Սեմյոն Յավտիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոն Յավտիսի
Ծնվել էսեպտեմբերի 3, 1941(1941-09-03)
ԾննդավայրNelmin-Nos, Զապոլյարնի շրջան
Մահացել էմարտի 12, 1973(1973-03-12) (31 տարեկան)
Մահվան վայրԶապոլյարնի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունօդաչու

Սեմյոն Յավտիսի (ռուս.՝ Явтысый, Семён Николаевич, սեպտեմբերի 3, 1941(1941-09-03), Nelmin-Nos, Զապոլյարնի շրջան - մարտի 12, 1973(1973-03-12), Զապոլյարնի շրջան), բևեռային օդաչու։ Եղել է առաջին նենեց օդաչուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է եղջերվաբույծի ընտանիքում, Նելմին-Նոս գյուղակում։ 1961 թվականին ավարտել է Նենեցական գիշերօթիկ դպրոցը։ 1964 թվականին ավարտել է օդաչվական ուսումնարանը Կրեմենչուգում։ 1964 թվականից եղել է Նարյան Մարի ավիաշարքի Մի-4 ուղղաթիռի երկրորդ օդաչուն, իսկ 1969 թվականից` այդ ուղղաթիռի հրամանատարը։

Մահացել է 1973 թվականի մարտի 12-ին, Ներուտ գետի գետաբերանի շրջանում ուղղաթիռի վթարից, հյուսիսարևելյան Նարյան Մարից 67 կմ հեռու[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեմյոն Յավտիսիի կյանքին է նվիրված նենեց բանաստեղծ Պրոկոպի Յավտիսի «Թևավոր սահնակներ» բանաստեղծությանը։
  • Սեմյոն Յավտիսիի անունով է կոչվել մի փողոց Նարյան Մարում և մեկ թաղամաս Նելմին Նոս գյուղում։
  • 1973 թվականին վթարի ենթարկված Մի-4 ուղղաթիռի զոհված անձնակազմին նվիրված հուշատախտակ է տեղադրվել Նարյան Մարի օդանավակայանի տարածքում։
  • 2019 թվականին Նելմին Նոս գյուղում տեղադրվել է Սեմյոն Յավտիսիի հուշարձանը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ հարազատ եղբայր` Պրոկոպի Յավտիսի (1932—2005 թվականներ)` նենեց բանաստեղծ, արձակագիր և նկարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Катастрофа Ми-4 Архангельского УГА в районе устья реки Нерута
  2. «В посёлке Нельмин Нос открыли памятник первому ненецкому пилоту» (ռուսերեն). Новости Нарьян-Мара сегодня – Последние события в НАО – Информационное агентство NAO24.RU. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]