Սեդրակ Ասրյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդրակ Սերգեյի Ասրյան
հուլիսի 31, 1972- ապրիլի 4, 2016
ԾննդավայրՀայաստան Դարբաս Սիսիան
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտ
Կոչումշարքային
Պարգևներ«Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան, «Մարտական ծառայություն» մեդալ։

Սեդրակ Սերգեյի Ասրյան (հուլիսի 31, 1972, Դարբաս[1], Սիսան-ապրիլի 4, 2016[2], Մարտակերտ), ազատամարտիկ, արցախյան և քառօրյա պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո սովորել է Սիսիանի պրոֆտեխուսումնարանում և Սիսիանի ավտոդպրոցում։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, 1994 թվականին Հորադիզի մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է և դարձել երկրորդ կարգի հաշմանդամ։ Պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով։

2016 թվականին՝ քառօրյա պատերազմի ժամանակ Սիսիանի կամավորական ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ։ Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սեդրակը Սիսիանի կամավորականների խմբի մեջ էր և մահացել է անօդաչու սարքի պայթյունից[3]։

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հրապարակվել է զոհված հերոսների լրացված ցանկը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած 11 դեպքի մասով - 1000plus.am». www.1000plus.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Երկու տարի առաջ այս օրը Սիսիանի ԵԿՄ տղաներից 9 զոհվեցին». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]