Սելեստին Կետչա Կուրտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելեստին Կետչա Կուրտես
Célestine Ketcha Courtès - 2016 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1964(1964-10-13) (56 տարեկան)
Ծննդավայր Մարուա, Կամերուն
Քաղաքացիություն Flag of Cameroon.svg Կամերուն և Flag of France.svg Ֆրանսիա

Սելեստին Կետչա Կուրտես (իսպ.՝ Célestine Ketcha Courtès, հոկտեմբերի 13, 1964(1964-10-13), Մարուա, Կամերուն), կամերունցի քաղաքական գործիչ, եղել է Բանգանգտեի քաղաքապետը և «Աֆրիկյան տեղականորեն ընտրված կանանց ցանցի» (ֆրանսերեն՝ Réseau des Femmes Elues Locales d’Afrique, հաճախ անվանում են՝ REFELA) նախագահը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտեսը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 13-ին Կամերունի հյուսիսային տարածաշրջանում՝ Մարուայում։ 1912-1943 թվականներին նրա հայրը Բանգանգտեում եղել է գլխավոր վերահսկիչ[1]։ Հայրը մահացել է, երբ աղջիկը եղել է 14 տարեկան[1]։ Ամուսնությունից խուսափելու համար նրա պապը՝ Ֆրանսոիս Նյիկի թագավորը, կազամակերպել էր թոռնուհու Ֆումաբի ավագ դպրոց տեղափոխվելը, որից հետո նա վերադարձել էր Մենենգուբաի ավագ դպրոց, որտեղ ստացել է գերմաներենի A4-ի բակալավրի աստիճան[1]։ Նա բարձրագույն կրթության դիպլոմ ունի առևտրային տեխնիկայի ոլորտում և Տնտեսական և առևտրության գիտությունների բարձրագույն դպրոցից (ESSEC) ստացել է առևտրի և էկոնոմիկայի բարձրագույն կրթության դիպլոմ[1][2]։ Նա երկու քաղաքացիություն ունի (ֆրանսիական և կամերունյան), որը քաղաքական ընդդիմախոսների համար քննադատությունների պատրվակ է դարձել[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտեսը Dimenteries du Cameroun-ում աշխատել է որպես վաճառող և մարքեթինգի վարիչ։ Նա միացել է Կամերունցիների ժողովրդավարական շարժմանը, քանի որ նախագահ հարգանք էր տածում Պաուլ Բիյայի հանդեպ[1], որից հետո նա դառնում է OFRDPC-ի կանանց կազմակերպության նախագահը[5]։

Կուրտեսը 2007 թվականին ընտրվում է Բանգանգտե համայնքի քաղաքապետ[2]։ Նա Բանգանգտեի և Բանգուլապի մայր թագուհի է[4]։ Եղել է նաև Համայնքային զարգացման և օգնության ասոցիացիայի փոխնախագահ, Panthère du Ndé-ի նախագահ, Եվրամիության աշխատանքային խմբերում Երկխոսության կառուցվածքի համար ֆրանսախոս Աֆրիկայի դեսպանը[4]։

Կուրտեսը բիզնես էր սկսել, որի անունը «Queen Fish Cameroon» էր՝ նպատակ ունենալով կոտրել Կոնգելսամի մոնոպոլիան[6]։ Նրա մոր մահից հետո նա հիմնում է «La Case à la Table Ouverte de Maman Pauline» անունով բարեգործական հիմնադրամը[1]։ Բանգանգեում քաղցրահաման ջրով բնակիչներին ապահովելու իր մարդասիրական գործունեության համար 2014 թվականի հունիսին Սեուլում տեղի ունեցած Հազարամյակի զարգացման նպատակների արարողության ժամանակ արժանացել է Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայությունների համար տրվող մրցանակին[5][7]։

2011 թվականի հուլիսին Կուրտեսի զարմիկը, որը նմանատիպ ընկերության բաժնետեր էր, դատական հայց էր ներկայացրել դատարան՝ պնդելով, որ նա խախտում է վերջինիս բիզնեսի իրավունքները[5]։ Երբ Վուրի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Կուրտեսին սոցիալական ակտիվների և կրեդիտների չարաշահման համար, նա դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման (երեք տարի ներվել է)։ Նա նաև պարտավոր էր վճարել 15 միլիոն CFA ֆրանկի տուգանք[8]։ 2015 թվականի հունվարի 8-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել տարածքային դատարանի որոշումը, սակայն պատիժը նվազեցրել է 167.100 Cfa տուգանքի և նրան ենթարկել 9 ամսվա կալանքի[8]։ Գործը բողոքարկվել է Գերագույն դատարանի կողմից։

2013 թվականին քաղաքապետի պաշտոնավարման ավարտի ժամանակ Կուրտեսը Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու էր և բազմաթիվ անգամ Կամերունում քննադատվել էր երկքաղաքացիություն ունենալու համար, որը երկիրը չէր ընդունում և քանի որ նա քվեարկել էր Ֆրանսիայի ընտրությունների ժամանակ[3]։ 2013 թվականի սեպտեմբերին վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում, իսկ պաշտոնավարման ավատը 2018 թվականն է[5]։ Այս ժամանակաշրջանում իր առաջնորդությունը քննադատության է ենթարկվել[9], սակայն նաև գովերգել են նրան՝ Աֆրիկայում հավասարության համար պայքարող առաջնորդի մոդել անվանվելով[10]։ 2015 թվականի ապրիլին նա այն երեք մարդկանցից մեկն էր, որ արժանացել էր քաղաքապետներին տրվող «José Eduardo dos Santos» մրցանակին.[11]։

2015 թվականի դեկտեմբերի 1-ին Կուրտեսը դարձել է «Աֆրիկյան կանանց տեղական ցանցի» նախագահը՝ ներկայացնելով Կենտրոնական աֆրիկյան շրջանը[2]։ 2011 թվականի մարտին Տանգիրում ստեղծված ցանցը համախմբում է տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) ընտրված կանանց[2][4][12]։ Նա նախկինում ղեկավարել էր Կենտրոնական Աֆրիկայի ենթատարածաշրջանը և ստեղծել էր պետական կառույցներ Չադում, Գաբոնում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում[4]։

Կուրտեսը Աննե Հիդալհոյի՝ Փարիզի քաղաքապետի մտերմիկ ընկերն էր[1][10]։ 2016 թվականին հունվարին մշակույթի հարցերով պատասխանատու Մերիլին Շուլցի գլխավորությամբ նա ընդունել է ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որը նրան շնորհավորել էր «օրինակելի առաջնորդության» համար[13]։ 2016 թվականի վերջին նա ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից հրավիրված հարյուր քաղաքապետերից մեկն էր, որը Կաբաոյում կայացած Habitat III գագաթնաժողովին ընդառաջ պետք էր ներդրում ունենար նոր քաղաքային օրակարգի ձևավորման գործում[1][10]։ Նա Մարոկկոյում մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների կոնֆերանսին[12]։

Մրցանականեր և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտեսն ամուսնացած է և ունի երկու դուստր[1][5]։ Խոսում է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Tcheungna Rachel (հուլիսի 27, 2016)։ «Dans la ligne de mire : Courtès et le Commonwealth/ Personnalité diplomatique Locale: Avec le Brexit au cœur du débat diplomatique international, The Bridge Magazine trouve opportun d’interviewer Célestine Ketcha Courtès, l’un des maires les plus influents dans le monde.»։ The Bridge Magazine (French)։ Վերցված է հունվարի 29, 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «La camerounaise Célestine Ketcha Courtès accède au trône du Refela»։ Le Bled Parle (French)։ դեկտեմբերի 4, 2015։ Վերցված է հունվարի 29, 2017 
  3. 3,0 3,1 «Cameroun. La double nationalité de Célestine Ketcha suscite la polémique»։ Cameroon Voice (French)։ հուլիսի 30, 2013։ Վերցված է հունվարի 29, 2017 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Aaron Onana N. (դեկտեմբերի 2, 2015)։ «Diplomatie: Célestine Ketcha Courtès prend les rênes du Réseau des Femmes Elues Locales d’Afrique (REFELA)»։ Africa Presse (French)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին։ Վերցված է հունվարի 29, 2017 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Laurent-Simon Caroline (սեպտեմբերի 12, 2014)։ «Véritable "tsunami "selon ses proches, cette énergique businesswoman camerounaise, maire de Bangangté,permet à 150 000 personnes d'avoir bientôt accès à l'eau courante. Le fruit d'un véritable parcours de combattante, saluépar les Nations unies»։ Elle Magazine (French)։ Վերցված է հունվարի 29, 2017 
  6. Le Beau Ayissi (հոկտեմբերի 29, 2012)։ «Les femmes d’affaires gagnent du terrain au Cameroun»։ Agence Ecofin (French)։ Վերցված է հունվարի 29, 2017 
  7. 7,0 7,1 «Queen Fish News»։ Queen Fish։ սեպտեմբերի 12, 2014։ Վերցված է հունվարի 29, 2017 
  8. 8,0 8,1 «Célestine Ketcha sentenced to one year in prison»։ Cameroon Web։ հունիսի 12, 2015։ Վերցված է հունվարի 29, 2017 
  9. Ndanga Alain (հունվարի 12, 2016)։ «BIP 2015 : Célestine Ketcha prise en flagrant délit»։ Africa Presse (French)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է հունվարի 29, 2017 
  10. 10,0 10,1 10,2 Juompan-Yakam Clarisse (հունիսի 28, 2016)։ «Célestine Ketcha Courtès, la détermination à toute épreuve»։ Jeanue Afrique (French)։ Վերցված է հունվարի 29, 2017 
  11. Hilton Ndukong Kimeng (ապրիլի 28, 2015)։ «Cameroon: African Mayor Awards - Bangante Mayor Shortlisted for Angolan President's Prize»։ All Africa։ Վերցված է հունվարի 29, 2017 
  12. 12,0 12,1 Barma Aboutbacar Yacouba (2016)։ Interview with Mrs Courtes Ketcha Celestine, Mayor of Bangangté and President of the Network for Locally Elected Women of Africa (REFELA): Woman Mayors at the heart։ African Cities 5: 45–46 (չաշխատող հղում)
  13. «U.S. Embassy Promotes Education & Women Empowerment in Bangangté»։ Embassy of the United States Yaounde Cameroon։ January 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է հունվարի 29, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]