Jump to content

Սեմյուել Բաթլեր (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեմյուել Բաթլեր (այլ կիրառումներ)
Սեմյուել Բաթլեր
Ծնվել էփետրվարի 3, 1612(1612-02-03)
ԾննդավայրՍթրենսեմ, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1680(1680-09-25)[1][2] (68 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանSt Paul's Church, Covent Garden[3]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունThe King's School, Worcester?
 Samuel Butler (poet) Վիքիպահեստում

Սեմյուել Բաթլեր (անգլ.՝ Samuel Butler, փետրվարի 3, 1612(1612-02-03), Սթրենսեմ, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա - սեպտեմբերի 25, 1680(1680-09-25)[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, անգլիական կլասիցիզմի ակնառու ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյուել Բաթլերը ծնվել է Վուսթերշիրի կոմսության Սթրենսեմ գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Նրա ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ, սակայն մեզ է հասել նրա մկրտության թվականը[4]։

Նախնական կրթությունը ստացել է Վուսթերի թագավորական դպրոցում, ապա ուսանել է Քեմբրիջի համալսարանում։ Որոշ ժամանակ ծառայել է Քենթի կոմսուհի Էլիզաբեթի մոտ որպես քարտուղար։ Այնուհետև իր ուժերը փորձել է գեղանկարչության ասպարեզում, սակայն հաջողության չի հասել։ Ստյուարտների ռեստավրացիայից հետո դարձել է Ուելսի լորդ-կառավարիչ Ռիչարդ Վոենի քարտուղարը։

«Հուլդիբրաս պոեմի տիտղոսաթերթը, նկարիչ՝ Ուիլյամ Հոգարթ (1744 թ.)

Սեմյուել Բաթլերը մոտիկից ծանոթ է եղել անգլիական ազնվականության բաքին և այն սուր ծաղրի է ենթարկել իր ստեղծագործություններում։ Նրա ստեղծագործություններից հատկապես հիշարժան է «Հուդիբրաս» (Hudibras) երգիծական պոեմը, որը 17-18-րդ դարերում մեծ տարածում է ունեցել Անգլիայում։ Այն որոշ նմանություններ ունի Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործության հետ։ Չնայած Բաթլերի ստեղծագործության ունեցած մեծ հաջողությանը՝ հեղինակը չի դարձել արքունական բանաստեղծ և վախճանվել է նյութական ծանր պայմաններում՝ 1680 թվականի սեպտեմբերի 25-ին Լոնդոնում[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Samuel Johnson: The lives of the most eminent english poets. With critical observations on the works. Clarendon Press, Oxford 2005, ISBN 0-19-927897-0 (hier speziell Bd. 1)
  • Rudolf Boxberger: Butlers Hudibras. Ein echtes Zeit- und Sittengemälde. Teubner, Leipzig 1876 (zugl. Dissertation Universität Leipzig).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. Find A Grave — 1996.
  4. R.M. Wilding, «The Date of Samuel Butler’s Baptism», Review of English Studies, vol.17, (May 1966), p.175.
  5. Венгерова З. А. (1890–1907). «Бутлер, Самуил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Բաթլեր (բանաստեղծ)» հոդվածին։