Սեյդնայայի բանտ
![]() | |
Տեսակ | բանտ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սեյդնայա և Դամասկոս |
Բացված | 1987 |
Փակված | դեկտեմբերի 8, 2024 |
Տնօրեն | Mahmoud Maatouk? |
Սեյդնայայի բանտ (արաբ․՝ سجن صيدنايا՝ սիջն սեյդնայա), «Մարդկանց սպանդանոց » (արաբ․՝ المسلخ البشري՝ ալ-մասլախ ալ-բաշարիյ) մականունով[1][2][3][4][5] ռազմական բանտ ու մահվան ճամբար[6][7] Սիրիայում՝ Դամասկոսից հյուսիս,, որը օգտագործել է Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը։ Բանտը օգտագործվել է հազարավոր բանտարկյալների՝ ինչպես քաղաքացիական կալանավորների, այնպես էլ հակակառավարական ապստամբների, ինչպես նաև քաղբանտարկյալների համար[8][9]։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) 2021 թվականի հունվարին գնահատել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր 30,000 կալանավոր է սպանվել Ասադի ռեժիմի կողմից Սեյդնայայում խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և զանգվածային մահապատիժների հետևանքով [10], մինչդեռ Ամնեսթի ինթերնեյշնլը 2017 թվականի փետրվարին գնահատել է, որ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբեր 5000-13000 մարդ էր արտադատական մահապատժի ենթարկվել Սեյդնայայում[11]։
Դիրք և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյդնայա բանտը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 30 կմ հյուսիս՝ Ռիֆ Դիմաշկի համանուն քաղաքում[12]։ Բանտը բաղկացած է երկու մասնաշենքից՝ ընդհանուր 10,000–20,000 կալանավորներով և գտնվում է պաշտպանության նախարարի իրավասության ներքո, մինչդեռ այն գործարկվում է Սիրիայի ռազմական ոստիկանության կողմից[13]։ Բանտային համալիրը բաժանված էր «սպիտակ» հատվածի՝ գետնի վերևում և «կարմիր» հատվածի, որը երեք մակարդակով ընդարձակվում էր գետնի տակ: Ստորգետնյա հատվածն ավելի քիչ հասանելի էր և այնտեղ տեղավորված էին ամենածանր բռնության ենթարկված բանտարկյալներից շատերը[14]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավապաշտպան կազմակերպությունները ամբողջ երկրում հայտնաբերել են ավելի քան 27 բանտ և կալանավայրեր, որոնք ղեկավարվում են Ասադի կառավարության կողմից, որտեղ կալանավորները պարբերաբար խոշտանգումների են ենթարկվել և սպանվել[15]։ «Կեսար» կեղծանունով սիրիացի դասալիքը, այս բանտերից մաքսանենգ ճանապարհով դուրս է բերել հազարավոր լուսանկարներ՝ որոնք ինքն է լուսանկարել, դրանցում պատկերված են խոշտանգվածների և սպանվածների մարմինները[16]։
Բանտի նախկին բանտարկյալներից մեկը, որը կալանավորվել էր խաղաղ, ոչ բռնի բողոքի ակցիային մասնակցելու համար Ամնեսթի ինթերնեյշնլին պատմել է, որ Սեյդնայայում բանտարկյալները ստիպված են եղել ընտրություն կատարել՝ մահանալու կամ իրենց հարազատներից կամ ընկերներից մեկին սպանելու միջև: Նախկին բանտարկյալը նաև նշել է, որ իր առաջին բանտում բանտարկյալներին ստիպել են մարդակերության, բայց այդ բանտը «դրախտ» է եղել համեմատած Սեյդնայա բանտի հետ։ Ըստ բանտարկյալի՝ մյուս բանտը (215-րդ մասնաճյուղը) «հարցաքննելու» համար էր (այդ թվում՝ խոշտանգումների միջոցով), բայց հարցաքննություններից հետո մարդկանց տեղափոխում էին Սեյդնայա՝ «մահանալու[17]։
Բանտում իրականացվել են անմարդկային խոշտանգումների լայն տեսականի. սկսած հավերժական ծեծից, սեռական ոտնձգություններից, գլխատումներից, բռնաբարություններից, այրումներից և կախովի տախտակների օգտագործումից, որոնք հայտնի են որպես «թռչող գորգեր»[18][19]։ 2017 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդել է, որ բանտում դիակիզարան է կառուցվել մահապատժի ենթարկվածների մարմինները հեռացնելու համար։
2024 թվականի դեկտեմբերի 8-ին բանտը գրավել են ապստամբ ուժերը, դեպի Դամասկոս առաջխաղացման ժամանակ: Բանտի վարչակազմը համաձայնել է բանտը հանձնել ապստամբ ուժերին՝ իրենց անվտանգ դուրսբերման երաշխիքի դիմաց։ Գրավումից հետո Սեյդնայա բանտի «սպիտակ» մասում մնացած բանտարկյալները ազատ են արձակվել հաստատություններից, իսկ ապստամբները բանտի ավելի խորը «կարմիր» մասից բանտարկյալներին ազատելու գործընթացում են[20][21][22][23]։
Սեյդնայան համարվում էր Ասադի ռեժիմի բանտերի ցանցից ամենահայտնին և ռեժիմի ռեպրեսիվության խորհրդանիշը խոշտանգումների, սեռական ոտնձգությունների և զանգվածային մահապատիժների պատճառով: 2024 թվականին գրավելուց հետո «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը հրապարակել է փախուստի դիմած բանտային անձնակազմի ցուցակը, որոնք Բաշշար ալ-Ասադից հետո դարձել են Սիրիայում ամենափնտրվող փախստականները[24][25]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Human Slaughterhouse: Mass Hangings and Extermination at Sednaya Prison, Syria (PDF). London: Amnesty International. 2017. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 December 2021-ին.
- ↑ English version here
- ↑ al-Jablawi, Hosam (13 July 2017). «Horrifying Testimony on "Syria's Human Slaughterhouse," Saydnaya Prison». Atlantic Council. Արխիվացված է օրիգինալից 20 July 2017-ին.
- ↑ «A 'human slaughterhouse' in Syria». The Washington Post. 11 February 2017. Արխիվացված է օրիգինալից 14 February 2017-ին.
- ↑ «The Human Slaughterhouse». Annecy Festival. Արխիվացված է օրիգինալից 25 March 2023-ին.}}
- ↑ Anaelle Jonah (9 December 2024). «'Death camp': the haunting history of Syria's Sednaya prison». France24.
- ↑ Zack Beauchamp (7 February 2017). «"All you see is blood": life at a death camp where Assad has slaughtered thousands». Vox.
- ↑ Broomfield, Matt (5 May 2016). «Prisoners riot over claims President Assad is about to start torturing and executing them». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 15 May 2017-ին.
- ↑ «syria bodies». Washington Post. December 2018.
- ↑ «Torture victims | Civilian from Daraa dies in Sednaya prison». 9 January 2021. Վերցված է 11 January 2021-ին.
- ↑ Editorial Board (11 February 2017). «A 'human slaughterhouse' in Syria». The Washington Post.
- ↑ «'You are now free': Joy as Syrians freed from prison after regime collapse». New Arab. 8 December 2024. Վերցված է 8 December 2024-ին.
- ↑ «Saydnaya, Inside a Syrian Torture Prison». Amnesty International (անգլերեն). 16 August 2016. Վերցված է 15 May 2017-ին.
- ↑ «Reports of people trapped underground at Syria's Saydnaya prison investigated». www.bbc.com. 8 December 2024. Վերցված է 9 December 2024-ին.
- ↑ «Thousands who protested peacefully languish in Syrian jails: HRW». Reuters. 3 October 2013. Վերցված է 9 December 2024-ին.
- ↑ Miller, Greg (28 July 2014). «In D.C., Syrian defector displays photos of mutilated bodies». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 6 October 2020-ին. Վերցված է 9 December 2024-ին.
- ↑ «Former Detainee Describes Atrocities Inside Syrian Prison». www.wbur.org. 9 February 2017. Վերցված է 11 July 2017-ին.
- ↑ Solvang, Ole (3 July 2012). «Torture Archipelago». Human Rights Watch (անգլերեն). Վերցված է 9 December 2024-ին. «...the board is folded in half so that the victim's face touches his legs both causing pain and further immobilizing the victim»
- ↑ «End the Horror in Syria's Prisons». Amnesty International. 2016. Արխիվացված է օրիգինալից 9 September 2016-ին.
- ↑ Abdulrahim, Raja (7 December 2024). «Syrian rebels said their forces had entered Damascus and taken the Sednaya prison complex north of the city». The New York Times. Վերցված է 7 December 2024-ին.
- ↑ McKernan, Bethan. «Tears of joy and sadness as 'disappeared' Syrians emerge from Assad's prisons». The Guardian.
- ↑ «In Syria's former 'slaughterhouse,' a desperate hunt for the disappeared». Washington Post.
- ↑ «Syria rebel leader vows to shut down notorious Assad prisons». BBC news.
- ↑ «Inside Bashar al-Assad's dungeons». The Economist. 9 December 2024. Արխիվացված է օրիգինալից 9 December 2024-ին. Վերցված է 9 December 2024-ին.
- ↑ «Searching for Loved Ones in a Newly Liberated Syrian Prison». The New Yorker.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյդնայայի բանտ» հոդվածին։ |