Սելեկտիվ մուտիզմ
| Սելեկտիվ մուտիզմ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության տեսակը |
| Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
| ՀՄԴ-9 | 309.83 և 313.23 |
| ՀՄԴ-10 | F94.0 |
Սելեկտիվ մուտիզմ, տագնապային խանգարում, որի դեպքում խոսելու ունակություն ունեցող անձը չի կարողանում խոսել որոշակի իրավիճակներում, որոշակի վայրերում կամ որոշակի անձանց ներկայությամբ, որոնք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ։ Սելեկտիվ մուտիզմը սովորաբար գոյակցում է սոցիոֆոբիայի հետ[1]։ Սելեկտիվ մուտիզմ ունեցող մարդիկ լռում են նույնիսկ այն դեպքում, երբ այդ լռության հետևանքները ներառում են ամոթ, սոցիալական մեկուսացում կամ պատիժ[2]։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]DSM-5-ը սելեկտիվ մուտիզմը նկարագրում է որպես խոսելու կայուն դժվարություն որոշակի սոցիալական միջավայրերում, որտեղ խոսքը ակնկալելի է, օրինակ՝ դպրոցում։ Ախտանշանները չպետք է լինեն կարճատև։ Պետք է հաշվի առնել հնարավոր այլ ախտորոշումները[3]։
Սելեկտիվ մուտիզմ ունեցող երեխաներն ու մեծահասակները լիովին ունակ են խոսելու և լեզուն հասկանալու, սակայն որոշ իրավիճակներում կարող են լրիվ անկարող լինել խոսելու, նույնիսկ եթե խոսքը նրանցից ակնկալվում է[4]։ Այս վարքագիծը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես ամաչկոտություն, իսկ այլոց կողմից՝ որպես անքաղաքավարություն։ Սելեկտիվ մուտիզմ ունեցող երեխայի դեպքում հնարավոր է, որ նա տարիներ շարունակ դպրոցում լիովին լուռ լինի, սակայն տանը խոսի ազատ կամ նույնիսկ չափազանց շատ։ Կան տարբեր աստիճաններ՝ սկսած նրանցից, ովքեր լիովին մասնակցում են գործունեություններին և սոցիալ են, բայց չեն խոսում, մինչև նրանք, ովքեր խոսում են միայն հասակակիցների հետ, բայց ոչ մեծահասակների, կամ միայն մեծահասակների հետ՝ կարճ պատասխանների դեպքում, բայց հասակակիցների հետ՝ երբեք։ Իսկ ամենածանր ձևի՝ «պրոգրեսիվ մուտիզմի» դեպքում խանգարումը զարգանում է այնքան, որ տվյալ անձը այլևս չի խոսում ոչ մեկի հետ ոչ մի իրավիճակում, նույնիսկ՝ ընտանիքի անդամների։
Սելեկտիվ մուտիզմ (SM)-ը ուժեղ կապ ունի այլ տագնապային խանգարումների հետ, հատկապես՝ սոցիոֆոբիայի։ Իրականում, սելեկտիվ մուտիզմ ախտորոշված երեխաների մեծ մասը միաժամանակ ունեն սոցիալական տագնապային խանգարում[5][6][7]։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ սելեկտիվ մուտիզմը կարող է լինել խուսափման ռազմավարություն՝ սոցիալական իրավիճակներում սթրեսը նվազեցնելու նպատակով[8][9]:
Հատկապես փոքր տարիքի երեխաների մոտ սելեկտիվ մուտիզմը երբեմն կարող է շփոթվել աուտիզմի սպեկտրի խանգարման հետ, եթե երեխան չափազանց հեռու է պահում իրեն հետազոտողից, ինչը կարող է բերել սխալ ախտորոշման և բուժման։ Չնայած շատ աուտիստ մարդիկ նույնպես ունեն սելեկտիվ մուտիզմ, նրանք հաճախ ցուցաբերում են այլ վարքագծեր՝ ստիմինգ, կրկնվող շարժումներ, սոցիալական մեկուսացում նույնիսկ ընտանիքի անդամների շրջանում (օրինակ՝ միշտ չեն արձագանքում անունով դիմելիս)․ այս հատկանիշները տարբերակում են նրանց միայն սելեկտիվ մուտիզմ ունեցող երեխաներից։ Որոշ աուտիստ մարդիկ կարող են ընտրողաբար չխոսել անհանգստության պատճառով անծանոթ սոցիալական իրավիճակներում։ Եթե լուռ մնալն ամբողջությամբ պայմանավորված է աուտիզմի սպեկտրի խանգարմամբ, ապա այն չի կարող ախտորոշվել որպես սելեկտիվ մուտիզմ։
Նախկին անվանումը՝ ընտրովի լռություն (elective mutism), արտացոլում էր հոգեբանների տարածված սխալ պատկերացումը, թե այս մարդիկ գիտակցաբար են որոշում լռել որոշ իրավիճակներում, մինչդեռ իրականում նրանք հաճախ ցանկանում են խոսել, բայց անկարող են։ Այս խանգարման ոչ կամավոր բնույթը արտահայտելու նպատակով 1994 թվականին անվանումը փոխվեց ընտրողական լռություն, թեև այս անվանումը մնում է վիճահարույց։ Վիճակային համրություն անվանումը առաջին անգամ առաջարկել է Ալիս Սլաքինը և այն օգտագործվել է որոշ ակտիվիստների և աուտիզմի սպեկտրի խանգարման հետազոտողների կողմից, օրինակ՝ Դամիան Միլթոնի[10], ովքեր պնդում են, որ ներկայիս անվանումը դեռ պահպանում է ենթատեքստ, թե այս մարդիկ ընտրում են լուռ մնալ[11]։
Սելեկտիվ մուտիզմի տարածվածության ճշգրիտ տվյալները հայտնի չեն։ Քանի որ հասարակությունը այս խանգարումը քիչ է ճանաչում, շատ դեպքեր, հավանաբար, մնում են ախտորոշված։ Հաշված դեպքերի հիման վրա տարածվածությունը հաճախ գնահատվում է մոտ 0,1%[12]։ Սակայն 2002 թվականին «Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը գնահատել է տարածվածությունը 0,71%[13]։
Այլ ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի խոսքի բացակայությունից, սելեկտիվ մուտիզմ ունեցող մարդկանց մոտ հաճախ դիտվող այլ վարքագծեր և բնավորության գծեր, ըստ Էլիսա Շիպոն-Բլումի ուսումնասիրությունների, ներառում են[14][15][16][17]՝
- ամաչկոտություն, սոցիալական տագնապ, սոցիալական մեկուսացման և հեռացման վախ
- դժվարություն աչքերի հետ կապ պահպանելու մեջ
- միմիկաներից զուրկ դեմքի արտահայտություն և ժպտալու չկամություն կամ անդադար ժպիտ
- դժվարություն հույզերն արտահայտելու մեջ, նույնիսկ ընտանիքի անդամների մոտ
- հակում անհանգստանալու ավելի շատ, քան նույն տարիքի մարդկանց մեծ մասը
- զգայունություն աղմուկի և բազմության նկատմամբ
Մյուս կողմից, որոշ դեպքերում դիտվում են նաև դրական գծեր.
- միջինից բարձր ինտելեկտ, հետաքրքրասիրություն կամ ընկալունակություն
- արդարության հստակ զգացում
- ստեղծագործականություն
- արվեստի հանդեպ սեր
- էմպաթիա
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելեկտիվ մուտիզմն ընդհանուր տերմին է այն վիճակի համար, երբ ընդհանուր առմամբ լավ զարգացած երեխաներն կամ մեծահասակները որոշակի պայմաններում չեն կարողանում խոսել կամ հաղորդակցվել։ Ճշգրիտ պատճառները, որոնք ազդում են յուրաքանչյուր մարդու վրա, կարող են տարբեր լինել և դեռևս անհայտ են։ Կային փորձեր դրանք դասակարգելու, սակայն վերջնական պատասխաններ դեռ չկան՝ թերագնահատման և կողմնակալ նմուշների պատճառով։ Շատ երեխաներ ախտորոշվում են միայն մանկության ավելի ուշ շրջանում, քանի որ դպրոցում չեն խոսում և չեն կարողանում կատարել հանրային խոսք պահանջող առաջադրանքները։ Նրանց ակամա լռությունը բարդացնում է վիճակի ընկալումն ու փորձարկումը։ Ծնողները հաճախ անտեղյակ են այս վիճակից, քանի որ երեխաները տանը կարող են լիովին նորմալ գործել։ Ուսուցիչները և մանկաբույժները երբեմն այն շփոթում են չափազանց ամաչկոտության հետ։
Ըստ ենթադրության՝ սելեկտիվ մուտիզմ ունեցող երեխաներն ու մեծահասակների մեծ մասն ունի տագնապների ժառանգական հակվածություն։ Նրանք հաճախ ունեն զսպված խառնվածք, ինչը ենթադրաբար պայմանավորված է ուղեղի ամիգդալա կոչվող հատվածի գերգրգռվածություն[18]։ Այս հատվածը ստանում է հնարավոր սպառնալիքների ազդանշաններ և ակտիվացնում է պայքար-կամ-փախուստ արձագանքը։ Վարքային զսպվածությունը կամ զսպված խառնվածքը ներառում են հուզական անհանգստության և սոցիալական մեկուսացման զգացողություններ։ 2016 թվականին մի ուսումնասիրության մեջ[19] ուսումնասիրվել է վարքային զսպվածության և սելեկտիվ մուտիզմի միջև կապը։ Գնահատվել են 3-ից 19 տարեկան երեխաներ՝ ողջ կյանքի ընթացքում ունեցած ընտրողական լռությամբ, սոցիալական ֆոբիայով և առողջ հսկիչ խմբով՝ օգտագործելով ծնողների կողմից լրացվող «Հետադարձային մանկական վարքային զսպվածության» (RIBI) հարցաթերթիկը, որը բաղկացած էր ամաչկոտությանը և վախին վերաբերող 20 հարցերից, ինչպես նաև այլ ենթասանդղակներից։ Արդյունքները ցույց տվեցին, որ վարքային զսպվածությունը, իրոք, նպաստում է սելեկտիվ մուտիզմի զարգացմանը։ Հետազոտողների ենթադրությանը համապատասխան՝ երկարաժամկետ սելեկտիվ մուտիզմով ախտորոշված երեխաներն ունեցել են մանկության շրջանում ավելի բարձր վարքային զսպվածության միավոր։ Սա վկայում է վարքային զսպվածության և սելեկտիվ մուտիզմի միջև դրական կապի մասին։
Հաշվի առնելով սոցիալական տագնապային խանգարման բարձր տարածվածությունը սելեկտիվ մուտիզմի դեպքում (որոշ ուսումնասիրություններում հասնելով մինչև 100%-ի[5][6][7]), հնարավոր է, որ սոցիալական տագնապային խանգարումը պատճառ հանդիսանա սելեկտիվ մուտիզմի համար։ Որոշ երեխաներ կամ մեծահասակներ, ովքեր ունեն սելեկտիվ մուտիզմ, կարող են ունենալ զգայական տեղեկատվության մշակման խանգարում։ Սա կարող է առաջացնել տագնապի և ծանրաբեռնվածության զգացում անծանոթ իրավիճակներում, ինչի հետևանքով երեխան կամ մեծահասակը կարող է «փակվել» և չկարողանալ խոսել։ Շատ երեխաներ կամ մեծահասակներ, ովքեր ունեն սելեկտիվ մուտիզմ, ունեն լսողական մշակման որոշ դժվարություններ։
Սելեկտիվ մուտիզմ ունեցող երեխաների կամ մեծահասակների մոտավորապես 20–30%-ի մոտ առկա են խոսքի կամ լեզվական խանգարումներ, որոնք ավելացնում են այն իրավիճակների սթրեսը, երբ երեխայից սպասվում է խոսել[20]։ Սելեկտիվ մուտիզմ ունեցող երեխաները դպրոցում ունեն ավելի ցածր արդյունավետություն, քան իրենց հասակակիցները[21]։ Նախկինում այս թեմայով որոշ ուսումնասիրություններ մերժվել են՝ նախագծման լուրջ թերությունների պատճառով։ Ավելի վերջերս կատարված համակարգված ուսումնասիրության համաձայն՝ համարվում է, որ սելեկտիվ մուտիզմ ունեցող երեխաները կամ մեծահասակները չունեն վաղ մանկության տրավմայի կամ սթրեսային կյանքի իրադարձությունների պատմություն[22]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելեկտիվ մուտիզմի տարածվածության (բնակչության այն բաժինը, որը տվյալ պահին այն ունի) գնահատումները բախվում են մեթոդաբանական դժվարությունների և տատանվում են 0,2%-ից մինչև 1,6%[23]։ Ուսումնասիրությունները համաձայն չեն՝ արդյոք տարածվածությունը ավելի բարձր է տղաների, աղջիկների թե ոչ մեկի մոտ[23]։ Տարածվածությունը մի փոքր ավելի բարձր է այն երեխաների մոտ, որոնք տեղափոխվել են այլ երկիր, խոսում են փոքրամասնության լեզվով կամ ունեն խոսքի ուշացում[23]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր կարծիքին հակառակ՝ սելեկտիվ մուտիզմ ունեցող մարդկանց մոտ վիճակը չի բարելավվում տարիքի հետ[24]։ Արդյունավետ բուժում է անհրաժեշտ երեխայի ճիշտ զարգացման համար։ Առանց բուժման՝ սելեկտիվ մուտիզմը կարող է նպաստել քրոնիկական դեպրեսիայի, հետագա անհանգստության, և այլ սոցիալական ու հուզական խնդիրների առաջացմանը[25][26][27]։
Հետևաբար, վաղ տարիքում բուժումը կարևոր է: Եթե խնդիրը չլուծվի, սելեկտիվ մուտիզմը հակված է ինքնուրույն ամրապնդվելու: Մյուսները կարող են վերջիվերջո մտածել, որ տուժած երեխան չի խոսի և, հետևաբար, դադարեն փորձել խոսակցական կապ հաստատել: Որպես այլընտրանք, նրանք կարող են ճնշում գործադրել երեխայի վրա՝ խոսելու համար, ինչը մեծացնում է նրանց տագնապի մակարդակը այն իրավիճակներում, որտեղ խոսք է սպասվում: Այս խնդիրների պատճառով միջավայրի փոփոխությունը կարող է դիտարկվել որպես կենսունակ տարբերակ: Այնուամենայնիվ, դպրոցի փոփոխությունը արժե հաշվի առնել միայն այն դեպքում, եթե այլընտրանքային միջավայրը բարձր աջակցող է, հակառակ դեպքում նոր միջավայրը կարող է սոցիալական ցնցում առաջացնել անհատի համար կամ զրկել նրան ընկերներից կամ աջակցությունից: Անկախ պատճառից, իրազեկվածության բարձրացումը և աջակցող, ընդունող միջավայրի ապահովումը առաջին քայլերն են արդյունավետ բուժման համար: Հաճախ տուժած երեխաներին անհրաժեշտ չէ փոխել դպրոցը կամ դասարանը, և նրանք դժվարություն չեն ունենում առաջընթաց գրանցելու հարցում, բացառությամբ հաղորդակցության և սոցիալական ոլորտների: Դեռահաս կամ չափահաս տարիքում բուժումը կարող է ավելի դժվար լինել, քանի որ տուժած անձը սովոր է լռակյաց լինել և չունի սոցիալական հմտություններ՝ սոցիալական ազդակներին արձագանքելու համար:
Հստակ բուժումը կախված է անձի տարիքից, ուղեկցող հոգեկան հիվանդություններից և մի շարք այլ գործոններից: Օրինակ, խթանների մարումը սովորաբար օգտագործվում է ավելի փոքր երեխաների համար, քանի որ ավելի մեծ երեխաներն ու դեռահասները ճանաչում են իրավիճակը և փորձում խոսել, իսկ այս վիճակով տառապող ավելի մեծ տարիքի անձինք և դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հավանական է, որ դեղորայքի կարիք ունենան[28]։
Խորհրդավոր խթանիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդավոր խթանիչները հաճախ զուգակցվում են ինքնամոդելավորման հետ: Դասարանում տեսանելի տեղում տեղադրվում է ծրար: Ծրարի վրա գրվում է երեխայի անունը և հարցական նշան: Ծրարի ներսում գտնվում է մի իր, որը երեխայի ծնողը համարում է երեխայի համար ցանկալի: Երեխային ասում են, որ երբ նա բավական բարձր ձայնով խնդրի ծրարը, որպեսզի ուսուցիչը և դասարանի մյուս անդամները լսեն, նա կստանա խորհրդավոր խթանիչը: Դասարանին նույնպես տեղեկացվում է, որ երեխայից ակնկալվում է բավական բարձր ձայնով խնդրել ծրարը, որպեսզի բոլորը լսեն[29]։
Խթանիչի աստիճանական նվազեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդիրն ունեցող անձանց կարելի է բերել վերահսկվող միջավայր, որտեղ նրանք իրենց հարմարավետ են զգում և կարող են շփվել մեկի հետ, ում հետ հեշտությամբ են խոսում: Աստիճանաբար միջավայր է ներմուծվում մեկ այլ անձ: Խթանիչի աստիճանական նվազեցման օրինակներից է սահող ներմուծման տեխնիկան[30]։
Օրինակ, երեխան կարող է դպրոցի դասարանում սեղանի խաղ խաղալ ընտանիքի անդամի հետ: Աստիճանաբար ուսուցիչը ներգրավվում է խաղին: Երբ երեխան ընտելանում է ուսուցչի ներկայությանը, խաղին միանում է նաև դասընկեր: Յուրաքանչյուր անձ ներմուծվում է միայն այն դեպքում, եթե երեխան շարունակում է բանավոր և դրականորեն շփվել[31]։
Անզգայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձն անուղղակիորեն շփվում է այն անձի հետ, ում հետ վախենում է խոսել, օգտագործելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են էլեկտրոնային նամակները, ակնթարթային հաղորդագրությունները (տեքստային, ձայնային կամ տեսանյութային), առցանց զրույցը, տեսաձայնագրությունները, ինչպես նաև միջնորդի միջոցով խոսելը կամ շշնջալը այլ մարդու ներկայությամբ: Սա կարող է օգնել, որ անձը ավելի հարմարավետ զգա այդ անձի հետ շփվելու գաղափարի հետ:
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշմանդամություն ունեցող անձին աստիճանաբար խրախուսում են խոսել: Սկզբում անձը խրախուսվում է ոչ բանավոր փոխգործակցության համար, այնուհետև՝ որոշակի ձայներ արտաբերելու համար (օրինակ՝ այբուբենի յուրաքանչյուր տառի ձայնը)՝ բառերի փոխարեն, հետո՝ շշնջալու համար, և վերջապես՝ մեկ կամ ավելի բառ ասելու համար[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Viana, A. G.; Beidel, D. C.; Rabian, B. (2009). «Selective mutism: A review and integration of the last 15 years». Clinical Psychology Review. 29 (1): 57–67. doi:10.1016/j.cpr.2008.09.009. PMID 18986742.
- ↑ Brown, Harriet (2005 թ․ ապրիլի 12). «The Child Who Would Not Speak a Word». The New York Times.
- ↑ American Psychiatric Association (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (Fifth ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing. p. 195. 978-0-89042-555-8.
- ↑ Adelman, L. (2007). Don't Call me Shy. LangMarc Publishing. ISBN 978-1880292327.
- 1 2 Dummit, E. Steven; Klein, Rachel G.; Tancer, Nancy K.; Asche, Barbara; Martin, Jacqueline; Fairbanks, Janet A. (1997 թ․ մայիս). «Systematic Assessment of 50 Children With Selective Mutism». Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry. 36 (5): 653–660. doi:10.1097/00004583-199705000-00016. PMID 9136500.
- 1 2 Vecchio, J. L.; Kearney, C. A. (2005). «Selective Mutism in Children: Comparison to Youths with and Without Anxiety Disorders». Journal of Psychopathology and Behavioral Assessment. 27: 31–37. doi:10.1007/s10862-005-3263-1. S2CID 144770110.
- 1 2 Black, B.; Uhde, T. W. (1995). «Psychiatric Characteristics of Children with Selective Mutism: A Pilot Study». Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry. 34 (7): 847–856. doi:10.1097/00004583-199507000-00007. PMID 7649954.
- ↑ Yeganeh, R.; Beidel, D. C.; Turner, S. M. (2006). «Selective mutism: More than social anxiety?». Depression and Anxiety. 23 (3): 117–123. doi:10.1002/da.20139. PMID 16421889. S2CID 39403140.
- ↑ Sharp, W. G.; Sherman, C.; Gross, A. M. (2007). «Selective mutism and anxiety: A review of the current conceptualization of the disorder». Journal of Anxiety Disorders. 21 (4): 568–579. CiteSeerX 10.1.1.560.5956. doi:10.1016/j.janxdis.2006.07.002. PMID 16949249.
- ↑ Milton, Damian EM; Green, Jonathan (2024 թ․ ապրիլի 1). «Theorising autism». Autism (անգլերեն). 28 (4): 795–797. doi:10.1177/13623613241235786. ISSN 1362-3613. PMID 38468386.
- ↑ Marsh, Emma (2025 թ․ մայիսի 5). «All About Situational Mutism: A Guide for Allies». Reframing Autism (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Chvira, Denise A.; Shipon-Blum, Elisa; Hitchcock, Carla; Cohan, Sharon; Stein, Murray B. (2007). «Selective Mutism and Social Anxiety Disorder: All in the Family?». Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry. 46 (11): 1464–472. doi:10.1097/chi.0b013e318149366a. PMID 18049296.
- ↑ Bergman, RL; Piacentini, J; McCracken, JT (2002). «Prevalence and description of selective mutism in a school-based sample». J Am Acad Child Adolesc Psychiatry. 41 (8): 938–46. doi:10.1097/00004583-200208000-00012. PMID 12162629. S2CID 20947226.
- ↑ Moini, Jahangir; Justin Koenitzer; Anthony LoGalbo (2021). Global Emergency of Mental Disorders. London: Academic Press. էջեր 82–84. ISBN 978-0-323-85843-4. OCLC 1252050397. «Այնուամենայնիվ, ընտրողական խուլության որոշ դրական կողմեր ևս կան։ Դրանք ներառում են միջինից բարձր ինտելեկտ, հետաքրքրասիրություն կամ ընկալունակություն, արդարության հստակ զգացում, ստեղծագործականություն, արվեստի հանդեպ սեր, կարեկցանք և ուրիշների նկատմամբ զգայունություն։»
- ↑ Muris, Peter; Ollendick, Thomas H. (2021 թ․ հունվարի 19). «Selective Mutism and Its Relations to Social Anxiety Disorder and Autism Spectrum Disorder». Clinical Child and Family Psychology Review. 24 (2): 294–325. doi:10.1007/s10567-020-00342-0. ISSN 1573-2827. PMC 8131304. PMID 33462750.
- ↑ Cohan, Sharon L.; Chavira, Denise A.; Shipon-Blum, Elisa; Hitchcock, Carla; Roesch, Scott C.; Stein, Murray B. (2010 թ․ օգոստոսի 23). «Refining the classification of children with selective mutism: a latent profile analysis». Journal of Clinical Child and Adolescent Psychology. 37 (4): 770–784. doi:10.1080/15374410802359759. ISSN 1537-4424. PMC 2925839. PMID 18991128.
- ↑ Perednik, Ruth (2012 թ․ հունիսի 1). «An interview with Ruth Perednik: treating selective mutism». North American Journal of Psychology. 14 (2): 365. Կաղապար:Gale ProQuest 1013609961. «Շատերը միջինից բարձր ինտելեկտ ունեն, ստեղծագործական են և զգայուն են ուրիշների մտքերի ու զգացումների նկատմամբ։»
- ↑ «What Is Selective Mutism». Selective Mutism Anxiety & Related Disorders Treatment Center.
- ↑ Gensthaler, Angelika; Khalaf, Sally; Ligges, Marc; Kaess, Michael; Freitag, Christine M.; Schwenck, Christina (2016 թ․ հոկտեմբեր). «Selective mutism and temperament: the silence and behavioral inhibition to the unfamiliar». European Child & Adolescent Psychiatry. 25 (10): 1113–20. doi:10.1007/s00787-016-0835-4. PMID 26970743. S2CID 12074063.
- ↑ Cohan, Sharon L.; Chavira, Denise A.; Shipon-Blum, Elisa; Hitchcock, Carla; Roesch, Scott C.; Stein, Murray B. (2008 թ․ հոկտեմբերի 7). «Refining the Classification of Children with Selective Mutism: A Latent Profile Analysis». Journal of Clinical Child & Adolescent Psychology. 37 (4): 770–784. doi:10.1080/15374410802359759. PMC 2925839. PMID 18991128.
- ↑ Sharp, William G.; Sherman, Colleen; Gross, Alan M. (2007 թ․ հունվարի 1). «Selective mutism and anxiety: A review of the current conceptualization of the disorder». Journal of Anxiety Disorders. 21 (4): 568–579. CiteSeerX 10.1.1.560.5956. doi:10.1016/j.janxdis.2006.07.002. PMID 16949249.
- ↑ Steinhausen, Hans-Christoph; Juzi, Claudia (1996 թ․ մայիս). «Elective Mutism: An Analysis of 100 Cases». Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry. 35 (5): 606–614. doi:10.1097/00004583-199605000-00015. PMID 8935207.
- 1 2 3 «Selective Mutism». American Speech-Language-Hearing Association. Վերցված է 2025 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Johnson, Maggie; Wintgens, Alison (2017). The selective mutism resource manual (Second edition ed.). London New York: Routledge, Taylor & Francis Group. ISBN 978-0-86388-280-7.
{{cite book}}:|edition=has extra text (օգնություն) - ↑ Selective Mutism Group: Ask the Doc archives: When do I need to seek professional help for my child? Արխիվացված 2012-03-11 Wayback Machine
- ↑ «What about adults? What are the long-term effects of SM?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Ketteley, Emma (2008 թ․ ապրիլի 8). «Killer's history of social disorders». BBC This World.
- ↑ Reitman, Junhua; Reitman, Amelia; Xu, Nianhua (2023 թ․ նոյեմբերի 8). About Selective Mutism. London: Routledge. էջեր 1–27. ISBN 978-1-003-35526-7.
- ↑ Kehle, Thomas J.; Madaus, Melissa R.; Baratta, Victoria S.; Bray, Melissa A. (1998-09). «Augmented Self-Modeling as a Treatment for Children with Selective Mutism». Journal of School Psychology (անգլերեն). 36 (3): 247–260. doi:10.1016/S0022-4405(98)00013-2.
- ↑ Johnson, Maggie; Wintgens, Alison (2001). The Selective Mutism Resource Manual. Speechmark. ISBN 978-0-86388-280-7.[Հղում աղբյուրներին]
- ↑ Կեհլե, Թոմաս Ջ.; Մադաուս, Մելիսա Ռ.; Բարատտա, Վիկտորիա Ս.; Բրեյ, Մելիսա Ա. (1998 թ․ սեպտեմբեր). «Ինքնամոդելավորման ընդլայնված օգտագործումը որպես ընտրովի խոսքի խանգարման բուժում երեխաների համար». Journal of School Psychology. 36 (3): 247–260. doi:10.1016/S0022-4405(98)00013-2.
- ↑ [<a href='https://selectivemutismcenter.org/wp-content/uploads/2017/03/What_is_Selective_Mutism_2014.pdf'>https://selectivemutismcenter.org/wp-content/uploads/2017/03/What_is_Selective_Mutism_2014.pdf</a> «Ի՞նչ է ընտրովի խոսքի խանգարումը»].
{{cite web}}: Check|url=value (օգնություն)