Սենեգալյան եղտյուրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենեգալյան եղտյուրիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրներ
Ցեղ Vanellus
Տեսակ Սենեգալյան եղտյուրիկ
Լատիներեն անվանում
Vanellus senegallus
(Linnaeus, 1766)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սենեգալյան եղտյուրիկ[1] (լատին․՝ Vanellus senegallus) քարադրների ընտանիքի թռչուն։ Ապրում են Աֆրիկայի Ենթասահարայում՝ անձրևոտ անտառներից դուրս։ Ներառում է երեք ենթատեսակ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեգալյան եղտյուրիկի մարմինն ունի մոտ 34 սմ երկարություն։ Քաշը 160-287 գրամ է։ Պոչն սպիտակ է՝ սև վերջավորությամբ։ Այս թռչունն ունի դեղին երկար ոտքեր և դեղին կտուց։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թռչունները սնվում են անողնաշարավոր միջատներով, ինչպես նաև ճիճուներով և խոտերի սերմերով։ Բնում դնում են 3 կամ 4 ձու[2]։

Նրանց արձակած ձայնը լսվում է «պիպ-պիպ»։

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) այս տեսակը ընդգրկել է հատուկ պահպանության քիչ մտահոգող տեսակների խմբի մեջ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. «Vanellus senegallus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Vanellus senegallus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալյան եղտյուրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալյան եղտյուրիկ» հոդվածին։