Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆի
| Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆի արաբ․՝ سيف الإسلام القذَّافي | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 25, 1972 |
| Ծննդավայր | Տրիպոլի, Լիբիա |
| Մահացել է | փետրվարի 3, 2026[1][2][3] (53 տարեկան) |
| Մահվան վայր | الزنتان, Jabal al Gharbi District, Լիբիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | արաբերեն |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (2008), University of Tripoli? (1994) և Imadec Executive Education? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ճարտարագետ, ճարտարապետ և ռազմական գործիչ |
| Ծնողներ | հայր՝ Մուամար ալ-Կադդաֆի, մայր՝ Սաֆիա Ֆարկաշ |
| Կուսակցություն | Popular Front for the Liberation of Libya? |
Սեյֆ ալ֊Իսլամ Կադդաֆի (արաբ․՝ سيف الإسلام معمر القذافي, հունիսի 25, 1972, Տրիպոլի, Լիբիա - փետրվարի 3, 2026[1][2][3], الزنتان, Jabal al Gharbi District, Լիբիա[4]), լիբիացի քաղաքական գործիչ, փիլիսոփայության դոկտոր, Մուամմար ալ-Կադդաֆիի երկրորդ որդին, սպանվել է 2026 թվականի փետրվարի 3-ին, Լիբիայի Էզ-Զինտան քաղաքում գտնվող իր նստավայրում[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆին ծնվել է 1972 թվականին Տրիպոլիում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Լիբիայում և Շվեյցարիայում։ 1995 թվականին ավարտել է Ալ-Ֆաթեհի համալսարանը։
Նույն թվականին բրիտանական «The Daily Telegraph» թերթը Մուամմար Կադդաֆիի որդուն մեղադրել է փողերի լվացման մեջ։ Ի պատասխան՝ դատարան է ներկայացվել հայց, ընդդեմ պարբերականի, ինչի արդյունքում The Daily Telegraph-ը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել և ընդունել իր մեղադրանքների կեղծ լինելը[7]։
1997 թվականին նա հանդիսացել է «Կադդաֆիի բարեգործության և միջազգային համագործակցության հիմնադրամի» ստեղծման նախաձեռնողը։ Նա հանդես է եկել երկրում լիբերալ բարեփոխումների իրականացման օգտին։ Որպես բարեգործական հիմնադրամի ղեկավար՝ բանակցություններ է վարել աֆղան թալիբների և ֆիլիպինցի ապստամբների հետ՝ արևմտյան պատանդների ազատ արձակման հարցով։ 2003 թվականին ակտիվորեն մասնակցել է բանակցություններին, ինչի արդյունքում վերականգնվել են Մեծ Բրիտանիայի հետ առևտրային հարաբերությունները[8][9]։
Սեյֆ ալ֊Իսլամ Կադդաֆի ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը։ 2008 թվականին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը նրան շնորհել է դոկտորի գիտական աստիճան՝ «Քաղաքացիական հասարակության դերը համաշխարհային կառավարման ինստիտուտների ժողովրդավարացման գործում. մեղմ ուժից մինչև կոլեկտիվ որոշումների կայացում» թեմայով ատենախոսության համար։ Նույն թվականին նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին[10]։
2010 թվականին Սեյֆ ալ֊Իսլամ Կադդաֆին ակտիվ մասնակցություն է ունեցել Գազայի հատվածի շրջափակման թուլացման գործընթացին, որից հետո նրա ղեկավարած բարեգործական հիմնադրամը Գազայի վերականգնման համար հատկացրել է 50 միլիոն ԱՄՆ դոլար[11]։
Դերը քաղաքացիական պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի կեսերին Ֆրանսիայի կողմից լիբիական ընդդիմության պաշտոնական ճանաչման կապակցությամբ Սեյֆ ալ֊Իսլամը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիից պահանջել է վերադարձնել այն գումարները, որոնք Լիբիան՝ ըստ նրա խոսքերի տրամադրել է վերջինիս նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար[12]: Նա խոստացել է շուտով հրապարակել ապացույցներ՝ բանկային հաշիվներ, փաստաթղթեր և բանկային փոխանցումներ։
2011 թվականի օգոստոսին Օմար բին Շատվանը, որը 2004-2006 թվականներին զբաղեցրել է Լիբիայի էներգետիկայի նախարարի պաշտոնը, մեղադրել է Սեյֆ ալ-Իսլամին 200-250 միլիարդ ԱՄՆ դոլարի յուրացման մեջ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու[13]։
Տրիպոլիի համար մղվող մարտերի ընթացքում Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆին հայտնվել է հյուրանոցներից մեկի մոտ՝ նպատակ ունենալով ապացուցել, որ չի ձերբակալվել՝ այդպիսով հերքելով նախորդ օրը տարածված իր ձերբակալության մասին տեղեկությունները։ Տրիպոլիի ապստամբների կողմից գրավումից հետո Սեյֆի հետքերը կորել են, սակայն հայտնվել է ականատեսների չհաստատված տեղեկատվություն, համաձայն որի՝ Սեյֆ ալ-Իսլամին տեսել են Բենի-Վալիդ քաղաքում, որտեղ նա մասնակցել է եղբոր՝ Խամիս Կադդաֆիի հուղարկավորությանը, որը, ինչպես հետագայում հաստատել են Կադդաֆիի կողմնակից լրատվամիջոցները (օրինակ՝ սիրիական «Ալ-Ռայ» հեռուստաալիքը), սպանվել է օգոստոսի 29-ին Թարհունա ճակատամարտի ժամանակ:
Մուամար Կադդաֆիի մահից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիպոլիի անցումային լիբիական կառավարության զորքերի կողմից Բենի-Վալիդի գրավումից հետո՝ հոկտեմբերի 17-ին, քաղաքում գտնվող ականատեսները հայտնել են, որ Սեյֆ ալ-Իսլամին տեսել են քաղաքում մի քանի օր առաջ՝ մինչև այն գրավվել է հեղափոխականների կողմից։ Այլ ականատեսներ հայտնել են, թե իբր դրանից երկու օր առաջ նրան տեսել են Բենի-Վալիդի մոտ գտնվող գյուղերից մեկում։
Մուամմար Կադդաֆիի և նրա չորրորդ որդի Մութազիմի մահից հետո՝ հոկտեմբերի 20-ին, հայտնվել է չհաստատված տեղեկություն, թե Սեյֆ ալ-Իսլամը նույնպես ձերբակալվել է Սիրտ քաղաքի մոտ, սակայն դա չի հաստատվել։ Միաժամանակ առաջ են եկել այլ վարկածներ, ըստ որոնց Սեյֆը կամ սպանվել է, կամ փախել է Նիգեր։ Այդ վարկածը նույնպես չի հաստատվել[14]։
Հոկտեմբերի 21-ին՝ Սիրտի գրավումից մեկ օր անց, «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆիի հնարավոր ձերբակալության մասին Զլիտենում՝ նշելով նաև, որ նա վիրավորված է։ Սակայն Զլիտենի տեղական իշխանություններն այդ տեղեկությունը չեն հաստատել[15][16][17]։
Հոկտեմբերի 23-ից Սեյֆ ալ-Իսլամը գլխավորել է Լիբիայի անցումային ազգային խորհուրդը՝ երդվելով վրեժ լուծել հոր մահվան համար։ «Մենք շարունակել ենք դիմադրությունը։ Ես գտնվել եմ Լիբիայում, կենդանի եմ, ազատ եմ և մտադիր եմ մինչև վերջ պայքարել ու վրեժ լուծել»,֊ հայտարարել է նա իր կողմնակիցներին ուղղված ուղերձում, որը փոխանցվել է Սիրիայից հեռարձակվող «Ար-Ռայ» հեռուստաալիքով[18][19]։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Սեյֆ ալ-Իսլամը կարող էր գտնվել Սուդանում։ Հոկտեմբերի 24-ին սուդանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, թե նա փախել է Դարֆուրի ապստամբ նահանգ։ «Ալ-Ինտիբահա» թերթի տվյալներով՝ այնտեղ նա ապաստան է ստացել «Արդարության և հավասարության շարժում» ապստամբ խմբավորման մոտ, որի առաջնորդ Խալիլ Իբրահիմը վաղեմի բարեկամական կապեր է ունեցել Մուամմար Կադդաֆիի հետ[20]։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի նոյեմբերի 19-ին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆին բռնվել է Անցումային ազգային խորհրդի ուժերի կողմից Լիբիայի հարավում[21]։
Այնուհետև նա պահվել է նախկին ապստամբների «Աբու Բաքր աս-Սիդդիք» խմբավորման կողմից՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Զինտան քաղաքի բանտում։ Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են նրան տեղափոխել Տրիպոլի, որտեղ հատուկ այդ նպատակով ստեղծվել են նոր բանտ և դատարան։
2012 թվականի ապրիլի երկրորդ կեսին հաղորդվել է, թե Սեյֆ ալ-Իսլամը փախել է Զինտանի բանտից։ RT հեռուստաալիքի տվյալներով՝ հունիսի 4-ին նա հնարավոր է փախել է Նիգեր կամ Կիպրոս՝ Տրիպոլիի միջազգային օդանավակայանից[22][23]։
Սեյֆ ալ-Իսլամին նախատեսվել է դատել 2012 թվականի սեպտեմբերին՝ առանց Միջազգային քրեական դատարանի մասնակցության[24]։ Սակայն դատավարությունը հետաձգվել է առնվազն 5 ամսով։ Գլխավոր դատախազությունը դա բացատրել է Մուամմար ալ-Կադդաֆիի քրոջ ամուսնու՝ Աբդուլլա Սենուսսի վերադարձով Լիբիա և նրան հարցաքննելու անհրաժեշտությամբ[25][26][27]։
2013 թվականի հունվարի 5-ին Լիբիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ դատը տեղի է ունենալու մոտ մեկ ամսվա ընթացքում։ Սակայն Զինտանի զինյալները սպառնացել են ազատ արձակել նրան։ Ավելի ուշ հայտարարվել է, որ դատը պետք է սկսվի մոտակա երկու շաբաթում[28][29]։
2015 թվականի հուլիսի 28-ին ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Լիբիայի դատարանը Սեյֆ ալ-Իսլամին մահապատժի է դատապարտել՝ 2011 թվականի հեղափոխության ժամանակ ռազմական հանցագործությունների համար[30][31][32]։
2015 թվականի նոյեմբերի 6-ին Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտարարել է, որ զինյալները հրաժարվել են նրան հանձնել դատարանին և տեղեկացրել է նաև խոշտանգումների մասին[33]։
2016 թվականի մայիսի 26-ին Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ նա դեռ չի հանձնվել դատարանին[34]։
Ազատ արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 6-ին Սեյֆ Կադդաֆիի փաստաբան Քարիմ Խանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ազատ է արձակվել դեռևս 2016 թվականի ապրիլի 12-ին՝ Տոբրուկի կառավարության կողմից հայտարարված համաներման համաձայն։ Այդ իրադարձությունից երկու օր առաջ Տրիպոլիի կառավարության արդարադատության նախարար Մաբրուք Գուրեյրան ստորագրել է հրամանագիր, որով Զինտանի դատարանին պարտավորեցվել է ազատ արձակել Սեյֆ ալ-Իսլամին։ Չնայած դրան՝ 2015 թվականի հուլիսին Տրիպոլիի դատարանի Վերաքննիչ պալատը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի։2016 թվականի հուլիսի 6-ին Սեյֆ Կադդաֆիի փաստաբան Քարիմ Խանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ազատ է արձակվել դեռևս 2016 թվականի ապրիլի 12-ին՝ Տոբրուկի կառավարության կողմից հայտարարված համաներման համաձայն։ Այդ իրադարձությունից երկու օր առաջ Տրիպոլիի կառավարության արդարադատության նախարար Մաբրուք Գուրեյրան ստորագրել է հրամանագիր, որով Զինտանի դատարանին պարտավորեցվել է ազատ արձակել Սեյֆ ալ-Իսլամին։ Չնայած դրան՝ 2015 թվականի հուլիսին Տրիպոլիի դատարանի Վերաքննիչ պալատը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի[35][36][37][38][39][40][41][42][43]։
Մասնակցություն նախագահական ընտրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 19-ին Սեյֆ ալ-Իսլամը, գտնվելով Թունիսում, առաջադրել է իր թեկնածությունը պետության ղեկավարի ընտրություններին, որոնք նախատեսված են եղել 2018 թվականի դեկտեմբերին[44]։
2018 թվականի դեկտեմբերի 24-ին «Բլումբերգը» հայտնել է, որ Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆին դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ակնկալել է Ռուսաստանի կողմից իր թեկնածության աջակցությունը (ինչպես Կրեմլում, այնպես էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում այս տեղեկությունը երբեք չեն հաստատել)[45][46]։
Ընտրությունները հետաձգվել են մինչև 2019 թվականի գարուն, սակայն Լիբիայի ազգային բանակի գերագույն գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերի՝ Տրիպոլիի վրա հարձակման պատճառով, ի վերջո դրանք հետաձգվել են անորոշ ժամկետով։
Անցումային ազգային խորհրդի գլխավոր դատախազության տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի դրությամբ Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆին բնակվել է լիբիական Զինտան քաղաքի տներից մեկում, որը գտնվել է Լիբիայի ազգային բանակի վերահսկողության տակ[47]։
2021 թվականի օգոստոսի 12-ին Տրիպոլիի կառավարությունը ներկայացնող լիբիական դատախազությունը Սեյֆ Կադդաֆիի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել՝ «Վագներ» խմբավորման ռուս վարձկանների հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով[48]։
2021 թվականի նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Սեյֆ ալ-Իսլամը գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենային դեկտեմբերի վերջին[49]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2026 թվականի փետրվարի 3-ին Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆին սպանվել է Էզ-Զինտան քաղաքում իր տան բակում[50]։ Հարձակվողները եղել են չորս հոգի և շտապ հեռացել են դեպքի վայրից։ Սպանությունից անմիջապես առաջ Կադդաֆի տան բոլոր տեսահսկման տեսախցիկները շարքից հանվել են[51][52]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Saif al-Islam Gaddafi, son of ex-Libyan leader, reportedly shot dead (բրիտ․ անգլ.) — 2026.
- ↑ 2,0 2,1 2,2 Saif al-Islam Gaddafi has been killed, Gaddafi family source tells Al Arabiya — 2026.
- ↑ 3,0 3,1 3,2 Libye : Saïf Al-Islam Kadhafi, l’un des fils de l’ancien dictateur Mouammar Kadhafi, est mort, annonce son conseiller (ֆր.) — 2026.
- ↑ 4,0 4,1 4,2 Saïf Al-Islam Kadhafi, l’énigmatique fils du dictateur libyen, assassiné dans le djebel où il était reclus (ֆր.) — 2026.
- ↑ «Լիբիայում սպանվել է Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին». www.1lurer.am. 2026-02-04. Վերցված է 2026-02-06-ին.
- ↑ «Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, սպանվել է. ԶԼՄ — Armenia Today». Armenia Today. 2026-02-04. Վերցված է 2026-02-06-ին.
- ↑ «Saif Al-Islam Gaddafi: an apology / The Telegraph». Արխիվացված օրիգինալից 2012-11-18-ին. Վերցված է 2013-01-17-ին.
- ↑ «Gaddafi International Charity and Development Foundation». Արխիվացված օրիգինալից 2011-04-26-ին. Վերցված է 2011-03-23-ին.
- ↑ «Саиф аль-Ислам: судьба реформатора / Euronews». Արխիվացված օրիգինալից 2020-06-15-ին. Վերցված է 2013-01-17-ին.
- ↑ «Profile: Libya's Saif al-Islam / Aljazeera». Արխիվացված օրիգինալից 2018-11-29-ին. Վերցված է 2013-01-17-ին.
- ↑ «Мы прорвали блокаду Газы — Саиф Каддафи / info-islam.ru». Արխիվացված օրիգինալից 2013-02-01-ին. Վերցված է 2013-01-16-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 25 (օգնություն) - ↑ «Сын Каддафи требует от Саркози вернуть «должок» / Euronews». Արխիվացված օրիգինալից 2015-05-13-ին. Վերցված է 2013-01-17-ին.
- ↑ «Сын Каддафи похитил 250 миллиардов / Euronews». Արխիվացված օրիգինալից 2020-08-15-ին. Վերցված է 2013-01-17-ին.
- ↑ «Saif al-Islam, Gaddafi's enigmatic and elusive son». Արխիվացված է օրիգինալից 2011-10-22-ին. Վերցված է 2011-10-21-ին.
- ↑ «Новые сообщения об аресте сына Каддафи». Արխիվացված օրիգինալից 2012-01-07-ին. Վերցված է 2011-10-21-ին.
- ↑ «Gaddafi's Son Seif al-Islam Reported Wounded, Captured in Libya». Արխիվացված օրիգինալից 2011-10-23-ին. Վերցված է 2011-10-21-ին.
- ↑ Fri, 21 Oct 2011, 18:10 GMT+3
- ↑ «Радио ЭХО Москвы :: Новости / Сын Каддафи Сейф аль-Ислам возглавил сопротивление». Արխիվացված օրիգինալից 2011-10-26-ին. Վերցված է 2011-10-23-ին.
- ↑ «Сын Каддафи возглавил сопротивление и поклялся отомстить за отца — РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2011-10-25-ին. Վերցված է 2011-10-23-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 65 (օգնություն) - ↑ «Син Муаммара Каддафі отримав притулок у суданських сепаратистів». Արխիվացված է օրիգինալից 2011-10-26-ին.
- ↑ «В Ливии задержан Сейф аль-Ислам Каддафи — Вести. Ru». Արխիվացված օրիգինալից 2013-02-08-ին. Վերցված է 2011-11-19-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 40 (օգնություն) - ↑ «أنباء عن هروب سيف الإسلام القذافي من محبسه في ليبيا».
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «انباء عن هروب سيف الاسلام القذافي الى خارج ليبيا / RT». Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին.
- ↑ «Суд над сыном Каддафи начнется в сентябре». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-08-22-ին.
- ↑ «Суд над сыном Каддафи начнется в сентябре». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-08-22-ին.
- ↑ «Генпрокурор Ливии подтвердил, что суд над сыном Каддафи начнётся в сентябре». Արխիվացված օրիգինալից 2012-08-24-ին. Վերցված է 2012-08-23-ին.
- ↑ «Суд над сыном Каддафи откладывается после ареста экс-шефа разведки / РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2012-10-26-ին. Վերցված է 2012-09-13-ին.
- ↑ «Суд над сыном Каддафи состоится в течение ближайшего месяца / РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2013-01-07-ին. Վերցված է 2013-01-09-ին.
- ↑ «Боевики шантажируют власти Ливии заявлениями, что отпустят сына Каддафи / Росбалт». Արխիվացված օրիգինալից 2013-01-05-ին. Վերցված է 2013-01-09-ին.
- ↑ «Gaddafi's son Saif al-Islam sentenced to death» (անգլերեն). Al Jazeera. 2015-07-28. Արխիվացված օրիգինալից 2015-07-29-ին. Վերցված է 2015-07-28-ին.
- ↑ «СМИ: в Ливии сын Муаммара Каддафи приговорён к смертной казни» (ռուսերեն). ТАСС. 2015-07-28. Արխիվացված օրիգինալից 2015-07-30-ին. Վերցված է 2015-07-28-ին.
- ↑ «Сына Каддафи в Ливии приговорили к смертной казни» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2015-07-28. Արխիվացված օրիգինալից 2015-07-31-ին. Վերցված է 2015-07-28-ին.
- ↑ «Прокурор призвала власти Ливии не приводить в исполнение смертный приговор сыну Каддафи». Արխիվացված օրիգինալից 2015-11-10-ին. Վերցված է 2016-01-02-ին.
- ↑ «В МУС требуют выдачи сына бывшего лидера Ливии». Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2016-05-27-ին.
- ↑ Сейф аль-Ислам аль-Каддафи освобожден(չաշխատող հղում)
- ↑ «Приговоренный к смертной казни сын Каддафи освобожден по амнистии». Արխիվացված օրիգինալից 2016-07-07-ին. Վերցված է 2016-07-07-ին.
- ↑ «Победит ли Запад новый Каддафи?». Արխիվացված օրիգինալից 2017-05-28-ին. Վերցված է 2017-05-28-ին.
- ↑ «Сын Каддафи вышел из тюрьмы по амнистии». Արխիվացված օրիգինալից 2017-06-11-ին. Վերցված է 2017-06-11-ին.
- ↑ «СМИ: ливийская армия распустила формирование, освободившее сына Каддафи — Международная панорама». Արխիվացված է օրիգինալից 2017-08-29-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 72 (օգնություն) // ТАСС - ↑ «Хафтар не возражает против участия сына Каддафи в политической жизни Ливии». Արխիվացված է օրիգինալից 2017-08-29-ին. // РИА Новости, 27.07.2017
- ↑ «Ливией снова будет руководить Каддафи». Արխիվացված օրիգինալից 2018-01-04-ին. Վերցված է 2018-01-03-ին.
- ↑ «Сын полковника Саиф Каддафи будет избираться в президенты Ливии». Արխիվացված օրիգինալից 2018-01-04-ին. Վերցված է 2018-01-03-ին.
- ↑ «Выборы в Ливии состоятся до конца сентября 2018 года». Արխիվացված օրիգինալից 2018-01-04-ին. Վերցված է 2018-01-03-ին.
- ↑ «Сын Каддафи решил идти в президенты Ливии». Արխիվացված օրիգինալից 2018-03-20-ին. Վերցված է 2018-03-20-ին.
- ↑ Россия, помоги: сын Каддафи обратился к Путину // Газета.ру.
- ↑ «Несостоявшийся президент: как сын Каддафи шел во власть». Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին. // Газета.Ru, 27.03.2020
- ↑ «В генпрокуратуре ПНС рассказали о местонахождении Саифа аль-Ислама». Արխիվացված է օրիգինալից 2019-07-05-ին. // РИА, июль 2019
- ↑ «Wagner: Gaddafi's son faces arrest over Russian mercenaries». Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին., BBC_News, 13.08.2021
- ↑ «Любимый сын Муаммара Каддафи Сейф-аль-Ислам баллотируется на пост президента Ливии». Արխիվացված օրիգինալից 2021-11-16-ին. Վերցված է 2021-11-16-ին.
- ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2026-02-04). «Լիբիայում սպանվել է Մուամար Քադաֆիի որդին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2026-02-06-ին.
- ↑ Ari, Lior Ben (2026-02-03). «Report: Son of former Libyan leader Muammar Gaddafi killed in assassination». Ynetglobal (անգլերեն). Վերցված է 2026-02-03-ին.
- ↑ Al-Atrash, Islam; Livni, Ephrat (2026-02-03). «Seif al-Islam el-Qaddafi, Son of Libyan Dictator, Is Killed». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2026-02-04-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сейф аль-Ислам аль-Каддафи // Lenta.ru
- Несостоявшийся президент: как сын Каддафи шел во власть // Газета.Ru, 27.03.2020
- Profile at GlobalSecurity.org
- Saif Gaddafi’s vision for Libya // BBC News, 16 November 2004
- Libya 'tortured' Bulgarian medics // BBC News, 9 August 2007
- Qaddafi’s son declares he’s leaving politics, The New York Times, August 22, 2008
- 'This Week' Transcript: Saif al-Islam and Saadi Gadhafi // ABC news interview, 27 February 2011
- Gaddafi son calls for democracy // BBC News, 16 September 2009
- Landon Thomas Jr. Unknotting Father’s Reins in Hope of ‘Reinventing’ Libya // The New York Times, February 28, 2010
- «Translated transcript of February 20, 2011 speech». Արխիվացված է օրիգինալից 2011-02-23-ին. //
- Saif Al-Gaddafi, «The Role of Civil Society in the Democratization of Global Governance Institutions: From 'Soft Power' to Collective Decision-Making?» PhD Thesis, London School of Economics, 2008.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյֆ ալ-Իսլամ Կադդաֆի» հոդվածին։ |
| ||||||||||
- Հունիսի 25 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Փետրվարի 3 մահեր
- 2026 մահեր
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Լիբիայի քաղաքական գործիչներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Հայտնի սպանվածներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Ճարտարագետներ
- Ճարտարապետներ
- Մարդասպաններ
- Պետության ղեկավարների երեխաներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Տնտեսագետներ
- Քաղաքական գործիչներ