Սեյ Շոնագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեյ Սյոնագոնից)
Սեյ Շոնագոն
ճապ.՝ 清少納言
Ծնվել էմիգուցե 966
ԾննդավայրHeian-kyō
Վախճանվել էմիգուցե 1025
Վախճանի վայրԿիոտո, Ճապոնիա
Մասնագիտությունֆրեյլինա, բանաստեղծուհի, ակնարկագիր, օրագրի հեղինակ, գրող և պատմաբան
Լեզուճապոներեն
ՔաղաքացիությունՃապոնիա
Ուշագրավ աշխատանքներThe Pillow Book? և Sei Shonagon-shu?
ԱշխատավայրFujiwara no Teishi?
ԱմուսինTachibana no Norimitsu? և Fujiwara no Muneyo?
ԶավակներTachibana no Norinaga? և Jōtōmoninkomanomyōbu?
 Sei Shōnagon Վիքիպահեստում

Սեյ Շոնագոն (ճապ.՝ 清少納言, միգուցե 966, Heian-kyō - միգուցե 1025, Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի միջնադարյան կին գրող և պալատական տիկին կայսրուհի Թեյսիի (Սադակո) արքունիքում։ Հայտնի է «Գլխավերևի նոթեր» (1002 թ., ճապ.՝ 枕草子, մակուրա-նո սո շի) իր միակ գրքով, որը սկիզբ է դրել ճապոնական գրականության մեջ «ձույխիցու» (բառացիորեն՝ «հետևելով վրձնին» - ակնարկ, էսսե, «գիտակցության հոսք») գեղարվեստական ժանրին։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեյ Շոնագոն»-ը հեղինակի պալատական անունն է։ Նա սերում էր հին, սակայն աղքատացած Կիոհարա տոհմից։ Այս ազգանունը ճապոներենում գրվում էր երկու հիերոգլիֆներով. «Սեյ»-ը առաջին հիերոգլիֆի արտասանության տարբերակն է։ Իսկ ճապոնացի գրողի անվան երկրորդ մասնիկը՝ «Շոնագոն»-ը, պալատական պաշտոնի անվանում է։ Այն ժամանակ ընդունված էր ազնվականներին կոչել նրանց ազգանվան և պալատական պաշտոնի անվան զուգրադրմամբ։ Սեյ Շոնագոնի իսկական անունը մեզ հայտնի չէ, քանի որ տոհմագրություններում գրվում էին միայն տղաների անունները, իսկ ինքը՝ հեղինակն իր անունը որևէ տեղ չի հիշատակում։ Սակայն նրա անվան վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ, որոնցից ամենահավանականը տվյալ պահին համարվում է այն, որ Սեյ Շոնագոնի իսկական անունն էր Կիոհարա Նագիկո (清原 諾子)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյ Շոնագոնի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա հայրն ու պապը հայտնի ճապոնական բանաստեղծներ էին, սակայն զբաղեցրել են քիչ եկամտաբեր պաշտոններ։ 16 տարեկան հասակում (981 թ.՞) Սեյ Շոնագոնն ամուսնացել է ոչ բարձր պաշտոնյա Տատիբանա Նորիմիցուի հետ։ Իրենց ամուսնությունն անհաջող էր և կարճ է տևել։ Ունեցել են մեկ զավակ։ Ավելի ուշ նա ամուսնացել է Ֆուձիվարա Մունձյոի հետ, որից ունեցել դուստր (ենթադրվում է, որ դա ապագա բանաստեղծուհի Կոման է)։ Ըստ երևույթին, պալատական ծառայության մտնելու պահին Սեյ Շոնագոնը առաջին ամուսնուց ամուսնալուծված էր։ 27 տարեկան հասակում (993 թ՞) Սեյ Շոնագոնն ընդունվում է պալատական ծառայության՝ ընդգրկվելով երիտասարդ կայսրուհի Թեյսիի շքախմբում։ Հեղինակի համար ծանր ժամանակներ են սկսվում, երբ Թեյսին կորցնում է կայսեր բարեհաճությունը։ Այն բանից հետո, երբ 1000 թ. կայսրուհին մահանում է ծննդաբերության ժամանակ Սեյ Շոնագոնը թողնում է ծառայությունը։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակին է տեղի ունեցել երկրորդ ամուսնությունը։ Համարվում է, որ «Գլխավերևի նոթերը», որոնք սկսվել էին գրվել դեռ կայսրուհու մոտ ծառայության ընթացքում, ավարտին են հասցվել 1001 և 1010 թթ. միջև։ Գրքում նա նշում է, որ այն գրել է իր համար, սակայն պատահական այցելուն վերցրել է ձեռագիրն իր հետ, որից հետո «Նոթերը» տարածվել են։ Ավանդվում է, որ ծերությունը Սեյ Շոնագոնն անցկացրել է աղքատության մեջ, թեև հնարավոր է, որ դա լեգենդ է։ Մեկ այլ տեղեկությամբ երկրորդ ամուսնու մահից հետո նա գնացել է բուդդայական մենաստան։ Թաղման ճիշտ տեղը հայտնի չէ, նրա գերեզմանը ցույց են տալիս մի քանի վայրերում։

«Գլխավերևի նոթեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյ Շոնագոնի միակ երկը՝ «Գլխավերևի նոթեր» ստեղծագործությունն է։ Գիրքն իրենից ներկայացնում է հեղինակի մտքերի, մտորումների, ժանրային նկարագրությունների, տարբեր կենցաղային դրվագների, բնության պատկերների, անեկդոտների, պալատական կյանքի դրվագների, նովելների, բանաստեղծությունների, պալատական հանդիսությունների նկարագրությունների, պոետիկ զեղումների, հեղինակի շրջապատում տիրող բարքերի գողտրիկ նկարագրությունների մի հավաքածու։

«Նոթերը» բաժանված են գլուխների, որոնք ճապոներեն անվանվում են «դան» (աստիճան)։ Մեզ հասած ձեռագրերում դաների թիվը նույնը չէ (միջինը 300 է), և դրանք տեքստում տեղադրված են տարբեր հերթականությամբ։ Գիրքը եզրափակվում է վերջաբանով, որտեղ պատմվում է «Նոթերի» ստեղծման պատմությունը։