Սելահաթին Յուլքումեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելահաթին Յուլքումեն
Selahattin Ulkumen at military service.jpg
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 14, 1914(1914-01-14)[1]
Ծննդավայր Անթաքիա, Թուրքիա
Վախճանի օր հունիսի 7, 2003(2003-06-07)[2][3] (89 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա[2]
Գերեզման Զինջիրլիքույու գերեզմանատուն
Թաղված Զինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Պարգևներ

Աշխարհի արդարակյացներ և Յան Կարսկու մրցանակ

Սելահաթին Յուլքումեն (թուրք.՝ Selahattin Ülkümen, հունվարի 14, 1914(1914-01-14)[1], Անթաքիա, Թուրքիա - հունիսի 7, 2003(2003-06-07)[2][3], Ստամբուլ, Թուրքիա[2]), թուրք դիվանագետ, ով փրկել է Հռոդոս կղզու հրեաներին՝ Հունաստանի նացիստական օկուպացիայի ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելահաթին Յուլքումենը ծնվել է 1914 թվականի հունվարի 14-ին Անթաքիայում։ 1936 թվականից աշխատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1943 թվականին նշանակվել է Հռոդոսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։ 1944 թվականին փրկել է Հռոդոսի 200 հրեաների, ում նացիստները ցանկանում էին տեղափոխել համակենտրոնացման ճամբարներ։

Յուլքումենի հղի կինը զոհվել է գերմանական ռմբակոծության արդյունքում։

Պատերազմի ավարտից հետո Յուլքումենը վերադարձել է Թուրքիա։ Մահացել է 2003 թվականի հուլիսի 7-ին Ստամբուլում՝ քնած ժամանակ։

Հռոդոսի հրեաների փրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոդոս կղզու հրեական համայնքը այդ պահին կազմված էր 2000 մարդուց, երբ 1943 թվականին՝ Իտալիայի կապիտուլյացիայից հետո, Հունաստանի իտալական օկուպացիան փոխարինվեց գերմանական օկուպացիայով։ Թուրքիան, որի հյուպատոսարանը տեղակայված էր կղզում, չեզոք երկիր էր։ Սելահաթին Յուլքումենը եղել է Հռոդոսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։

1944 թվականի հուլիսի 19-ին գեստապոն հրամայեց հրեական համայնքի ներկայացուցիչներին հավաքվել իր շտաբ կայանի մոտ՝ համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու համար։ Յուլքումենը խառնվել է գործընթացին և պահանջել Թուրքիայի քաղաքացիների և նրանց բարեկամներին ազատումը։ Յուլքումենը գերմանացի հրամանատար գեներալ ֆոն Կլեմանին հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների տարհանումը միջազգային սկանդալ կդառնա, իսկ Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ Նրան հաջողվել է փրկել հրեական 42 ընտանիքների՝ մոտ 200 մարդու։ Հռոդոսի մյուս բոլոր հրեաները տեղափոխվել են Օսվենցիմ և ոչնչացվել։

Գործունեության գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոդոսում մնացած 35 մարդուց բաղկացած համայնքի ղեկավար Մորիս Սարիանոն հայտարարել է, որ ինքը պարտական է թուրք հյուպատոսին, ով մեծ ջանքեր է ներդրել, որ փրկի իր և իր հայրենակիցների կյանքը։

1989 թվականի դեկտեմբերի 13-ին Յադ Վաշեմի անվան աղետների և հերոսության ինստիտուտը Սելահաթին Յուլքումենին դասել է Աշխարհի արդարակյացների շարքում։ Նրա պատվին և նրա ներկայությամբ ծառ է տնկվել Երուսաղեմի արդարակյացների պուրակում։ 1990 թվականին Իսրայելը փոստային նամականիշներ է տպել՝ ի պատիվ Յուլքումենի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #103559086 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1436384/Selahattin-Ulkumen.html
  4. «Selahattin Ulkumen» (անգլերեն)։ University of Michigan։ Արխիվացված օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-2-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]