Սելմա Ռըզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելմա Ռըզա
Selma riza.jpg
Ծնվել էփետրվարի 5, 1872(1872-02-05)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1931(1931-10-05) (59 տարեկանում)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունլրագրող և վիպասան
Լեզութուրքերեն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՓարիզի համալսարան
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
Selma Rıza Վիքիպահեստում

Սելմա Ռըզա (թուրք.՝ Selma Rıza, փետրվարի 5, 1872(1872-02-05), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 5, 1931(1931-10-05), Ստամբուլ, Թուրքիա), թուրք առաջին կին լրագրողը: Նա համարվում է նաև Թուրքիայի առաջին կին վիպասաններից մեկը: Նրա մահից հետո, ազգականները վերականգնել են լրագրողի Ֆերաջելի ազգանունը, այդ իսկ պատճառով նա հայտնի է նաև Սելմա Ռըզա Ֆերաջելի անունով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելման ծնվել է 1872 թվականի փետրվարի 5-ին[1]: Նրա հայրը եղել է Ալի Ռըզան, ով հանդիսացել է Ավստրո-Հունգարական կայսրությունում Օսմանյան կայսրության դեսպանատան աշխատակից: Նրա մայրը՝ Նաիլեն եղել է ավստրիական հպատակ:

Կոստանդնուպոլսում մասնավոր ուսուցիչների մոտ ուսանելուց հետո, 1898 թվականին նա ճանապարհորդել է Փարիզ, հանդիպելու իր ավագ եղբորը՝ Ահմեդ Ռըզային, ով եղել է Երիտթուրքական շարժման անդամ[2]: Նա սովորել է Սորբոնի համալսարանում և անդամակցել «Միություն և առաջադիմություն» (թուրք.՝ İttihat ve Terakki) կուսակցությանը: Նա եղել է կոմիտեի միակ կին անդամը[2]: Փարիզում նա գրել է երկու թերթերի համար, որոնք հրատարակվում էին երիտթուրքերի կողմից: Թերթերից մեկը լույս է տեսել ֆրանսերեն՝ Mechveret Supplément Français անվամբ, իսկ մյուսը՝ թուրքերեն՝ in Şura'i Himmet անվամբ: 1908 թվականին նա վերադարձել է Ստամբուլ, որտեղ աշխատել է երկու թերթերում՝ Hanımlara Mahsus Gazete (հայ․՝ Թերթ կանանց համար) և Kadınlar Dünyası (հայ․՝ Կանանց աշխարհ): 1908-1913 թվականներին նա եղել է Թուրքական Կարմիր կիսալուսնի գլխավոր քարտուղարը: Օսմանյան կայսրության վերջին տարիներին, նա փորձել է Ստամբուլի սուլթանական պալատներից մեկը՝ Ադիլե սուլթանի պալատը վերածել աղջիկների դպրոցի: Եղբոր օգնությամբ նախագիծը ստացվել է և պալատում, ընդհուպ մինչև 1986 թվականը, գործել է Քանդիլիի աղջիկների ավագ դպրոցը: 1986 թվականին, երբ պալատը մասնակիորեն տուժել էր հրդեհից, դպրոցը տեղափոխվել է մեկ այլ մասնաշենք[3][4]:

Սելմա Ռըզան մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 5-ին[1]:

1892 թվականին, երբ նա միայն 20 տարեկան էր, գրել է «Ընկերություն» վերնագրով իր անտիպ վեպը (թուրք.՝ Uhuvvet): Վեպը տպագրվել է միայն 1999 թվականին՝ մահվանից 68 տարի անց Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]