Սեմա Քայգուսուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմա Քայգուսուզ
թուրք.՝ Sema Kaygusuz
Ծնվել էօգոստոսի 19, 1972(1972-08-19)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՍամսուն, Թուրքիա
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզութուրքերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունԳազի համալսարան
Ժանրերվեպ և Սցենար
ՊարգևներՅունուս Նադիի մրցանակ

Սեմա Քայգուսուզ (թուրք.՝ Sema Kaygusuz, օգոստոսի 19, 1972(1972-08-19)[1], Սամսուն, Թուրքիա), թուրք գրող, բանաստեղծուհի և սցենարիստ: 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմա Քայգուսուզը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 19-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում զինվորականի ընտանիքում: Մանուկ տարիքում ընտանիքի հետ հաճախ է բնակավայր փոխել, որի շնորհիվ ծանոթացել է Թուրքիայի տարբեր քաղաքների մշակույթներին: 1990- 1994 թվականներին սովորել է Գազի համալսարանի գովազդի և հասարակայնության հետ կապերի ֆակուլտետում: Ուսանողական տարիներին աշխատել է ռադիոյում, խաղացել թատրոնում և հետաքրքրվել պարարվեստով: Այնուհետև տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ էլ բնակվում է մինչ օրս: Ստամբուլում դասավանդում է գրական արվեստ[3]:

Նրա առաջին Ortadan Yarısından (հայ․՝ Միջօրեի կեսին) վիպակը տպագրվել է 1997 թվականին: Վեպին հաջորդել են պատմվածքների մի քանի ժողովածուներ՝ Sandik Lekesi (2000), Doyma Noktasi ("2002) և Esir Sözler Kuyusu (2004): 2006 թվականին լույս է տեսել նրա առաջին Yere Düşen Dualar վեպը[3]: Ռեժիսոր Յեշիմ Ուստաօղլուի համար գրել է «Պանդորայի արկղ» (թուրք.՝ Pandora’nın Kutusu) ընտանեկան դրամայի սցենարը: Այս ֆիլմը 2008 թվականին Սան Սեբաստիանի կինոփառատոնում ստացել է «Ոսկե լվացարանակոնք» մրցանակը[3]:

2007 թվականին Քայգուսուզը բացել է Թուրքիայի էթնիկ և կրոնական տարբերությունների ուսուցման կուրսեր: 2008 թվականին ստացել է Գյոթեի անվան ինստիտուտի թոշակ և մեկ ամսով դարձել է Բեռլինի «քաղաքային գրող»[3]: 2010 թվականին նա դարձել է գերմանական գրափառատոններից մեկի հյուրը: Նրա գրքերը թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն և նորվեգերեն[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Sema Kaygusuz, bei Berliner Künstlerprogramm (2010)
  4. Angaben zur Autorin auf der Seite edinburghwritersconference.org