Jump to content

Սեմերու հրաբխի ժայթքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեմերու հրաբխի ժայթքում, Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող հրաբխի պայթեցման[1]։ ժայթքում է տեղի ունեցել։ Սկսվել է 2021 թվականի դեկտեմբերի 4-ին։ Ժայթքման հետևանքով տարհանվել է 10 655 մարդ[2]։, զոհվել է առնվազն 57 մարդ[3], վիրավորվել՝ 169-ը[4][5][6]։, ևս 23-ը համարվում են անհետ կորած[5][6][7]։ Ժայթքման ընթացքում ավերվել են նաև 5205 բնակելի տներ և մի քանի հասարակական շենքեր[8]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմերուն Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է[9]։ Սեմերու հրաբխի բարձրությունը 3676 մետր է, ինչը նրան դարձնոմ է Ճավայի ամենաբարձր հրաբուխը։ Հրաբուխը հրաբխային լեռների շղթայի մի մաս է կազմում, որոնք ձգվում են Հյուսիսային Սումատրայից մինչև Փոքր Զոնդյան կղզիներ։ Ինդոնեզիայում հրաբխային ակտիվությունը հիմնականում կապված է Ավստրալիական և Զոնդյան սալերի ենթադուկցիայի հետ։ Ժայթքման մասին ամենահին գրառումը թվագրվում է 1818 թվականով[10]։ Սեմերուի աննշան ժայթքումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին, զոհերի մասին չի հաղորդվում[11]։

2021 թվականի դեկտեմբերի 4-ի ժայթքումը վերջինն էր հրաբխի պայթեցման ժայթքումների շարքում 2014 թվականից ի վեր։ Հրաբխի վերջին ժայթքումներն ուղեկցվել են պիրոկլաստիկ հոսքերով, տարբեր աղբով և բեկորներով[12]։

Անցյալ պատահարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմուրի ամենամահաբեր ժայթքումը տեղի է ունեցել 1909 թվականի օգոստոսի 29-ին, երբ պիրոկլաստիկ հոսքերը և լավան ոչնչացրել են 38 բնակավայր և 600-800 հեկտար գյուղատնտեսական հողեր։ Այդ ժայթքումը 208 մարդու կյանք է խլել։ Հրաբխային ժայթքումից հետո հրաբխային ակտիվության մեծ մասը սահմանափակվել է աննշան սթրոմբոլյան ժայթքումներով, սակայն 1993 թվականին հրաբուխը կրկին ժայթքել է՝ խլելով 3 մարդու կյանք[13]։

1981 թվականի մայիսին հորդառատ անձրևները հանգեցրել են հրաբխի գագաթին գտնվող խառնարանային լճի հեղեղմանը, ինչը հանկարծակի ջրհեղեղ է առաջացրել։ Վեց շրջանների մոտ 26 գյուղ լրջորեն տուժել է հեղեղումներից։ 1981 թվականի ջրհեղեղների հետևանքով զոհվածների պաշտոնական թիվը կազմել է 251 մարդ, ևս 120 մարդ անհետ կորել է, 152-ը՝ վիրավորվել[14]։

Սեմուրի ժայթքումից հետո հրաբխային մոխիրով ծածկված գյուղը

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայթքումը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 14։ 50-ին՝ հրաբխային մոխրի ամպը արտանետելով 12 000 մետր բարձրությամբ[15]։ Ենթադրվում է, որ ժայթքումը սկսվել է, երբ հրաբխային գմբեթը փլուզվել է ինտենսիվ տեղումների պատճառով։ Բանդունգի տեխնոլոգիական ինստիտուտի հրաբուխի մասնագետն ասել է, որ ժայթքման բեկորների հոսքը նյութի կուտակում էր նախորդ ժայթքումներից։ Տեղատարափ անձրևները հրաբխային նյութ են ավերել գագաթին՝ ապակայունացնելով լավային գմբեթը[16]։

Էներգետիկայի և հանքային ռեսուրսների նախարարության երկրաբանական դեպարտամենտի հաշվետվության համաձայն՝ խարույկի բարձրությունը կարող էր հասնել 45 կիլոմետրի, ԶԼՄ-ներում նաև հայտնում են 11 կիլոմետրից ոչ ավելի բարձրության մասին։ Շարունակվում են ուսումնասիրությունները որոշելու խարույկի բարձրությունը[17]։

Լավային գմբեթի հիմնական փլուզումից հետո 24 ժամվա ընթացքում երեք ավելի փոքր ժայթքումներ են տեղի ունեցել[17]։ Առաջին նվազ ժայթքումը սկսվել է դեկտեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07։ 18-ին[17]։ Այս ժայթքումը առաջացրել է պիրոկլաստիկ հոսքեր և լավայի հոսքեր, որոնք իջել են 2,5 կիլոմետր ներքև բլրի վրա[18]։ Փրկարարները ստիպված են եղել դադարեցնել գործողությունը շարունակվող ժայթքումների պատճառով[19]։.

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Նկարագրություն
Դեկտեմբերի 4 Ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 14։ 50-ին[15]։ Հրաբխային մոխրի ամպը արտանետվում է 12 000 մետր բարձրության վրա[15]։ Առաջին ժայթքումից հետո 24 ժամվա ընթացքում հետևել են երեք փոքր ժայթքումներ[20]։
Դեկտեմբերի 5 Առնվազն երկու պիրոկլաստիկ հոսք է գրանցվել տեղի ժամանակով 05։ 13-ին և 10։ 00-ին[21]։
Դեկտեմբերի 6 Ոչ մեծ ժայթքումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի առավոտյան՝ տեղական ժամանակով 07։ 18-ին։ Ժայթքումը պիրոկլաստիկ հոսքեր և լավայի հոսքեր է առաջացրել[22]։ Փրկարարները ստիպված են եղել դադարեցնել գործողությունները շարունակվող ժայթքումների պատճառով[23]։
Դեկտեմբերի 7 Տեղական ժամանակով ժամը 01։ 14-ին նկատվել է ժայթքման խարույկ, որը բարձրացել է առնվազն մեկ կիլոմետրի վրա։ Երկրորդ և երրորդ ժայթքումը տեղի է ունեցել համապատասխանաբար 02։ 44-ին և 05։ 54-ին[24]։
Դեկտեմբերի 8 Տեղի ժամանակով 00։ 01-ին ժայթքում է տեղի ունեցել, մոխրի սյան բարձրությունը հասել է 500 մետրի[25]։
Դեկտեմբերի 9 Արձանագրվել է մի քանի հարյուր մետր բարձրությամբ հրաբխի ժեռլուի վրա բարձրացող ծուխ[26]։
Դեկտեմբերի 10 Տեղի է ունեցել ժայթքում, գոյացել են երկու պիրոկլաստիկ հոսքեր[26]։
Դեկտեմբերի 11 Հաղորդվում էր երկրաշարժերի և մի քանի պիրոկլաստիկ հոսքերի մասին։ Երևում էր ծուխը, որ 500-1000 մետր բարձրությամբ բարձրանում է խառնարանի վրայով[27]։
Դեկտեմբերի 16 Վերականգնողական աշխատանքները դադարեցվել են պիրոկլաստիկ հոսանքների պատճառով[28]։
Դեկտեմբերի 19 Գրանցվել է ժայթքում, մոխրի սյունը բարձրացել է 2 կիլոմետրով[28]։
Դեկտեմբերի 20 Գրանցվել է ժայթքման շլեյֆը, որը բարձրացել է 1,5 կմ բարձրության վրա։ Հրաբխային վտանգի մակարդակը բարձրացել Է մինչև 3-րդ մակարդակ[29]։

Ժայթքման վաղ նախազգուշացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխագիտության և երկրաբանական վտանգների մեղմացման կենտրոնի (PVMBG) տվյալներով՝ հնարավոր ժայթքման նախազգուշացումները WhatsApp-ի միջոցով ուղարկվել են ժայթքումից չորս օր առաջ (դեկտեմբերի 1-ին)։ Դեկտեմբերի 2-ին նաև նախազգուշացումներ են ուղարկվել, որոնցում խորհուրդ է տրվել չմոտենալ հրաբխային խառնարանին[30]։ Գյուղի բնակիչները, սակայն, հայտարարել են, որ խոշոր ժայթքման մասին ոչ մի վաղ նախազգուշացում չեն ստացել։ Նրանք ավելացրել են, որ PVMBG-ը ոչ մի նախազգուշացում չի արել և բնակիչներին չի տեղեկացրել ժայթքման մասին[31]։ PVMBG-ն խիստ քննադատության է ենթարկվել բնակիչների և սոցիալական լրատվամիջոցների կողմից թույլ կառավարման և բնակիչներին ժայթքելու մասին տեղեկացնելու անկարողության համար։ Գյուղերում տեղադրված նախազգուշացման համակարգը նույնպես չի գործել[32]։

Ժայթքման հետևանքով վիրավորները

Զոհեր և վիրավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական հաղորդագրությունները հաստատել է երեք մարդ՝ տեղական խանութի սեփականատեր և երկու հանքագործներ, որոնք ահայտ կորել են, երբ Լումաջանգի Գլադկա-Պերակ կամուրջը փլուզվել է լահարի պատճառով[33]։ Շուտով այդ թիվը հասել է 9-ի[34]։

Ավելի քան 40 մարդ լրջորեն վիրավորվել է պիրոկլաստիկ հոսքերի պատճառով[35]։ Ընդ որում, տուժանծներից 4-ը ծանր վնասվացքներով տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք[36]։ Ընդհանուր առմամբ 38 մարդ տեղափոխվել է Պենանգգալան բժշկական կենտրոն[37]։ Եվս 10 հանքափորներ ավազի հանքում հայտնվել են թակարդում, և նրանց փրկելու նախնական փորձը հաջողությամբ չի պսակվել[38]։

Ազգային գործակալության տվյալներով՝ Ամիլ Զաքյաթը, տների, հասարակական ենթակառուցվածքների, տեղական ձեռնարկությունների և այլ կառույցների ժայթքումից վնասը գնահատում է 310 մլրդ ռուփի[39]։

Դեկտեմբերի 7-ի կեսօրին տարհանվածների թիվը հասել է 3 697 մարդու[40]։ Երեկոյան տարհանվածների թիվը հասել է 4250-ի[41]։

Դեկտեմբերի 9-ի դրությամբ 6 542 մարդ է տարհանվել 121 բնակավայրում։ Տուժածներից շատերը, առնվազն 2 331 մարդ, ծագումով Կանդիպուրոյից էին։ Փասիրիանում ընդհանուր առմամբ տարհանվել է 1 307 մարդ։ Մի քանի հարյուր բնակիչներ նույնպես տարհանվել են Պրոնոջիվոյում, տեմպում և Սուկոդոնոյում։ Սպանվել է նաև առնվազն 2 990 այծ, ոչխար, խոշոր եղջերավոր անասուն և այլ կենդանիներ։ Վնասվել է երեսունմեկ ենթակառուցվածք[42]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Global Volcanism Program | Semeru». Smithsonian Institution | Global Volcanism Program (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. «Update 8 Desember, 4 Korban Semeru Ditemukan, Total 39 Tewas». medcom.id (ինդոնեզերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. Latu Ratri Mubyarsah, ed. (2021 թ․ դեկտեմբերի 17). «Hari Terakhir Pencarian Korban Erupsi Semeru, 57 Orang Meninggal» (ինդոնեզերեն). Jawa Pos. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Semeru Volcano Eruption Indonesia - Flash Update #2 (07 Dec 2021 1230 HRS UTC +7), Indonesia». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 Kompas Cyber Media (2021 թ․ դեկտեմբերի 5). «Duka Erupsi Gunung Semeru, 14 Orang Meninggal, 2 Korban Jiwa Ditemukan Saling Berpelukan». KOMPAS.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 «Sebanyak 15 Warga Meninggal Dunia dan 27 Lainnya Hilang Akibat Erupsi Semeru». bnpb.go.id. 2021 թ․ դեկտեմբերի 6.
  7. Abdul Muhari (2021 թ․ դեկտեմբերի 6). «[Update] – Sebanyak 15 Warga Meninggal Dunia dan 27 Lainnya Hilang Akibat Erupsi Semeru» [[Update] – As many as 15 Residents Died and 27 Others Missing Due to Semeru Eruption] (ինդոնեզերեն). Indonesian National Board for Disaster Management. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Indonesia - Mount Semeru volcanic eruption, update (GDACS, BNPB, ADINet, MAGMA) (ECHO Daily Flash of 06 December 2021), Indonesia». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Agoes Basoeki (2021 թ․ դեկտեմբերի 4). «Death toll rises to 13 in Indonesia volcano eruption». CP24 (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. «Sejarah Panjang Meletusnya Gunung Semeru Sejak 1818». Republika Online (ինդոնեզերեն). 2021 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «Indonesia volcano: Residents flee in panic after Mt Semeru erupts». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. Kompas Cyber Media (2021 թ․ դեկտեմբերի 5). «Lokasi Gunung Semeru yang Meletus 4 Desember 2021 Halaman all». KOMPAS.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. Budiman Minasny, Dian Fiantis. «Gunung Semeru meletus: sejarah erupsinya dan jaminan kesuburan tanah untuk masa depan». The Conversation (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. «Ketika Banjir Bandang Tewaskan 252 Warga di Lereng Semeru, Ini Perintah Soeharto». SINDOnews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Mount Semeru volcano erupts as locals filmed fleeing 40,000ft cloud of ash». The Independent (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. Webmaster Team, Direktorat Sistem dan Teknologi Informasi ITB. «Ahli Vulkanologi ITB Jelaskan Penyebab Erupsi Gunung Semeru -». Institut Teknologi Bandung (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Tinggi Letusan Gunung Semeru Diperkirakan Mencapai 45 Km». SINDOnews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  18. «Gunung Semeru Kembali Erupsi Pagi Ini». nasional (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. «Indonesia's Mount Semeru erupts again, causing rescuers to pause the search for survivors». ABC News. 2021 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  20. «Tinggi Letusan Gunung Semeru Diperkirakan Mencapai 45 Km». SINDOnews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. «PVMBG Catat Hari ini Gunung Semeru Alami 2 Kali Guguran Awan Panas». SINDOnews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  22. «Gunung Semeru Kembali Erupsi Pagi Ini». nasional (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  23. «Indonesia's Mount Semeru erupts again, causing rescuers to pause the search for survivors». ABC News. 2021 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  24. «Gunung Semeru Kembali Erupsi 3 Kali, Warga Diminta Waspada». nasional (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  25. Liputan6.com (2021 թ․ դեկտեմբերի 8). «Semeru Kembali Erupsi Rabu 8 Desember, Kolom Abu Tebal Mengarah ke Utara». liputan6.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. 26,0 26,1 Kementerian Energi dan Sumber Daya Mineral. «Informasi Letusan». magma.esdm.go.id (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  27. Liputan6.com (2021 թ․ դեկտեմբերի 11). «Aktivitas Gunung Semeru Hari Ini Masih Didominasi Gempa Guguran dan Erupsi». liputan6.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. 28,0 28,1 Liputan6.com (2021 թ․ դեկտեմբերի 16). «Gunung Semeru Kembali Luncurkan Awan Panas Sejauh 4,5 Km ke Arah Besuk Kobokan». liputan6.com (ինդոնեզերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. «Gunung Semeru Erupsi Lagi, Begini Status Terkini Gunung Api di Indonesia | Kabar24». Bisnis.com (ինդոնեզերեն). 2021 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  30. «Mount Semeru Eruption Warning Issued On Dec 1, PVMBG Claims». TEMPO.CO. 2021 թ․ դեկտեմբերի 6.
  31. «Warga Terdampak Erupsi Semeru Mengaku Tak Menerima Peringatan Dini». TEMPO.CO. 2021 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  32. «Gunung Semeru erupsi: 'Tidak ada' sistem peringatan dini ke warga dan tata ruang yang bermasalah». BBC News Indonesia. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  33. Kompas Cyber Media (2021 թ․ դեկտեմբերի 4). «Gunung Semeru Erupsi, 2 Penambang dan Pemilik Warung di Jembatan Gladak Perak Hilang». KOMPAS.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  34. Liputan6.com (2021 թ․ դեկտեմբերի 5). «9 Warga Masih Belum Ditemukan Usai Semeru Meletus». liputan6.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  35. «Gunung Semeru meletus: 1 maut, 10 hilang». Utusan Digital (մալայերեն). 2021 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  36. «Letusan Gunung Semeru: 45 alami luka bakar». Utusan Digital (մալայերեն). 2021 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  37. «Ini Daftar Nama 38 Korban Luka Bakar Akibat Erupsi Gunung Semeru». suara.com (ինդոնեզերեն). 2021 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  38. «10 Penambang Pasir Terjebak Erupsi Gunung Semeru Belum Bisa Dievakuasi». KOMPAS.tv (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  39. «Baznas Taksir Kerugian Letusan Semeru Capai Rp 310 Miliar». Republika Online. 2021 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  40. «Update, 3.697 Orang Mengungsi Akibat Erupsi Gunung Semeru». SINDOnews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  41. «Update, 4.250 Orang Mengungsi Akibat Erupsi Gunung Semeru». SINDOnews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  42. «BNPB: Tersebar di 121 Titik Pengungsian, 6.542 Jiwa Mengungsi Akibat Erupsi Semeru». SINDOnews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.