Սեմի Դևիս (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմի Դևիս
Sammy Davis Jnr Allan Warren.jpg
Ծնվել է դեկտեմբերի 8, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2][3][4]
Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է մայիսի 16, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3][4] (64 տարեկանում)
Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր ջազ
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան, արվեստների գործիչ, ինքնակենսագիր, ջազ երաժիշտ և թատրոնի դերասան
Գործիքներ vibraphone և դաշնամուր
Լեյբլ Decca Records և Charly Records
Ամուսին May Britt և Altovise Davis
Կայք sammydavis-jr.com

Սեմյուել Ջորջ «Սեմմի» Դևիս-կրտսեր (անգլ.՝ Samuel George «Sammy» Davis, Jr., եբր.՝ סמי דייוויס ג'וניור‎), ամերիկացի էստրադային արվեստագետ, կինոդերասան և երգիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը ծնվել է 1925 թվականի Նյու-Յորք նահանգի Հարլեմ թաղամասում: Կարիերան սկսել է արդեն երեք տարեկան հասակում՝ իր հոր և հորեղբոր հետ միասին ելույթ ունենալով Ուիլլ Մասթինի Տրիոյում: Երկու տարի բանակում ծառայելով նա վերադարձել է տրիո, և սկսել ելույթ ունենալ գիշերային ակումբներում, որտեղ շուտով ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերեց: Երգելուց և պարելուց բացի Դևիսը սովորել է նվագել բազմաթիվ երաժշտական գործիքներ:

1954 թվականին նա Decca Records-ի հետ պայմանագիր է կնքել և թողարկել իր առաջին ալբոմը, որի վերնագիրն էր Starring Sammy Davis, Jr: Այդ նույն թվականին Դևիսը լուրջ վթարի է ենթարկվել, ինչի պատճառով զրկվել է ձախ աչքից:

Երբ Դևիսը հիվանդանոցում էր, նրա դերասան ընկեր Էդդի Կանտորը պատմել է նրան հրեական և աֆրոամերիկյան մշակույթների տարբերության մասին: Այդ խոաակցությունով ոգեշնչված՝ Դևիսը, որ ծնվել էր կաթոլիկ մոր և բողոքական հոր ընտանիքում, սկսեց ուսումնասիրել հրեաների պատմությունը: Մի քանի տարի անց նա ընդունեց հուդայականություն[6][7][8]: Նրա կողմից կարդացած մի նախադասություն, որը հատկապես բնորոշում էր հրեաների համառությունը, նրան շատ հետաքրքրեց.

«Հրեաները երբեք չեն մահանա: Մարգարեական հորդորանքներով այդ երեք հազարմյակները տվել են նրանց հնազանդության անսասան հոգի և նրանց մեջ ստեղծեցին կյանքի ձգտման ցանկություն, որը չի կարող քանդել ոչ մի պատուհաս»[9]:

Վթարը դերասանի կարիերան վտանգի տակ դրեց, սակայն 1955 թվականին նա վերադարձավ բեմ: Նրա կարիերայի նոր քայլը եղավ 1956 թվականին «Պարոն Ուոնդերֆուլ»-ի Բրոդվեյական մյուզիքլում հայտնվելը: 1959 թվականից Դևիսը նաև հանդես էր գալիս Ֆրենկ Սինատրայի «Առնետների խումբը» (Rat Pack) կոլեկտիվի կազմում, որտեղ միակ սևամաշկ մասնակիցն էր: Rat Pack-ի հետ միասին նա միանգամից նկարահանվեզ մի քանի գեղաչվեստական ֆիլմերում, որոնցից առաջինը 1960 թվականի քրեական կատակերգությունն էր՝ «Օուշենի տասնմեկ ընկերները»:

1966 թվականին Դևիսը սկսեց վարել իր սեփական հեռուստատեսային ծրագիրը՝ «Սեմմի Դևիս կրտսերի շոուն», իսկ 1970 թվականին «Էլվիս. Ամեն ինչ ինչպես որ կա» ֆիլմում հայտնվեց որպես կամեո: 1972 թվականին նա ձայնագրեց «Վիլլի Վոնկան և շոկոլադե գործարանը» ֆիլմի The Candy Manի երգերի քավեր տարբերակները, որը այդ նույն ժամանակ ԱՄՆ-ում մեծ հաջողության հասավ, և հայտնվեց Billboard Hot 100-ի առաջին տողում: 1988 թվականին Դևիսը վերամիացավ Սինատրայի հետ և ուղևորվեց համաժողովրդական շրջագայության, որտեղ ելույթ էր ունենում նաև Դին Մարտինի (Rat Pack-ի մեկ այլ անդամի) և Լայզա Միննելի հետ:

Դևիսը շատ անգամներ էր հանդիպել ռասիզմին, մասնավորապես նա հարձակման էր ենթարկվում իր երեք ամուսնություններից մեկի համար, երբ ամուսնացել էր շվեդ դերասանուհի Նեյ Բրիտտի հետ: Նա նաև զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և 1968 թվականին Սևամորթ բնակչության աճի աջակցության ազգային ասոցացիայի կողմից արժանացել է Սպինգարնի շքանշանին, որը տրվում է ավելի առանձնացած աֆրոամերիկացիներին: Բացի այդ, Դևիսը նաև անվանակոչվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակներում իր հեռուստատեսային ելույթների համար:

Նա մահացել է 1990 թվականին Բևեռլի Հիլզում կոկորդի քաղցկեղի պատճառով, որովհետև նա հրաժարվել էր վիրահատվել, քանի որ դրանից հետո այլևս չէր կարողանա երգել: 2001 թվականին նրան հետմահու տրվել է Grammy Lifetime Achievement Award պարգևը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118885561 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. Religion: Jewish Negro Time Magazine February 1, 1960
  7. Sammy Davis Jr. Is My Mixed Marriage Mixing Up My Kids — Ebony Magazine October, 1966 pg. 124
  8. «Sammy Davis, Jr.: onstage he was as audacious as they come; living that way proved more complex.»։ Findarticles.com։ June 2, 2009։ Վերցված է September 18, 2009 
  9. «The Jews would not die. Three millennia of prophetic teaching had given them an unwavering spirit of resignation and had created in them a will to live which no disaster could crush». Weiss Beth (March 19, 2003)։ «Sammy Davis, Jr.»։ The Jewish Virtual Library։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-29-ին։ Վերցված է May 14, 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]