Սեյդո Բարահինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Սեյդո Բարահինո
անգլ.՝ Saido Berahino
Saido Berahino 8886 (15632059695).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Burundi.svg Բուրունդի և Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[1]
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1993(1993-08-04)[2][3][4] (29 տարեկան)
Ծննդավայր Բուրունդի
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելգիա Զյուլտե Վարագեմ
Համար 38
Պատանեկան կարիերա
2004—2011 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2017 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 105 (23)
2011—2012  Անգլիա Նորթհեմփթոն Թաուն 14 (6)
2012  Անգլիա Բրենտֆորդ 8 (4)
2012  Անգլիա Փիթերբորո Յունայթեդ 10 (2)
2017—2019 Անգլիա Սթոք Սիթի 51 (3)
2019— Բելգիա Զյուլտե Վարեգեմ 9 (3)
Ազգային հավաքական
2009 Անգլիա Անգլիա (մինչև 16) 4 (3)
2009—2010 Անգլիա Անգլիա (մինչև 17) 12 (6)
2010—2011 Անգլիա Անգլիա (մինչև 18) 2 (2)
2011—2012 Անգլիա Անգլիա (մինչև 19) 11 (3)
2011—2014 Անգլիա Անգլիա (մինչև 20) 7 (0)
2013—2015 Անգլիա Անգլիա (մինչև 21) 11 (10)
2018— Բուրունդի Բուրունդի 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28 հոկտեմբերի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15.1.2019

Սեյդո Բերահինո (կիռունդիSaido Berahino, օգոստոսի 4, 1993(1993-08-04)[2][3][4], Բուրունդի), բուրունդիցի և անգլիացի ֆուտբոլիստ, «Զյուլտե Վարեգեմ» ակումբի և Բուրունդիի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուրունդիում, բայց քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխվել է Անգլիա մոր, եղբոր ու քրոջ հետ[5]։ Նրա ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Նյութաունում՝ Բիրմինգհեմում։ 2004 թվականին Սեյդոն տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի ակադեմիա[6]։ 2011 թվականի ամռանը ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

2011 թվականի հոկտեմբերի 20-ին Բերահինոն վարձավճարով տեղափոխվել է «Նորթհեմփթոն Թաուն» ակումբ[7]։ Երկու օր անց նշել է նորամուտը «կոշկակարների» կազմում՝ մասնակցելով «Բրեդֆորդ Սիթիի» դեմ խաղին[8]։ «Նորթհեմփթոնում» հանդես է եկել մինչև 2012 թվականի փետրվարը՝ 14 խաղում խփելով 6 գոլ։

2012 թվականի փետրվարի 9-ին կրկին վարձավճարով տեղափոխվել է «Բրենտֆորդ» ակումբ[9]։ «Բրենտֆորդում» Բերահինոն անցկացրել է 7 հանդիպում և խփել է 4 գոլ, որից հետո 2012 թվականի ապրիլի 3-ին վերադարձել է «Վեստ Բրոմվիչ»[10]։

2012 թվականի օգոստոսի 28-ին Բերահինոն նշել է նորամուտը «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում»՝ մասնակցելով Ֆուտբոլի լիգայի գավաթի՝ «Յովիլ Թաունի» դեմ խաղին[11]։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին վարձավճարով տեղափոխվել է «Փիթերբորո Յունայթեդ»[12], որի կազմում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

2013 թվականի օգոստոսի 27-ին Բերահինոն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Վեստ Բրոմվիչի» մեկնարկային կազմում «Նյուպորտ Քաունթիի» դեմ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղում։ Այդ խաղում նա աչքի է ընկել հեթ-տրիկով[13]։ Սեպտեմբերի 1-ին նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում[14]։ Սեպտեմբերի 28-ին խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում՝ աչքի ընկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում «Օլդ Տրաֆորդում», որի շնորհիվ «Վեստ Բրոմվիչը» սենսացիոն հաղթանակ է տարել Անգլիայի չեմպիոնի նկատմամբ 2:1 հաշվով[15]։

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Բերահինոն երկարաձգել է պայմանագիրը «Վեստ Բրոմվիչի» հետ մինչև 2017 թվականի հունիսը[16]։

2015 թվականի ամռանը «Տոտենհեմ Հոտսփուրը» հարձակվողի համար առաջարկել է 21 միլիոն ֆունտ ստերլինգ[17], սակայն «Վեստ Բրոմվիչը» մերժել է տրանսֆերի առաջարկը[18], իսկ ֆուտբոլիստը հայտարարել է, որ այլևս երբեք չի խաղա «Վեստ Բրոմվիչի» կազմում[19]։ 2015 թվականի սեպտեմբերին Բերահինոն վերսկսել է մարզումները «Վեստ Բրոմվիչի» կազմում[20]։

2017 թվականի հունվարի 20-ին Բերահինոն պաշտոնապես դարձել է «Սթոք Սիթիի» խաղացող։ Տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն ֆունտ ստերլինգ։ Պայմանագիրը կնքվել է 5,5 տարով[21]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերահինոն հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքի հավաքականներում՝ մինչև 16, մինչև 17, մինչև 18, մինչև 19, մինչև 20 և մինչև 21[22]։ 2013 թվականի օգոստոսին հրավիրվել էր Անգլիայի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Շոտլանդիայի դեմ օգոստոսի 13-ին կայանալիք խաղին[23]։ Նրա նորամուտը Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Մոլդովայի դեմ խաղում, որում նա խփել է միակ գոլը և հաղթանակ բերել անգլիացիներին[24]։ Նոյեմբերի 14-ին Բերահինոն երկու գոլ է խփել Ֆինլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ 2018 թվականի օգոստոսին Սեյդոն ՖԻՖԱ-ից ստացել է Բուրունդիի ազգային հավաքականում հանդես գալու թույլտվություն։ Այնտեղ նա նորամուտը նշել է սեպտեմբերի 8-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության որակավորման փուլի՝ Գաբոնի դեմ խաղում՝ հավասարեցնելով հաշիվը։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի Լիգայի գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նորթհեմփթոն Թաուն
(վարձավճար)
2011/12 14 6 1 0 0 0 15 6
Ընդհանուր 14 6 1 0 0 0 15 6
Բրենտֆորդ
(վարձավճար)
2011/12 8 4 0 0 0 0 8 4
Ընդհանուր 8 4 0 0 0 0 8 4
Փիթերբորո Յունայթեդ
(վարձավճար)
2012/13 10 2 0 0 0 0 10 2
Ընդհանուր 10 2 0 0 0 0 10 2
Վեստ Բրոմվիչ Ալբիոն 2012/13 0 0 0 0 1 0 1 0
2013/14 32 5 1 0 2 4 35 9
2014/15 20 8 1 4 3 1 24 13
Ընդհանուր 52 13 2 4 6 5 60 23
Ընդհանուր կարիերայում 84 25 3 4 6 5 93 34
2015 թվականի հունվարի 3-ի դրությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Companies House — 1988.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  5. «Saido Berahino profile» (անգլերեն)։ WBA.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին 
  6. «The next big thing at West Bromwich Albion: Saido Berahino» (անգլերեն)։ Sport.co.uk։ 2010-12-01 
  7. «West Brom's Saido Berahino joins Northampton Town on loan» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-10-20 
  8. «Bradford 2-1 Northampton» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-10-22 
  9. «Saido Berahino and Adam Thompson join Brentford on loan» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-02-09 
  10. «West Brom striker returns from loan spell» (անգլերեն)։ Birmingham Mail։ 2012-04-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին։ Վերցված է 2021-03-09 
  11. «Yeovil 2-4 West Brom» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-08-27 
  12. «Saido Berahino joins Peterborough from West Brom on loan» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-10-01 
  13. «West Brom 3-0 Newport» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-08-27 
  14. «West Brom 0-2 Swansea» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-09-01 
  15. «Man Utd 1-2 West Brom» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-09-28 
  16. «Saido signs new contract» (անգլերեն)։ WBA.co.uk։ 2013-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2021-03-09 
  17. «Тоттенхэм» предложит за Бераино £ 21 млн
  18. «Вест Бромвич» отклонил предложение по трансферу Бераино
  19. Бераино: говорю официально — больше никогда не буду играть за «Вест Бромвич»
  20. Бераино возобновил тренировки в составе «Вест Бромвича»
  21. «Saido Berahino: Stoke complete deal to sign West Brom's 23-year-old striker» (անգլերեն)։ BBC Sport։ 2017-01-20 
  22. «Saido Berahino profile» (անգլերեն)։ theFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-10-ին։ Վերցված է 2021-03-09 
  23. «Roy Hodgson names his squad as he takes charge of England Under-21s for Scotland clash» (անգլերեն)։ Daily Record։ 2013-08-08 
  24. «European Under-21 Championship: England beat Moldova 1-0» (անգլերեն)։ Sky Sports։ 2013-09-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]