Jump to content

Սեյմուր Միրոն Հերշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյմուր Միրոն Հերշ
անգլ.՝ Seymour Hersh
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1937(1937-04-08)[1][2][3] (88 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան
ԵրկերThe Killing of Osama bin Laden?
Մասնագիտությունլրագրող, գրող և պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ

Ջորջ Պոլկի մրցանակ

[4]

Letelier-Moffitt Human Rights Award?

Worth Bingham Prize?

[5]

Օրուելի պարգև

ԼենոնՕնոյի՝ խաղաղության համար դրամաշնորհ

Pulitzer Prize for International Reporting?

[6]

Ջորջ Պոլկի մրցանակ

[4]

Ջորջ Պոլկի մրցանակ

[4]

Ջորջ Պոլկի մրցանակ

[4]

Ջորջ Պոլկի մրցանակ

[4]

Սեմ Ադամսի պարգև

[7]

Լրատվամիջոցների ազատության և ապագայի համար մրցանակ

Manuel Vázquez Montalbán International Journalism Award?

Weintal Prize for Diplomatic Reporting?

[8]

Carey McWilliams Award?

[9]

James Aronson Award?

National Book Critics Circle Award in Nonfiction?

[10]

The Hillman Prize for Book Journalism?

[11]
և

The Hillman Prize for Newspaper Journalism?

[11]
 Seymour Hersh Վիքիպահեստում

Սեյմուր Միրոն Հերշ (ապրիլի 8, 1937(1937-04-08)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, իրավապաշտպան, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, Լայպցիգ մեդիա հիմնադրամի մրցանակի դափնեկիր՝ ազատ մամուլի զարգացմանը նպաստելու համար, Ռիդենաուրի մրցանակի դափնեկիր (2005)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիկագոյում լիտվացի հրեաների[12]ընտանիքում, որոնք գաղթել են ԱՄՆ[13]։ Լրագրողական կրթությունը ստացել է Չիկագոյի համալսարանում։ Միջազգային համբավը նրան հասել է Վիետնամի պատերազմի ժամանակ, երբ բացահայտել է ամերիկացի զինվորականների կողմից իրականացված ջարդը My Lai-ում, որից հետո դարձել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։

Աշխատել է UPI և AP գործակալություններում, Նյու Յորք Թայմսում և վերջին տարիներին որպես հոդվածագիր The New Yorker շաբաթաթերթում։ The New Yorker ամսագրում նրա հոդվածներից հանրությունն առաջին անգամ ծանոթացել է Աբու Գրեյբ բանտում ամերիկացի զինվորականների կողմից իրաքցի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

2015 թվականի մայիսին հոդված է հրապարակել London Review of Books-ում, որտեղ կասկածի տակ է դրել Ուսամա բեն Լադենի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների պաշտոնական վարկածը։

Հեղինակ է մի շարք լրագրողական գրքերի և վավերագրական ֆիլմերի։ Հաշվում է հետաքննական լրագրության ժանրում աշխատող լավագույն ամերիկացի հեղինակներից մեկը։

2023 թվականի փետրվարին հայտարարել է Հյուսիսային հոսքերի ոչնչացման Միացյալ Նահանգների և Նորվեգիայի ներգրավվածության մասին. Սեյմուրի կարծիքով, դրանք պայթեցվեցին անմիջապես ամերիկացի զինվորականների կողմից, որոնք նրանց տակ ռումբեր տեղադրեցին Բալթիկ ծովում վարժանքների ժամանակ[14]։

2023 թվականի ապրիլին մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վառելիքի գնման համար ԱՄՆ-ի կողմից հատկացված հարյուր միլիոնավոր դոլարների յուրացման մեջ։ Լրագրողը, հղում անելով հետախուզության ներկայացուցչին, ասում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի ռմբակոծումը և Ուկրաինայի վերաբերյալ ռազմավարական պլանավորման բացակայությունը Սպիտակ տան և ԱՄՆ հետախուզական համայնքի միջև աճող տարաձայնությունների պատճառ են դարձել։ Առանձին-առանձին նշվել է Բայդենի որոշումը՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, երկու բրիգադներ տեղակայելու Ուկրաինայի հետ սահմանից մի քանի մղոն հեռավորության վրա։ Հետախուզության աշխատակիցը, ըստ Հերշի, նշել է Սպիտակ տան կողմից վերահսկողության լիակատար բացակայությունը, չնայած այնտեղ տեղակայված 101-րդ և 82-րդ օդադեսանտային ստորաբաժանումների զգալի թվին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.liu.edu/polk-awards/past-winners
  5. https://nieman.harvard.edu/awards-2/worth-bingham-prize-for-investigative-journalism/
  6. https://www.pulitzer.org/winners/seymour-m-hersh
  7. McGovern R. https://consortiumnews.com/2017/09/01/seymour-hersh-honored-for-integrity/ — 2017.
  8. https://isd.georgetown.edu/programs/awards-lectures/weintal-prize/
  9. https://apsanet.org/mcwilliamsrecipient
  10. https://www.bookcritics.org/past-awards/1983/
  11. 11,0 11,1 https://www.hillmanfoundation.org/hillman-prizes/us/honorees
  12. Edd Applegate Journalistic Advocates and Muckrakers: Three Centuries of Crusading Writers. — McFarland, 1997. — С. 87. — ISBN 9780786403653
  13. Кто такой Сеймур Херш, рассказавший об операции США по подрыву «Северного потока» Archive copy Wayback Machine-ի միջոցով: — Российская газета
  14. Seymour Hersh. «How America Took Out The Nord Stream Pipeline». seymourhersh.substack.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  15. EurAsian Times Desk (2023 թ․ ապրիլի 12). «Ukraine War: Zelensky Embezzled $400 Million Allocated By The US For Purchasing Fuel - Seymour Hersh». Latest Asian, Middle-East, EurAsian, Indian News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյմուր Միրոն Հերշ» հոդվածին։