Jump to content

Սեյիդ Ջամշիդ իբն Աբդուլլահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյիդ Ջամշիդ իբն Աբդուլլահ
արաբ․՝ جمشيد بن عبد الله‎‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1929(1929-09-16)
ԾննդավայրԶանզիբար, Տանզանիա
Մահացել էդեկտեմբերի 30, 2024(2024-12-30)[1] (95 տարեկան)
Մահվան վայրՄասկատ, Օման
Քաղաքացիություն Զանզիբարի սուլթանություն
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Abdullah bin Khalifa Al Busaidi?, մայր՝ Tohfa bint Ali Al Said?[2]
Զբաղեցրած պաշտոններSultan of Zanzibar?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ և Order of the Brilliant Star of Zanzibar
ԵրեխաներWasfi bin Jamshid Al Said?[2]
 Jamshid ben Abdallah Վիքիպահեստում

Սեյիդ Ջամշիդ իբն Աբդուլլահ (արաբ․՝ جمشيد بن عبد الله‎‎ սեպտեմբերի 16, 1929(1929-09-16), Զանզիբար, Տանզանիա - դեկտեմբերի 30, 2024(2024-12-30)[1], Մասկատ, Օման), Զանզիբարի վերջին սուլթանը, Զանզիբարի Պայծառ Աստղի շքանշանակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 16-ին, Զանզիբար] կղզում։ Նրա գահակալությունը երկար չի տևել՝ 1963 թվականի հուլիսի 1-ից մինչև 1964 թվականի հունվարի 12-ը, երբ տեղի է ունեցել Զանզիբարի հեղափոխությունը, որից հետո Զանզիբարի սուլթանությունը դադարերել գոյություն ունենալ և ձևավորվել է Տանզանիա միասնական պետությունը։

Ջամշիդ իբն Աբդուլլահը և նրա ընտանիքը ստիպված լքել են երկիրը: Նա քաղաքական ապաստան, ինչպես նաև քաղաքացիություն է ստացել Մեծ Բրիտանիայի կողմից, որի պրոտեկտորատի տակ Զանզիբարը գտնվել է հեղափոխությունից առաջ։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերը նա ապրել է Սաութսիում իր կնոջ՝ Սուլեյխա Աբդուլլահ Ալ-Այուֆի և 7 երեխաների հետ[3]։ Մոտ 50 տարի Մեծ Բրիտանիայում նա ապրելուց հետո տեղափոխվել է Օման[4]։

Ջամշիդ իբն Աբդուլլահը մահացել է 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Մասկատում, 95 տարեկան հասակում։

Սուլթանի զավակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեյիդ Ալի բեն Ջամշիդ ալ Սաիդ (1956-)
  • Սեյիդա Մատուկա բինտ Ջամշիդ ալ Սաիդ (1957—)
  • Սայիդ Խալիֆա բեն Ջամշիդ ալ Սաիդ (1960-)
  • Սայիդ Աբդուլլահ բեն Ջամշիդ ալ Սաիդ (1962-)
  • Սեյիդ Վասֆի բեն Ջամշիդ ալ Սաիդ (1972—)
  • Սեյդա Ադլա բինտ Ջամշիլ ալ Սաիդ (1973-)
  • Սեյիդ Ղարիբ բեն Ջամշիդ ալ Սաիդ (1975-)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 معلومات لـ “أثير”: وفاة جناب السيد جمشيد (արաբ.) — 2024.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Geni(բազմ․) — 2006.
  3. «Sultan of Zanzibar was our neighbour: English life with a reserved royal resident». The National (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  4. «Zanzibar's former sultan arrives in Oman for retirement». The National (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  5. «Генеалогия Династии Аль Бу Саид». Royalark. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյիդ Ջամշիդ իբն Աբդուլլահ» հոդվածին։