Սեմուել Բյորչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմուել Բյորչ
Ի ծնեանգլ.՝ Samuel John Birch
Ծնվել էհունիսի 7, 1869(1869-06-07)[1][2][3]
ԾննդավայրՉեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 7, 1955(1955-01-07)[1][2][3] (85 տարեկան)
Մահվան վայրLamorna, St Buryan, Քորնուոլ, Քորնվոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա

Սեմուել Ջոն «Լամորնա» Բյորչ (անգլ.՝ Samuel John «Lamorna» Birch; հունիսի 7, 1869(1869-06-07)[1][2][3], Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 7, 1955(1955-01-07)[1][2][3], Lamorna, St Buryan, Քորնուոլ, Քորնվոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ-պոստիմպրեսիոնիստ, Նյուլինյան դպրոցի խոշոր ներկայացուցիչ: Հայտնի է եղել Լամորնա Բյորչ կեղծանվամբ:

Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե չհաշվենք փարիզյան Կոլարոսի ակադեմիայում կարճ ժամանակ մնալը, Ս. Բյորչը ինքնուս նկարիչ էր: Նրա համար ավելի բեղմնավոր տարիներ էին (սկսած 1902 թվականից) ձկնորսական Լամորնա գյուղակում ՝ անգլիական Կորնուոլ կոմսության հարավ-արևմուտքում, անցկացրած տարիները: Նրա հայտնի կտավներից շատերն ստեղծվել են այստեղ և պատկերում են Լամորնա ծովախորշի տարբեր տեսարաններ: Իր ընկերոջ՝ գեղանկարիչ Ստենհոուպ Ֆորբսի առաջարկով նա վերցրեց Լամորնա Բյորչ գեղարվեստական կեղծանունը: Բյորչը Լամորնա գեղարվեստական խմբի ստեղծողն ու ղեկավարն էր: Խումբը բաղկացած էր Նյուլինյան դպրոցի մի քանի գեղանկարիչներից, որոնք բնակվել և նոր գաղութ էին ստեղծել Լամորնայում: Նա զբաղվել է նաև ուսուցմամբ:

Առաջին անգամ Բյորչն իր նկարը ցուցադրել է 1892 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում: 1906 թվականին Գեղարվեստի միությունում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: 1924 թվականին նա դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից-անդամ, 1932-ին՝ ակադեմիայի լիիրավ անդամ: Գեղարվեստի թագավորական ակադեմիայում նկարիչը ցուցադրել է 200-ից ավելի կտավ, մասնակցել է նաև Անգլիայի և Եվրոպայի թանգարանների և տարբեր պատկերասրահների ցուցահանդեսներին: Ստեղծագործական երկար կարիերայի ընթացքում Բյորչի ստեղծած նկարների քանակը հասնում է մի քանի հազարի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]