Սեկա Կուրցիևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեկա Կուրցիևիչ
Ծնվել է1855
ԾննդավայրGanisi, Ղազբեգի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան
Վախճանվել էհուլիսի 21 (օգոստոսի 3), 1915
Վախճանի վայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող

Սեկա Կուցրիևիչ Գադիև (օսերեն՝ Гæдиаты Куыцырийы фырт Секъа, 1855, Ganisi, Ղազբեգի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան - հուլիսի 21 (օգոստոսի 3), 1915, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն), օս բանաստեղծ և գրող[1], օսական գրականության դասական։ Օսական դասական արձակի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկա Գադիևի արձանը, որը տեղադրված է Վլադիկավկազում՝ Խաղաղության պողոտայում

Սեկան իր մանկությունն անցկացրել է չքավորության և դժվարությունների մեջ։ Նա գրագիտություն սովորել է 18 տարեկանում։ 1872 թվականին սկսել է ծառայել որպես դպիր Գուդսկի եկեղեցում։ Այնուամենայնիվ, փոքր աշխատավարձը չէր կարող ապահովել 8 հոգանոց ընտանիքի գոյությունը, և նույն թվականին Սեկան, որոնելով ավելի լավ կյանք, տեղափոխվել է Հյուսիսային Օսիա։ Այնտեղ նա շարունակել է ծառայել որպես դպիր օսեթական գյուղերում։ Սակայն ընտանիքի նյութական վիճակը նկատելիորեն չի բարելավվել։ Նրա երեխաները, ինչպես ինքը, հաճախ ստիպված են եղել աշխատել։

1912 թվականին Սեկան բնակություն է հաստատել Վլադիկավկազում։

Գադիևն սկսել է գրել 19-րդ դարի 70-ականների վերջին։ Սակայն ինքնուս, գրագետ լեռնական-գյուղացին ստիպված է եղել երկար և քրտնաջան աշխատել իր գրական գիտելիքներն ու գրագիտությունն ընդլայնելու համար։

Գրողի առավել վառ և համապարփակ տաղանդը դրսևորվել է XIX-XX դարերի սահմանագծին։ Ստեղծագործական գործունեության հենց սկզբից Սեկայի վրա մեծ ազդեցություն է ունեցել Կոստա Խեթագուրովի պոեզիան։ Գադիևի «Օսական հովիվ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1905 թվականին։ Այն բաղկացած էր 25 բանաստեղծություններից և 22 առակներից։ Գրական կարիերայի հենց սկզբից Գադիևը հանդես է եկել որպես ռեալիստ։ Իր ամբողջ կյանքը նա անցկացրել է աշխատավոր մարդկանց միջավայրում, աղքատների շրջանում։ Անմիջականորեն շփվելով լայն զանգվածների հետ՝ նա լավ է իմացել հասարակ մարդկանց մտքերն ու ձգտումները։ Ժողովրդի ճնշված դիրքը, փայփայած երազանքը և աշխատող զանգվածների՝ ավելի պայծառ ապագայի ձգտումը ակնհայտորեն արտացոլվել են Գադիևի բանաստեղծություններում։

Սեկայի բանաստեղծություններից շատերը նվիրված են բարոյականության և բարոյախոսության հարցերին։ Նա հանդես է եկել ընդդեմ շքեղ հուղարկավորությունների, հարբեցողության, գողության և ծուլության։

Գադիևի տաղանդը բացահայտվել է հիմնականում արձակ ստեղծագործություններում։ Նա համարվում է օսական լեզվով գեղարվեստական արձակի հիմնադիրներից մեկը։ Սեկա Գադիևի արձակ ստեղծագործությունների շարքում հիմնական տեղն զբաղեցնում են պատմվածքները՝ գրողին արժանացնելով համազգային ճանաչման։

1915 թվականի հուլիսի 21-ին (օգոստոսի 3) ողբերգական մահից հետո թաղվել է Վլադիկավկազի Մեշչանսկի գերեզմանատանը՝ Իլյինսկու մատուռի մոտ, որը հետագայում վերափոխվել է տաճարի։ Խորհրդային տարիներին գրողի գերեզմանն անհետացել է։

Նրա որդին՝ Ցոմակ Գադիևը, նույնպես դարձել է հայտնի գրող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гадиев, Сека Куцриевич // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1962—1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]