Սենգլեա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 0,2 կմ² | ||||
ԲԾՄ | 18 մետր | ||||
Բնակչություն | 2784 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Պաշտոնական կայք | islalocalcouncil.com | ||||
| |||||
Սենգլեա[2][3][4] (մալթայերեն՝ L-Isla, հայտնի է նաև իր Città Invicta կամ Civitas Invicta տիտղոս-պատվանուններով, որ բառացի թարգմանությամբ նշանակում են Անհաղթ քաղաք), քաղաք Մալթայի հարավարևելյան շրջանում։ Մտնում է Մեծ նավահանգստի տարածաշրջանի քաղաքների եռյակի մեջ (Կոսպիկուայի և Վիտտորիոզայի հետ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անհաղթ քաղաք» պատվանուն-տիտղոսին Սենգլեան արժանացել է 1565 թվականին թուրքերի ձեռնարկած Մեծ պաշարման ժամանակ ցուցաբերած աննկուն դիմադրության համար։ «Սենգլեա» անվանումը քաղաքի հիմնադիրի՝ Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստրոս Կլոդ դը լա Սենգլեի անունից է։ Իսկ մալթայական L-Isla անվանումն առաջացել է իտալերեն isola բառից, որ նշանակում է կղզի։ Իսկապես, քաղաքը կառուցվել է կղզու վրա, որը Մալթայի ասպետների ուխտի իշխանության հետագա տարիներին միացվել է ցամաքին և վերածվել թերակղզու։
2014 թվականի մարտի վերջերին քաղաքն ուներ երեք հազարից մի փոքր պակաս բնակչություն։
Անվանի սենգլեացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանչեսկո Սարա (1710–1773), նկարիչ, որ Մալթայում շատ եկեղեցիներ է պատկերազարդել[5]
- Խուան Բաուտիստա Ասոպարդո (1772–1848), արգենտինյան նավատորմի հիմնադիր[5]
- Ջորջո Միտրովիչ (1795–1885), քաղաքական գործիչ. 1830-ական թվականներին հաջողությամբ պայքարել է Մալթայի ժողովրդի ազատության և իրավունքների համար[6]
- Լուի Շիկլունա (1808–1880), նավաշինարար. 1838-1880 թթ. Կանադայում 140-ից ավելի նավ է կառուցել[7]
- Անդրեա դե Բոնո (1821–1871), աֆրիկյան Նեղոս և Սոբոթ գետերի հետազոտող[5]
- Ջիջի Գաուչի (1911–2003), քաղաքական գործիչ, Մալթայի Աշխատանքային կուսակցության հիմնադիր անդամ[8]
- Շառլ Կլյուս (1919–2009), դերասան[9]
- Անտոնի Պերիչի (1920–2010), քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Թվինսբուգ քաղաքի՝ լրիվ ժամկետը ծառայած առաջին քաղաքապետը [10]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենգլեան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տեսարան Մեծ նավահանգստից
-
Սենգլեա հրվանդանը
-
Քաղաքի համայնապատկերը Վերին Բարակկայի այգիներից
-
Գարդիոլա պարտեզը[13]
-
Գարդիոլա. դրվագ
-
Բազիլիկի ներսը
-
Il-Malta տոնակատարության ժամանակ
-
Marija Bambina տոնակատարության ժամանակ
-
Սենգլեացիների սիրած մարզաձևը՝ ռեգատան
-
Քաղաքի համայնապատկերը Վալետայից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ Enrico Martino, Una città, anzi tre, in "Meridiani - Malta", anno XXI, n. 166, marzo 2008, pp. 70-81.
- ↑ Cfr. "Senglea" in Touring Club Italiano, Guida d'Europa e paesi del Mediterraneo. Turchia, Cipro, Malta, Touring editore, Milano, 2008, pp. 607-608.
- ↑ Anche Città Senglea; |autore=|nome=Achille|cognome=Ferris|titolo=Descrizione storica delle chiese di Malta e Gozo|url=https://books.google.it/books?id=n_q_rYTOg9oC&pg=PA576&dq=chercem+malta&hl=it&sa=X&ved=0ahUKEwi7l_qXvs7SAhWFWBQKHRy0AT0Q6AEIHDAA#v=onepage&q=chercem%20malta&f=false%7Caccesso=2017-03-11%7Cdata=%7Canno=1866%7Ceditore=%7Ccittà=%7Clingua=it%7Cp=%7Cpp=%7CISBN=}}
- ↑ 5,0 5,1 5,2 «Prominent Sengleans»։ Senglea Local Council։ Վերցված է հուլիսի 21, 2011
- ↑ Mangion Fabian (մարտի 8, 2015)։ «Recalling a brave, sincere patriot forgotten by Malta»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից մարտի 25, 2015-ին
- ↑ Abela Joseph (հունիսի 16, 2008)։ «Louis Shickluna - A successful Senglean shipbuilder»։ The Times of Malta
- ↑ «Gigi passes away as Labour party salutes»։ Malta Today։ հունիսի 8, 2003։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 1, 2012-ին
- ↑ Azzopardi Marika (փետրվարի 7, 2010)։ «Charles Clews – Comedian Extraordinaire»։ The Malta Independent։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2012-ին
- ↑ Schunk Andrew (ապրիլի 15, 2010)։ «Anthony Perici, city's first full-time mayor, dies»։ Twinsburg Bulletin։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 17, 2011-ին։ Վերցված է ապրիլի 18, 2010
- ↑ https://localgovernment.gov.mt/en/lc/Senglea/Pages/Services/Twinning.aspx%7Ctitolo=Twinning%7Caccesso=2020-04-03%7Clingua=EN}}(չաշխատող հղում)
- ↑ http://www.comune.farasanmartino.ch.it/dmdocuments/Lettera%20cittadini%20Gemellaggio.pdf%7Ctitolo=Gemellaggio%7Ceditore=Sito(չաշխատող հղում) istituzionale di Fara San Martino|accesso=28 luglio 2011|urlmorto=sì}}
- ↑ |date=16 December 2017|last=Serracino|first=Jospeh|title=Dawra kulturali mal-Port il-Kbir|newspaper=Orizzont|page=23|url=https://www.um.edu.mt/library/oar/bitstream/123456789/51888/1/Orizzont_Dawra%20kulturali%20mal-port%20il-kbir%20%281%29.pdf}}(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սենգլեա Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայքէջը
- Սենգլեայի բազիլիկը
- Awarded "EDEN - European Destinations of Excellence" non traditional tourist destination 2010
|