Սեմյուել Օկոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյուել Օկոե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1948(1948-12-22) կամ դեկտեմբերի 22, 1947(1947-12-22)[1]
Ծննդավայր Նիգերիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 31, 1978(1978-07-31)
Մահվան վայր Նիգերիա
Հասակ 175 սմ
Քաշ 66 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1968 ՆիգերիաՌանչերզ Բիզ
1972-1974 ՆիգերիաՄայգտյու Դժետս
Ազգային հավաքական
1968-1971 Նիգերիա Նիգերիա 17 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սեմյուել Գարբա Օկոե (անգլ.՝ Samuel Okoye Garba, դեկտեմբերի 22, 1948(1948-12-22) կամ դեկտեմբերի 22, 1947(1947-12-22)[1], Նիգերիա - հուլիսի 31, 1978(1978-07-31), Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ 1968 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 22-ին Նիգերիայի Ջոս քաղաքում։

Խաղացել է նիգերիական «Ռանչերզ Բիզ» ակումբում։ Այնուհետև հանդես է եկել հայրենի քաղաքի «Մայգտյու Ջեթս» ակումբում, որի կազմում երկու անգամ մասնակցել է Նիգերիայաի գավաթի խաղարկության եզրափակչին[2]։

Նիգերիայի հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1965 թվականի օգոստոսի 30-ին՝ մասնակցելով «Գաբոնի» դեմ խաղում (4:1)[2]։

1968 թվականի Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոժեչ Էմբերը Սոմյուելին հրավիրում է մասնակցելու 1968 թվականի Օլիմպիական խաղերին, որը անցկացվելու էր Մեխիկոյում։ Հավաքականում նա ստացել է չորս համարը[3]։ Նիգերիայի հավաքականը խմբում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ զիջելով Բրազիլիային, Ճապոնիային և Իսպանիային։ Սեմյուել Օկոեն մասնակցել է երկու խաղի և խփել մեկ գոլ՝ գրավելով Ճապոնիայի դարպասը[4]։

1971 թվականի ապրիլի 18-ին նա անցկացրեց իր վերջին խաղը հավաքականի կազմում՝ մասնակցելով Սենեգալի դեմ խաղում (1:2)։ Հավաքականի կազմում նա անցկացրել է ընդհանուր 17 խաղ և խփել 5 գոլ[2]։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա սկսել է մարզչական գործունեություն[2]։ Մարզչական դասընթացների է մասնակցել Գերմանիայում։ Սեմյուել Օկոեն զոհվել է ավտովթարից 1978 թվականի հուլիսի 31-ին Նասարավա նահանգում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]