Սեզոնի ավարտը
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | թրիլեր և մելոդրամա |
Թվական | 2019 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կոնստանտին Խուդյակով |
Սցենարի հեղինակ | Ելենա Ռայսկայա |
Դերակատարներ | Յուլիա Սնիգիր, Յուլյա Պերեսիլդ և Աննա Չիպովսկայա |
Երաժշտություն | David Goloschekin? |
Տևողություն | 94 րոպե |
«Սեզոնի ավարտը» (ռուս.՝ «Конец сезона»), 2019 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Խուդյակովը։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին[1][2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք քույրերը հանգամանքների բերումով հայտնվել են Ռուսաստանի սահմաններից դուրս և ապրում են Մերձբալթյան փոքր քաղաքում։ Նրանք, ինչպես Անտոն Պավլովիչ Չեխովի հայտնի պիեսի հերոսուհիները, ապրում են Մոսկվա վերադառնալու երազանքով և սեր են փնտրում, սակայն ճակատագիրն իր ծրագրերն ունի։ Նրանցից մեկը ոչ մի կերպ չի թողնում անցյալը, մյուսը պարզ կանացի երջանկություն է փնտրում, իսկ երրորդն ապրում է ընտանեկան կյանքի ճգնաժամ։ Մինչդեռ, խաղաղ ափին հայտնվում է վտանգավոր մարդասպանը... Լուսավոր մելանխոլիան փոխարինվում է մարդկային հույզերի պոռթկումներով և կյանքի համար մղվող անողոք պայքարով։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուլիա Սնիգիր - Վերա
- Յուլիա Պերեսիլդ - Ելենա
- Աննա Չիպովսկայա - Աննա
- Սերգեյ Կոլտակով
- Եվգենի Ցիգանով - Բորիս
- Անդրյուս Պաուլավիչյուս - Դոնատաս
- Գաբրիել Կուոդիտե - Բռիգետտա
- Սերգեյ Դիակով - Շվեպս
- Սերգեյ Կորենկով - Բորիսի թիկնապահը
- Նատալյա Կուդրյաշովա
- Դմիտրի Ենդալցև
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Денис Ступников (2019-11-24)։ «Рецензия на фильм Константина Худякова «Конец сезона»: Три сестры, три сестры разорвут тебя на части»։ InterMedia
- ↑ Константин Киценюк (2019-12-06)։ ««Конец сезона»: Рецензия Киноафиши»։ Киноафиша
|