Սենթ Քլաուդ (Մինեսոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
5th Ave Commercial Bldgs 3.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1856 թ.
Մակերես106,395972 կմ², 106,391114 կմ²
ԲԾՄ314±1 մետր
Բնակչություն68 881 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ320
Պաշտոնական կայքci.stcloud.mn.us(անգլ.)
##Սենթ Քլաուդ (Մինեսոտա) (ԱՄՆ)
Red pog.png

Սենթ Քլաուդ (անգլ.՝ Saint Cloud, բառացի՝ «Սուրբ Քլոդ», ՄՀԱ՝ [seɪntˈklaʊd]) քաղաք ԱՄՆՄինեսոտա նահանգում։ Բնակչությունը 61․198 մարդ (2010 թվականի տվյալներով)[2]։ Այն գտնվում է միանգամից երեք շրջանների տարածքում՝ Ստերնսի, Բենտոնի և Շերբյուռնի։ Քաղաքապետը Դեյվ Կլյայսն է[3]։ Անվանվել է ի պատիվ ֆրանսիական Սեն Կլու քաղաքի, որը կրում է Ս․ Քլոդոալդի անունը։ Քաղաքի FIPS-կոդը՝ 27-56896[4], GNIS-նույնացուցիչ` 0650559[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Քլաունդի առաջին բանկի շենքը

Քաղաքն առաջացել է 1856 թվականին՝ երեք փոքրիկ քաղաքների միավորման արդյունքում։ Այժմ այն տարածքները, որտեղ նրանք գտնվում են, կոչվում են Վերին, Միջին և Ստորին քաղաք (անգլ.՝ Upper, Middle and Lower Towns)[6]։ 1862 թվականին Սիուի ապստամբության ժամանակ քաղաքը ծառայել է որպես փախստականների համար ապաստան[7]։

1868 թվականին երկաթուղին տեղափոխվեց քաղաք․ միևնույն ժամանակ, սկսվեց մոտակա քարհանքից գրանիտի արդյունահանումը[6]։ 1900-ական թվականներին Սենթ Քլաունդը դարձավ նահանգի ամենամեծ քաղաքներից մեկը՝ տրանսպորտային ուղիներում իր հարմար դիրքի շնորհիվ։

1869 թվականին քաղաքում համալսարան է կառուցվել, քսան տարի հետո՝ բանտ, որտեղ տանում են հանցագործներ ամբողջ նահանգից[7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերնս շրջանի դատարանի շենք

Սենթ Քլաունդի բնակչությունը կայուն աճում է․ եթե 1980 թվականին այստեղ 42․566 մարդ էր ապրում, իսկ 1990 թվականին՝ 48․812, ապա 2000 թվականի մարդահամարով այստեղ 58․978 մարդ է ապրում, իսկ 2010 թվականի մարդահամարով՝ 61․198[2]։ Տնային տնտեսությունների քանակը 24․927 է (2010 թվականի տվյալներով)։ Մակերեսը կազմում է 80․1 կմ² (78․1 կմ²՝ ցամաք, 2 կմ²՝ ջրային տարածք)։ Բնակչության խտությունը 783․6 մարդ/կմ²։

Ռասսային խումբ Թվաքանակ Մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ
Սպիտակամորթներ 53 928 88,12 %
Աֆրոամերիկացիներ 2276 3,72 %
Հնդկացիներ 618 1,01 %
Ասիացիներ և Օվկիանիայի բնիկներ 2179 3,56 %
Այլ կամ մի քանի ռասսաների պատկանողներ 2197 3,59 %

Միևնույն ժամանակ, կայուն աճում է աֆրոամրիկացիների, ասիական երկրների բնիկների և խառը ռասաների բնակչության թիվը և մասնաբաժինը․ 1990-2010 թվականներին նրանց աճը 70 % հասել է 1191 %-ի։

Ալգոմերացիայում ապրում է ավելի քան 250․000 մարդ[8]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Քլաուդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 56
(13)
59
(15)
81
(27)
96
(36)
105
(41)
102
(39)
107
(42)
105
(41)
106
(41)
90
(32)
76
(24)
63
(17)
107
(42)
Միջին բարձր °F (°C) 20.7
(−6.3)
25.7
(−3.5)
38.5
(3.6)
54.3
(12.4)
67.8
(19.9)
77.2
(25.1)
81.6
(27.6)
79.2
(26.2)
71.0
(21.7)
55.9
(13.3)
39.3
(4.1)
25.8
(−3.4)
53.1
(11.7)
Միջին օրական °F (°C) 11.8
(−11.2)
16.1
(−8.8)
29.2
(−1.6)
43.3
(6.3)
56.2
(13.4)
66.0
(18.9)
70.3
(21.3)
67.7
(19.8)
59.5
(15.3)
45.7
(7.6)
30.9
(−0.6)
17.8
(−7.9)
42.9
(6.1)
Միջին ցածր °F (°C) 2.9
(−16.2)
6.5
(−14.2)
19.8
(−6.8)
32.4
(0.2)
44.6
(7)
54.8
(12.7)
58.9
(14.9)
56.3
(13.5)
48.0
(8.9)
35.5
(1.9)
22.6
(−5.2)
9.8
(−12.3)
32.7
(0.4)
Ռեկորդային ցածր °F (°C) −43
(−42)
−40
(−40)
−32
(−36)
−3
(−19)
18
(−8)
32
(0)
40
(4)
33
(1)
18
(−8)
5
(−15)
−23
(−31)
−41
(−41)
−43
(−42)
Տեղումներ դյույմ (մմ) 0.67
(17)
0.76
(19.3)
1.57
(39.9)
2.61
(66.3)
3.66
(93)
3.75
(95.3)
3.60
(91.4)
4.00
(101.6)
3.01
(76.5)
2.61
(66.3)
1.37
(34.8)
0.88
(22.4)
28.49
(723.6)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 8.8
(22.4)
8.9
(22.6)
8.2
(20.8)
4.7
(11.9)
0.1
(0.3)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
1.0
(2.5)
6.9
(17.5)
9.3
(23.6)
47.9
(121.7)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 7.8 6.4 8.3 9.7 11.4 12.3 10.6 9.3 10.0 9.7 7.3 7.7 110.5
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 8.5 6.4 5.0 2.2 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.9 4.6 8.2 36.0
աղբյուր: NOAA[9][10]

Տնտեսութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է գուղատնտեսական գոտում։ Սենթ Քլաունդի շրջակայքում աճեցնում են տարեկան, եգիպտացորեն, սոյա, լոբազգիներ, գարի, զարգացած է թռչնաբուծությունը։ Միևնույն ժամանակ, քաղաքում զարգացած է արդյունաբերությունը՝ սննդի արդյունաբերությունը, ավտոբուսների, սառնարանների, հաստոցների արտադրությունը։ Կա նաև բետոնի, թղթի և այն արդյունաբերական ապրանքների արտադրություն։

Քաղաքում օդանավակայան կա[11]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Սենթ Քլաունդը և գերմանական Շփալթ քաղաքը դարձան եղբայր քաղաքներ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. 2,0 2,1 «Saint Cloud Demographics Summary» (անգլերեն)։ Official City of St. Cloud Web Site։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-02-ին։ Վերցված է 2012-07-13 
  3. «The Mayor's Office» (անգլերեն)։ Official City of St. Cloud Web Site։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-28-ին։ Վերցված է 2012-07-13 
  4. «American FactFinder»։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-21-ին։ Վերցված է 2008-01-31 
  5. «US Board on Geographic Names»։ United States Geological Survey։ 2007-10-25։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-01-ին։ Վերցված է 2008-01-31 
  6. 6,0 6,1 «History of the City» (անգլերեն)։ Official City of St. Cloud Web Site։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-28-ին։ Վերցված է 2012-07-13 
  7. 7,0 7,1 «St Cloud» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին։ Վերցված է 2010-11-25 
  8. «2009 Comprehensive Annual Financial Report» (pdf) (անգլերեն)։ Official City of St. Cloud Web Site։ հունիսի 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2012-07-13 
  9. «NowData – NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 24, 2021 
  10. «Station: St Cloud RGNL AP, MN»։ U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020)։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 24, 2021 
  11. «Welcome to the St. Cloud Regional Airport» (անգլերեն)։ St. Cloud Regional Airport։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-07-ին։ Վերցված է 2010-11-25 
  12. «Sister City Relationship» (pdf) (անգլերեն)։ Official City of St. Cloud Web Site։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-28-ին։ Վերցված է 2012-06-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «2009 Comprehensive Annual Financial Report» (pdf) (անգլերեն)։ Official City of St. Cloud Web Site։ հունիսի 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2012-07-13  Քաղաքի տնտեսական և ֆինանսական վիճակի մասին պաշտոնական տեղեկություններ։