Սեթ Մաքֆարլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Սեթ Մաքֆարլեյն
Seth Woodbury MacFarlane
Seth MacFarlane by Gage Skidmore 5.jpg
Մաքֆարլեյնը «Կոմիկ-կոնի» ժամանակ (2010)
Բնօրինակ անուն Seth Woodbury MacFarlane
Ծնվել է հոկտեմբերի 26, 1973 (42 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քենթ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Կրթություն Q49208?
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոն Աթեիստ (նախկինում կաթոլիկ)[1]
Մասնագիտություն Դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր,երգիչ
Ակտիվ շրջան 1995-այժմ
Ընտրանի Գրիֆինների ընտանիքը, Ամերիկյան հայրիկ, Կլիվլենդի շոու, Հաղթողը, Հայրիկներ, Երաժշտությունն ավելի մեծ է խոսքերից, Թեդ, Արևմուտքում մեռնելու միլիոնավոր ձևեր, Կատակերգության կենտորն, Օսկարի 85-րդ մրցանակաբաշխություն
Համատեղ ապրող(ներ) Էմիլիա Կլարկ
Պարգևներ և մրցանակներ Էնի պարգև և Էնի փրայմ-թայմ պարգև
IMDb ID 0532235

Սեթ Վուդբերի Մաքֆարլեյն[2] (անգլSeth Woodbury MacFarlane, ծնվ.՝ հոկտեմբերի 26, 1973 թ.), ամերիկացի դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր և երգիչ։ Հանդիսատեսին առավել հայտնի է որպես «Գրիֆինների ընտանիքը» (1999–2002, 2005–այժմ) անիմացիոն սիտկոմի ստեղծող և «Ամերիկյան հայրիկ» (2005–այժմ), «Կլիվլենդի շոու» (2009–2013) անիմացիոն սիտկոմների համաստեղծող, որոնցում կատարել է նաև բազմաթիվ հնչյունավորումներ։

Ծնվել և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Քենթ ավանում։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում անցկացրած տարիներին սովորել է անիմացիա և ստացել բակալավրի աստիճան կերպարվեստի ոլորտում։ Կարիերայի նախնական տարիներին աշխատել է «Հաննա-Բարբերա» անիմացիոն ստուդիայում, որպես «Ջոննի Բրավո», «Կովն ու հավը», «Դեքստերի լաբորատորիան», «Ես աքիս եմ» և «Լարի և Սթիվ» մուլտսերիալների անիմատոր և սցենարիստ։

1999 թվականին Մաքֆարլեյնը «20th Century Fox» ընկերության հետ համատեղ ստեղծում է սեփական շոուն՝ «Գրիֆինների ընտանիքը» (անգլ. անվանում՝ Family guy, թարգմանաբար՝ «Ընտանիքի մարդ»), որն արագորեն սկսում է մեծ ժողովրդայնություն վայելել։

Սեթ Մաքֆարլեյնի ստորագրությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեթ Մաքֆարլեյն. «Գրիֆինների ընտանիքը» ստեղծում է նաև երաժշտություն»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին 
  2. Չայլդ Քրիստոֆեր։ «Սեթ Մաքֆարլեյնի ծագումը»։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 20–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]