Սեմ Սմիթ (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ Սմիթ
Ծնվել էփետրվարի 11, 1918(1918-02-11)[1]
ԾննդավայրԹորնդեյլ, Մայլեմ շրջան, Տեխաս, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 23, 1999(1999-05-23)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՄոնթրոուզ, Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ

Դեյվիդ Սամուել Սմիթ (անգլ.՝ David Samuel Smith, փետրվարի 11, 1918(1918-02-11)[1], Թորնդեյլ, Մայլեմ շրջան, Տեխաս, ԱՄՆ - մայիսի 23, 1999(1999-05-23)[1], Մոնթրոուզ, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականի փետրվարի 11-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Թորնդեյլ քաղաքում, Օտտո Ֆրանկլին Սմիթի և Ջանեթ Ջոյսի ընտանիքում։ Նրա հայրական տատը՝ Կարոլին Դարթին, եղել է Տեխասի հայտնի ագարակատեր Չարլզ Գուդնայթի զույգ քույրը։ Սեմի հայրը եղել է ատաղձագործ և շինարարական կապալառու։ Նրա մայրը՝ Ջանեթը, ուսուցչուհի էր։ Սեմն ուներ քույր՝ Մարիան Ջանեթ Սմիթը, և երկվորյակ եղբայր՝ Ֆրենկ Վան Սմիթ։ Աշխատանքի պատճառով ընտանիքը ստիպված է լինում մի քանի անգամ տեղափոխվել և վերջապես 1925թ․ բնակություն են հաստատում Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում։ Սեմը հաճախել է Ալբուկերկեի ավագ դպրոցը, բայց դուրս է մնացել տասներորդ դասարանում՝ 13 տարեկանում, սկսում է զբաղվել ինքնակրթությամբ, աչքի առջև ունենալով Նյու Մեքսիկոյի շատ նկարիչների օրինակներ, ինչպիսիք են Ռենդալ Դեյվին, Ֆլետչեր Մարտինը, Նիկոլայ Ֆեչինը և Քարլ Վոն Հասլերը[2]։

Մարտիկ նկարիչը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմը հնարավորություն ընձեռեց Սեմ Սմիթին դրսևորել իր տաղանդը մեծ մասշտաբով։ 1941թ․ փետրվարին նա ընդգրկված է եղել ԱՄՆ-ի բանակի զինծառայողների կազմում՝ Սանտա Ֆե քաղաքում։ Նա վերապատրաստվել է Բարքլի ճամբարում, որը գտնվում է այսօրվա Տեխաս նահանգի Աբլին քաղաքից մոտ 9 մղոն դեպի հարավ-արևմուտք։ Այնտեղ՝ ճամբարում նա կամավոր կերպով որմնանկար է նկարել[3]։ Նա իր գեղարվեստական կարողության շնորհիվ արժանացել է «Բանակի մարտական նկարիչ» կոչմանը։ Սերժանտ Սմիթը անցկացրել է իր ազատ ժամանակը զբաղվելով գեղանկարչությամբ և գծագրությամբ, մարտական տեսարաններ պատկերելով։ 1944թ դեկտեմբերին նա C-47 օդանավի անձնակազմի անդամ էր, որին երաշխավորել էին թռչել Հարավային Չինաստան։ Փրկվելով տեղի գյուղացիների կեղմից՝ նա պատսպարվել և գաղտնի դուրս է եկել թշնամու տարածքից։ Կեյ-Չոուի կառավարիչ Լի Փինգ Քաունթին նկարչին է տրամադրել մի փաստաթուղթ, որի շնորհիվ նա կարողացել է մտնել հակահիտլերյան խմբավորման մեջ։

Հետպատերազմյան աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Սմիթը պատերազմից հետո վերադարձել է Նյու Մեքսիկո և 1948թ․ մարտին ամուսնացել է Հորս Բրենդ Հենինգի դուստր՝ Հերիեթ Հոլի Հենինգի հետ, ով «The Albuquerque Journal» և « The New Mexico Stockman» ամսագրերի խմբագիրն էր[4]։ Նա սկսեց իր տան և ստուդիոյի շինարարությունն Ալբուկերկե քաղաքի Յուտա (213) փողոցում։ 1950թ․ սկսեց դասավանդել Նյու Մեքսիկոյի համալսարանի Գեղարվեստի քոլեջում[5]։ Սովորեցրել է նկարել ջրաներկով և յուղաներկով մինչև 1986թ․՝ թոշակի անցնելը։ Սեմը և Հոլին ունեին երեք երեխա՝ Սեզանը, Ռեմբրանդը և Միքելանջելոն, բոլորն էլ ծնված ապրիլ ամսին, երեք տարի տարբերությամբ։ 1962թ․ Սմիթը գնում է մի տուն Կոլորադոյի Թելուրայդ քաղաքի 432 Արևմտյան Կոլորադո պողոտայում։ Սմիթի ընտանիքն ամառներն անցկացնում էր այնտեղ։ Նրա կինը՝ Հոլին, ողջ կյանքի ընթացքում ունեցել է հոգեկան անկայունություն և դեպրեսիա։ 1974թ․ վերադասավորեց իր անձնական կյանքը[6]։ 1978թ․ մայիսի 31-ին Սմիթն ամուսնացել է Էլիզաբեթ Չիլդերս Բլեքի հետ։ Նա վաճառում է Նյու Մեքսիկոյի իր տունը և Էլիզաբեթի հետ տեղափոխվում Կոլորադո։ Նրանք անցկացնում են իրենց ձմեռները Թելուրայդում, իսկ ամառները՝ Նյու Մեքսիկո նահանգի Բլումֆիլդ քաղաքի մոտ գտնվող Նավաջո լճում՝ մի նավակ-տնակում։ Սեմ Սմիթի հետադարձ ցուցադրությունը տեղի է ունեցել 1986թ․ աշնանը Նյու Մեքսիկոյի Գեղարվեստի համալսարանում։

1995թ․ հունիսին Պաշտպանության նախարարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի 50 ամյա հաղթանակի կապակցությամբ պարգևատրեց Սմիթին և նրա վետերան ընկերներին Վաշինգտոնի մի թանգարանում՝ ցուցահանդեսի ժամանակ[7]։ Առանձնահատուկ աշխատանքներում պատկերված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարբեր դրվագներ՝ սկսած մարտական տեսարաններից մինչև սովորական օրեր։

Սմիթի կտավները ցուցադրվել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Լոս Անջելեսի Բիլթմոր պատկերասրահում, Վաշինգտոնի Քորքորան պատկերասրահում, Սանտա Ֆեի Նյու Մեքսիկո արվեստի թանգարանում, Նյու Մեքսիկոյի համալսարանի Գեղարվեստի պատկերասրահում ու Ռոզուել թանգարանում և արվեստի կենտրոնում։ Նրա աշխատանքները կարելի է մշտապես տեսնել Կանյոն քաղաքի Փենհենդլ Փլեինս պատմական թանգարանում, Տեխասի Արլինգտոն պետական քոլեջում և Նյու Մեքսիկոյի գեղարվեստի պետական հավաքածուներում։ Սեմ Սմիթի նշանավոր ուսանողներից են եղել Դենիս Լիբերթին, Էլեին Ամստերդամ Ֆարլին և Նիք Աբդալան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. A Camera trip Through Camp Barkeley Texas, (A Picture Book of the Camp and its Activities). US Government.
  3. «Obituary for Smith». Albuquerque Journal. 1999 թ․ մայիսի 30. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Smith, Samuel D». Artists. United State Air Force Art Collection. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Deaths and Funerals». Albuquerque Journal. Albuquerque, New Mexico, USA: 82. 1974 թ․ ապրիլի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «IN RECOGNITION OF WORLD WAR II VETERANS WHO SERVED AS COMBAT ARTISTS: DoD 50th Anniversary of WWII». the Congressional Record Online through the Government Printing Office [www.gpo.gov]. Congressional Record Volume 141, Number 106 (Tuesday, June 27, 1995). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]