մեկ ամիս, բայց նրանք կարող են ապրել նույնիսկ երկու ամիս։ 36 ժամ հետո (այսինքն ՝ 1,5 օր), հարսնյակից դուրս գալուց հետո նրանք արդեն ունակ են բազմացման։

Մեկ տարում սենյակային ճանճերը կարող են թողնել 9-20 սերունդ։ Ձմեռում են ինչպես թրթուրները, հարսնյակները, այնպես էլ մեծահասակ բեղմնավորված էգերը։ Ցուրտ վայրերում ճանճերը ձմռանը պասիվ են լինում և կարող են ակտիվանալ միայն սենյակային օդի նույնիսկ 10 աստիճանի դեպքում։

Շփումը մարդու հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենյակային ճանճերը անհանգստություն են պատճառում հասարակությանը, հատկապես շոգ օրերին։ Նրանք հանդիսանում են տարբեր հիվանդությունների տարածման աղբյուր, հատկապես որդերի ձվերը՝ աղիքային վարակիչ հիվանդությունների, աչքերի հիվանդությունների և տուբերկուլյոզի։ Ճիճուները կարող են առաջացնել հյուսվածքների և աղիքների միոզներ[3]։

Ճանճերից պաշտպանվելու համար անհրաժեշտ են պրոֆիլակտիկ միջոցներ (կեղտոտ միջավայրը, որը կեր է հանդիսանում ինչպես ճանճերի, այնպես էլ իր ճիճուների համար, և ճանճերին հասանելի ախտածին միկրոօրգանիզմների աղբյուր են) և տարբեր ոչնչացնող միջոցներ (միջատասպանների կիրառում թրթուրների զարգացման վայրերում, թունավորված խայծեր, կպչուն ժապավեններ այն վայրերում, որտեղ մեծ միջատները շատ են)։

Ճանճերի թրթուրները մարդիկ օգտագործում է ձկնորսության մեջ՝ ուշադրության կենտրոնում պահելով ձկներին։ Հաճախ մտածված նրանք բազմացնում են թրթուրներ՝ մաքրում են նրանց հատուկ հեղուկով տարայի մեջ, հետո այն վաճառում։ Գնելով այդպիսի թրթուրներ, ձկնորսները պահում են սառնարանում՝ խուսափելով հետագա զարգացումից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мамаев, Борис Михайлович Отряд Двукрылые, или Мухи и комары (Diptera) // Жизнь животных. Том 3. Членистоногие: трилобиты, хелицеровые, трахейнодышащие. Онихофоры / под ред. Гиляров, Меркурий Сергеевич, Ф. Н. Правдина, гл. ред. Соколов, Владимир Евгеньевич. — 2-е изд. — М.: Просвещение, 1984. — С. 411. — 463 с.
  2. Штакельберг, Александр Александрович, Бреев К. А. Комнатная муха // Большая советская энциклопедия. — 1969—1978.
  3. Дербенёва-Ухова, Варвара Павловна Синантропные мухи // В кн.: Руководство по медицинской энтомологии. М.: Медицина, 1974, С.176-203

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]