Սեդրակ Աբդալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեդրակ Աբդալյան
Սեդրակ Աբդալեան.png
Ծնվել է1894
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1963
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունÉcole spéciale des travaux publics, du bâtiment et de l'industrie?
Կոչումպրոֆեսոր
Մասնագիտություներկրաբան, հանքաբան և ֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Սեդրակ Աբդելյան (1894, Սեբաստիա, Կամիս-1963), հայ պրոֆեսոր, երկրաբան, հանքաբան և ֆիզիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Էսկիշեհիրում, հետագայում մասնակցել է Փարիզի École Special des Travaux Publics-ի դասընթացներին, ապա ընդունվել է Սորբոնի համալսարանը և ավարտել երկրաբանության, հանքաբանության և Ֆիզիկական աշխարհագրության բաժինները` ստանալով գիտության դոկտորի աստիճանն[1]:

Վարել է երկրաչափի և հանքային խուզարկուի պաշտոններ՝ Թուրքիայում, Հունաստանում և Ֆրանսիայում: 1925-ին Փարիզից մեկնել է Հայաստան և աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի Երկրաբանության և հանքաբանության ամբիոնի պրոֆեսոր և վարիչ, կատարելով միաժամանակ երկրաբանական հանքաբանական հետազոտական աշխատանքներ Հայաստանի զանազան վայրերում:

Աշխատանքներ

Աբդալյանի լույս ընծայած կարևոր գործերն են. L'Epire Meridionale et ses gisements petroliferes (Paris 2e edition 1936), Le Zanguezour sismique (հրատարակութիւն Փարիզի համալսարանի 1935), ունի նաև անտիպ գործեր: Հասցեն է՝ 15 Avenue du ParcBourg La Reine (Seine) France:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938 Պուքրէշ, հատոր Ա․, էջ 14։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]