Սելիա Սանչես Մանդուլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանչեսը(չաշխատող հղում) Ֆիդել Կաստրոյի հետ
Սելիա Սանչես Մանդուլեյ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1920(1920-05-09)[1]
ԾննդավայրMedia Luna, Granma Province, Կուբա
Մահացել էհունվարի 11, 1980(1980-01-11)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՀավանա, Կուբա
ՔաղաքացիությունFlag of Cuba.svg Կուբա
ԿրթությունՀավանայի համալսարան
Մասնագիտությունզինվոր և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀուլիսի 26 շարժում և Կուբայի կոմունիստական կուսակցություն
Celia Sánchez Վիքիպահեստում

Սելիա Սանչես Մանդուլեյ (իսպ.՝ Celia Sánchez Manduley, 1920 թ. մայիսի 9, Մեդիա–Լունա, Օրյենտե, Կուբա – 1980 թ. հունվարի 11, Կուբա), կուբացի հեղափոխական։ Երկար տարիներ սերտ հարաբերություններ է ունեցել Ֆիդել Կաստրոյի հետ, ում հետ էլ սիրային կապի մեջ է եղել[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի մայիսի 9–ին՝ բժշկի ընտանիքում։ Ավարտել է Հավանայի համալսարանը։ 1950–ական թվականների սկզբից քաղաքական պայքարի մեջ է մտել Ֆուլխենսիո Բատիստայի ռեժիմի դեմ, եղել է Մանսանիլո քաղաքի հուլիսի 26 շարժման հիմնադիրը։ 1957 թվականի մարտի 19 –ին մտել է Ապստամբական բանակի կազմի մեջ, մասնակցել Ուվերոյի զորանոցի հարձակմանը։ Օրյենտեի նահանգում մի խումբ հեղափոխականների հետ՝ Ֆ. Կաստրոյի ղեկավարությամբ, անցել է վերապատրաստում։ Այնուհետև ֆրանկ Պաիսի հետ կազմակերպում է առաջին զորացումը, որն ուղարկվում է պարտիզանների մոտ՝ Սիերա Մաեստրա։ Մարտնչել է Սիերա–Մաեստրայի լեռներում, կատարել է կապավորի գործառույթներ, եղել է Ապստամբական բանակի գլխավոր շտաբի քարտուղար։

Կուբայի(չաշխատող հղում) երախտագիտության խորհրդանիշ Սելիա Սանչես Մանդուլին: Ստեղծվել է նրա մահվանից 10 տարի հետո

Կուբայական հեղափոխությունից հետո աշխատել է Կուբայի նախարարների խորհրդի նախագահության քարտուղարությունում, Կուբայի Պետական խորհրդի կառույցներում։ Կուբայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է։ 1980 թվականին մահացել է թոքի քաղցկեղից։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանտյագո դե Կուբայի տեքստիլ կոմբինատը կոչվել է Սելիա Սանչես Մանդուլեյի անունով։
  • 1990 թվականին Սելիա Սանչեսը Մանսանիլոյում տեղադրել է մոնումենտ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]