Սեդրակ Գրիգորյան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդրակ Գրիգորյան (այլ կիրառումներ)
| Սեդրակ Գրիգորյան | |
|---|---|
| նոյեմբերի 6, 1970 - հունիսի 13, 1994 (23 տարեկան) | |
| Ծննդավայր | Արաքս, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Հորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան |
| Գերեզման | Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
| Կրթություն | ՀԱՊՀ |
Սեդրակ Խաչատուրի Գրիգորյան (նոյեմբերի 6, 1970, Արաքս, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 1994, Հորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդրակ Գրիգորյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 6-ին Արմավիրի շրջանի Արաքս ավանում։ 1988 թվականին ավարտել է Արաքսի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1993 թվականին 4-րդ կուրսից կամավոր մեկնել է Արցախ, մարտնչել Հորադիզում, Գորիսում։ Առաջին անգամ վիրավորվել է Լաչինում։ Վերջին մարտը Գրիգորյանի համար եղել է Հորադիզում, որտեղ 1994 թվականի հունիսի 14-ին ահեղ մարտերի ժամանակ զոհվել է ականի պայթյունից։ Նրա աճյունը ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի մերձակա զոհված մարտիկների պանթեոնում։
Ս. Խ. Գրիգորյանն ամուսնացած չէր։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության