Սեդրակ Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Անանյան
Ծնվել է1917
ԾննդավայրՇնող, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Սեդրակ Աղաբեկի Անանյան (1917, Շնող, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944): «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան (1978):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Անանյանը ծնվել է 1917 թվականին Թումանյանի շրջանի Շնող գյուղում։ Ավարտել է Շնողի միջնակարգ դպրոցը և նշանակվել Աթանի 7-ամյա դպրոցի աշխարհագրության ուսուցիչ[1]։

1941 թվականի մայիսին, խորհրդա-գերմանական պատերազմի նախօրյակին, զորակոչվել է կարմիր բանակ։ 1943 թվականին Անանյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի և Ղրիմի ազատագրմանը։ Ստացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալ, 1944 թվականին դարձել է կոմունիստական կուսակցության անդամ։ 1945 թվականին մասնակցել է Քյոնիգսբերգի գրավմանը, որի համար ստացել է մեդալ։ Մասնակցել է Լեհաստանում, Գերմանիայում մղված մարտերին[1]։

1945 թվականի նոյեմբերին Անանյանը զորացրվել է բանակից։ 1945 թվականի դեկտեմբերին աշխատանքի է անցել Թումանյանի շրջանային ժողկրթբաժնում որպես դպրոցական տեսուչ, ապա՝ եղել է լուսաշխի արհմիության շրջկոմի նախագահ։ Աշխատելու տարիներին, սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը։ 1954 թվականին աշխատանքի է անցել Ալավերդի քաղաքի Եղիշե Չարենցի անվան դպրոցում, որպես աշխարհագրության ուսուցիչ, հետո՝ ուսմասվար։ 1968 թվականի սեպտեմբերից աշխատել է նույն դպրոցում որպես տնօրեն[1]։

Հետպատերազմյան տարիներին Անանյանն արժանացել է «Աշխատանքային գերազանցության համար», «Աշխատանքային արիության համար» մեդալների։ 1978 թվականին ստացել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]